Իսկ ո՞վ է «թիվ մեկ մեղավորը». «Փաստ» Ինչո՞ւ են խուզարկում Լևոն Քոչարյանի տունը․ կոմիտեն խոսում է կոռուպցիոն վարույթի մասին Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ» «Քեռիս ճիշտ էր ասում». Նախկին ԱԽՔ-ը հիշել է քեռու խորհուրդները. «Իրավունք» Թող հասկանա «Где раки зимуют». «Իրավունք» Իրավապահները ներխուժել են Լևոն Քոչարյանի տուն «Հրապարակ»․ Ռուզաննա Երեմյանին փոխարինող են նշանակել «Հրապարակ»․ ՌՈ պետը գործի է անցել Ո՞վ կդառնա ՌԴ-ում Հայաստանի դեսպան. «Փաստ» Քաղաքական «նոր եթերաշրջանի» բացումը. ինչ սպասել նորընտիր խորհրդարանից. «Փաստ» Ուռուցքաբանը թվարկել է այն սննդամթերքները, որոնք կարող են կանգնեցնել քաղցկեղի բջիջների աճը Այս կենդանակերպի նշաններին ամբողջ ամիս կհաջորդի հաջողությունների շարքը 

«Վանաձոր» ՔԿ հիմնարկի պետը կաշառքի դիմաց արտոնություններ է տվել դատապարտյալներին. նոր մանրամասներ

Իրավունք

 ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պաշտոնատար անձանց կողմից կատարված կոռուպցիոն հանցագործությունների և դատապարտյալների օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար պաշտոնեական դիրքի չարաշահման բազմաթիվ դրվագներ են բացահայտվել:

ՀՀ հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Դավիթ Կոստանդյանը նշեց, որ ՀՔԾ քննիչների կողմից շուրջ չորս ամիս  իրականացված քննչական և այլ դատավարական բազմաթիվ գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ի պետ Գևորգ Մկրտչյանը նույն հիմնարկում պատիժ կրող դատապարտյալների շրջանում հեղինակություն վայելող դատապարտյալների օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար նրանցից պարբերաբար կաշառք է ստացել:

«Հանցագործության մեջ ներգրավված են եղել ինչպես քրեակատարողական հիմնարկի պետը, այնպես էլ հիմնարկի ավագ և կրտսեր խմբի պաշտոնատար անձինք: Քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2016 թվականի դեկտեմբերից մինչև 2017 թվականի  հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում «Վանաձոր» ՔԿՀ-ի պետ Գևորգ Մկրտչյանը, մտերիմ հարաբերություններ հաստատելով նույն քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող՝ առավելապես հեղինակություն վայելող դատապարտյալների հետ, չարաշահել է պաշտոնեական դիրքը, առանձին դեպքերում թույլատրել դատապարտյալների և նրանց հովանավորության տակ գտնվող  այլ ազատազրկման մեջ գտնվող անձանց անարգել ելք ու մուտք անել իրենց խցերից, իսկ հիմնարկի երեք խցեր գրեթե մշտապես գտնվել են բաց վիճակում: Նշված արտոնությունների, հովանավորության  համար դատապարտյալների կողմից Գևորգ Մկրտչյանին առանձնապես խոշոր չափերով կաշառք է տրվել»,- ասաց Կոստանդյանը:

Նրա խոսքով` յուրաքանչյուր ամիս դատապարտյալներն ազատության մեջ գտնվող իրենց մտերիմների միջոցով Գևորգ Մկրտչյանին տվել են 250-300 հազար դրամ:

«Կաշառքի գումարները ստանալուց զատ Գևորգ Մկրտչյանն անտեսել է  դատապարտյալների կողմից խցերից ազատորեն ելումուտ անելը, ինչպես նաև թղթախաղերով զբաղվելը, արգելված իր հանդիսացող հեռախոսների օգտագործումը, հիմնարկի խցերում կատարվող պլանային և ոչ պլանային խուզարկությունների կատարումը»,- ասաց Կոստանդյանը:

Քրեական գործով քննչական խմբի ղեկավարը նշեց, որ քրեակատարողական հիմնարկի 10 պաշտոնատար անձանց տարբեր հոդվածներով մեղադրանքներ են առաջադրվել:

«ՔԿՀ-ի պատասխանատու հերթապահների պաշտոններ զբաղեցնող բոլոր 4 պաշտոնյաները` Արտակ Պարսամյանը, Անդրանիկ Տիտանյանը,Վարդան Գևորգյանը և Էդվարդ Քառյանը անմասն չեն մնացել կոռուպցիոն այս մեխանիզմում իրենց ներդրումն ունենալուց և նրանցից յուրաքանչյուրն իր հերթապահության օրերին առանձին դրվագներով պայմանավորվածություններ են ձեռք բերել դատապարտյալների հետ մի շարք գործողություններ կատարելու, երբեմն նաև նրանց կողմից անգործություն դրսևորելու համար` չնախատեսված ժամերին քրեակատարողական հիմնարկ է մտցվել սնունդ, արգելված իրեր, ծխախոտ: Դատապարտյալները հնարավորություն են ունեցել առանձնանալու և հիմնականում այլ հեղինակություն վայելող դատապարտյալների ու նրանց մտերիմների հետ մոլախաղերով զբաղվելու, ինչի դիմաց պատասխանատու անձանց գումարներ են տրվել»,- ասաց Կոստանդյանը:

Նշված կոռուպցիոն սխեմայում հատուկ դերակատարում են ունեցել օպերատիվ բաժնի ծառայողները` բաժանմունքի պետ Ռուբեն Կիրակոսյանը և օպերլիազոր Վահե Ամիրխանյանը:

«Նրանք, օրենքով լիազորություններ ունենալով նախականխել, կանխել կատարված հանցագործությունները, մտել են այդ կոռուպցիոն սխեմայի մեջ և տարբեր ապօրինի գործողություններ կատարելու համար գումարներ են ստացել հեղինակություն ունեցող դատապարտյալներից: Քրեակատարողական հիմնարկում պաշտոնեական դիրքի չարաշահում և տարբեր չափերի կաշառք է ստացել նաև ՔԿՀ-ի պետի տեղակալ Անդրանիկ Թումանյանը»,- նշեց Կոստանդյանը:

Գևորգ Մկրտչյանը 2016 թվականի դեկտեմբերից 2017 թվականի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում մաս-մաս ստացել է առանձնապես խոշոր չափերի՝ 2 միլիոն 750 հազար ՀՀ դրամ կաշառք:

«Ընդհանուր ստեղծված իրավիճակում հեղինակազրկվել է քրեակատարողական ծառայությունը, հասարակության աչքին խեղաթյուրվել են պատժի կրման սկզբունքներն  ու նպատակները: Դատապարտյալների կողմից վերացվել էր կանոնադրային շփումը պաշտոնատար անձանց հետ և նրանք շփվել են հավասարը հավասարի հետ, երբեմն նաև հեգնանքով և պահանջով: Բացի այդ, քրեակատարողական հիմնարկի պետը առանձին դատապարտյալներին հրահանգել է  ոչ աշխատանքային օրերին աշխատել անձնական կարիքների համար: Դատապարտյալները 2-3 ժամ նրա հրահանգով փայտ են բարձել մեքենա»,- ասաց Կոնտանդյանը:

Կաշառք ստանալու, կաշառք տալու օժանդակության, կաշառք ստանալու դրդչության, պաշտոնեական դիրքի չարաշահման և դրան դրդելու համար մեղադրանքներ ենառաջադրվել. Գևորգ Մկրտչյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-311-րդ մասի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 1-ին մասով և 38-308-րդհոդվածի 1-ին մասով, Անդրանիկ Թումանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով, 311-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 1-ին մասով, ՌուբենԿիրակոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով, 311-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 1-ին մասով և 38-312-րդ հոդվածի 1-ին մասով, ԷդվարդՔառյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով, Արտակ Պարսամյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասովև 308-րդ հոդվածի 1-ին մասով, Վարդան Գևորգյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով, Անդրանիկ Տիտանյանին՝ ՀՀքրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով, Վահե Ամիրխանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով և 308-րդհոդվածի 1-ին մասով, Միքայել Ղարաքիշյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով,Լիաննա Ոսկանյանին՝ ՀՀ քրեականօրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով,Կարեն Հակոբյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-312-րդ հոդվածի 1-ին մասով:
 
Գևորգ Մկրտչյանի, Անդրանիկ Թումանյանի, Էդվարդ Քառյանի և Արտակ Պարսամյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Մնացածմեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
 
Քանի որ քրեական գործի նախաքննության ընթացքում հայտնաբերվել են առանձնապես ծանր, ծանր և հանցագործությունների այլ տեսակների կատարման պատճառների ունպաստող պայմանների մասին վկայող բազմաթիվ փաստեր, ուստի դրանք վերացնելու նպատակով ՀՀ հատուկ քննչական ծառայության քննչական խմբի ղեկավարի կողմիցՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված կարգով համապատասխան միջնորդագրեր են նախապատրաստվում` ՀՀ ԱՆ քրեակատարողականվարչության և ՀՀ ոստիկանության ղեկավարությանը ներկայացնելու համար:
 
Վերը նշված մեղադրյալների վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողությունիրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իսկ ո՞վ է «թիվ մեկ մեղավորը». «Փաստ»Ինչո՞ւ են խուզարկում Լևոն Քոչարյանի տունը․ կոմիտեն խոսում է կոռուպցիոն վարույթի մասինՍյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»«Քեռիս ճիշտ էր ասում». Նախկին ԱԽՔ-ը հիշել է քեռու խորհուրդները. «Իրավունք»Թող հասկանա «Где раки зимуют». «Իրավունք»Իրավապահները ներխուժել են Լևոն Քոչարյանի տուն«Հրապարակ»․ Ռուզաննա Երեմյանին փոխարինող են նշանակել «Հրապարակ»․ ՌՈ պետը գործի է անցել Ո՞վ կդառնա ՌԴ-ում Հայաստանի դեսպան. «Փաստ»Քաղաքական «նոր եթերաշրջանի» բացումը. ինչ սպասել նորընտիր խորհրդարանից. «Փաստ»Ուռուցքաբանը թվարկել է այն սննդամթերքները, որոնք կարող են կանգնեցնել քաղցկեղի բջիջների աճը Այս կենդանակերպի նշաններին ամբողջ ամիս կհաջորդի հաջողությունների շարքը Ռուսաստանը չի հանդուրժի նեոնացիզմը Ուկրաինայում․ ՊուտինԻրազեկում՝ Խաչվերացին («Սըրբխեչին») հաջորդող մեռելոցի օրվա աշխատանքային լինել-չլինելու վերաբերյալՆԱՏՕ-ի երկրները չեն կարողանա «անպատիժ» մնալ Կիևին ռազմական օգնություն ցուցաբերելիս․ ԼավրովՈվ է Մանե Մխոյանի ամուսինը. դերասանուհու հարսանիքի բացառիկ կադրերն ու հայտնի հյուրերը (Լուսանկարներ)Հասկանում եմ Տուսկի դրդապատճառները «Հյուսիսային հոսքի» հարցում․ ՊուտինՍաստիկ շոգը կշարունակվի՞․ Ի՞նչ եղանակ է սպասվում օգոստոսի 25-26-ին «Շատ համեստ, խելոք երեխա էր». հարեւանները՝ բանակում սպшնված 22-ամյա Էդգարի մասին (տեսանյութ) Մերցի համար վաղաժամ հրաժարական են կանխատեսելԻրանը հայտարարել է նոր խոշոր գազային հանքավայրի հայտնաբերման մասինՊուտինը նոր հրամանագիր է ստորագրելԶելենսկին խոսել է «Հյուսիսային հոսք 2»-ի պայթյուններին Կիևի մասնակցության մասինԶոհեր՝ առանց պատերազմի․ ի՞նչ է կատարվում բանակում․ Սեյրան Օհանյան (տեսանյութ) Սեպտեմբերյան ցնցումներ. այս երկու կենդանակերպի նշանները կվերաշարադրեն իրենց կյանքի պատմությունները 2026 թվականի սեպտեմբերին ԱՄՆ-ն պետք է օգտագործի շումերական պարտքի մարման մեթոդը․ NYT«Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի արևմուտքում անտառային հրդեհների պատճառով՝ արտակարգ դրություն է հայտարարվել․ բնակիչներին խորհուրդ է տրվել տարհանվելՍելենա Գոմեսի ամուսինը հինգ օրում նիհարել է՝ պիցցա ուտելովԵրբ է Թուրքիայից բենզինով լի առաջին տանկերը ժամանելու Ռուսաստան․ ԶԼՄՓաշինյանն այսօր կարդում էր Երրորդ Հանրապետության մահախոսականը․ Նահապետյան (տեսանյութ) Ողբերգական դեպք էլիտար շենքում․ աշխատակիցը 7-րդ հարկից վայր է ընկել վերելակի հորանի մեջ եւ մահացել Կանխատեսվել է շնաձկների հայտնվելը Սև ծովումԱՄՆ նախագահի թեկնածուն կողմ է արտահայտվել Ռուսաստանի հետ համագործակցությանըChatGPT-ն նոր հնարավորություն ունի Բանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար․ ԿԲ Արևմուտքը համաշխարհային պարենային ճգնաժամը կանխելու երեք պայման է նշելԱրմավիրի մարզում 4 անչափահաս ծեծի են ենթարկել 13-ամյա տղային՝ նրան պատճառելով մարմնական վնասվածքներ Սիրիան և Իսրայելը գաղտնի բանակցություններ են վարել ՀորդանանումԸնդդիմությունը հիմա պետք է վրան դներ Տիգրանաշենում ու այնտեղից դուրս չգար․ ի՞նչ եք անում ԱԺ-ում (տեսանյութ) Աշխարհի ամենատհաճ երկրներից մեկն է. Թրամփը հանդես է եկել հայտարարությամբ Իրանը սպառնացել է արգելափակել նավթի արտահանումը Հորմուզի նեղուցովՉենք նահանջի․ Մեծ Բրիտանիան՝ Ռուսաստանին. Երևանն ազատ է լքել ՀԱՊԿ-ը․ Պեսկով (տեսանյութ) Փողոց կփակվի Նարկոլոգը զգուշացրել է՝ առողջության համար ալկոհոլի անվտանգ չափաբաժին գոյություն չունիՓորձագետը բացատրել է՝ որքանով են վտանգավոր հավերժական սառույցներում պահպանված հնագույն վիրուսներըՖինլանդիան Ռուսաստանից մեկ խնդրանքով նոտա է ստացելՀայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ. Մեդվեդև Սի Ծինփինը նշել է Մերձավոր Արևելքի գլխավոր խնդիրըՓաշինյանը շնորհավորել է Ղազախստանի նախագահին
Ամենադիտված