Օլիմպիական խաղերում գրանցվել է դոպինգի օգտագործման առաջին դեպքը
Սպորտ
Փհեչհանում ընթացող ձմեռային 23-րդ օլիմպիական խաղերում բացահայտվել է դոպինգի օգտագործման առաջին դեպքը: Այս մասին հայտնում է USA Today-ը:
Հակադոպինգային կանոնակարգը խախտել է ճապոնացի մարզիկ Կեյա Սաիտոն: 21-ամյա մարզիկը հանվել է մրցույթից:
Սաիտոն առաջին ճապոնացի մարզիկն է, ով դոպինգ տեստը ձախողել է ձմեռային Օլիմպիական խաղերում:
Չմշկասահորդը ընգրկած է եղել Ճապոնիայի հավաքականի պահեստային մարզիկների թվում՝ 5 հազար մետր էստաֆետայի տղամարդկանց թիմում: Մրցաձևի եզրափակիչը կայանալու է փետրվարի 22-ին:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան