«Վարչապետից սկսած՝ 90 %-ն իրենց տեղում չեն․ Լևոն Հարությունյանը հանել է իր թեկնածությունը (տեսանյութ) Մեծ Բրիտանիայում տղամարդը կոկաին է տեղափոխել Քիմ Քարդաշյանի Skims ներքնազգեստները տեղափոխող բեռնատարով Մաքսային ծառայողները ռուս տղամարդու ճամպրուկում հայտնաբերել են Ռուսական կայսրության 19 մետաղադրամ Իրանի դեսպանատունը Թրամփի սպառնալիքներին արձագանքել է տեսանյութով, որում պատկերված են մինիոններ ԱՄՆ-ն պատրաստ է լիամասշտաբ հարվածի Իրանին. Խուզարկություններ՝ Երևանում (տեսանյութ) Վերացվել է «Էլ Գարդեն»-ի արտադրական գործունեության կասեցումը Դպրոցի 15 սան թունավորվել է․ 28-ամյա երիտասարդի թմրամիջոց են իրացրել (տեսանյութ) Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած ոստիկանության մայորի պատիժը «Անկախ դիտորդը» անհամաչափ և ընտրողական է համարում Արթուր Օսիպյանի ձերբակալությունը ԶՈւ-երում սկսել են ցուցակագրել ծառայողներին․ Քննարկման են ներկայացվել սահմանազատման փաստաթղթերը (տեսանյութ) Տատիս, հուսով եմ «հեռուներում» որդուդ հետ ես՝ չոր աչքերով ու գունավոր հագուստով, ու գիտես՝ կարոտն իմ կյանքում անուն ունի, քո անունը. Ծովինար Սարգսյան Ներքին խաղաղություն չունեցող մարդը չի կարող խաղաղ խոսել, մեղավոր լեզուն սրտի հոգևոր հիվանդության նշան է. Հայր Ռուբեն 

Արմեն Սարգսյանը Գյումրիում էր

Քաղաքական

Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածուի պաշտոնում առաջարկված  Արմեն Սարգսյանը փետրվարի 12-ին այցելեց Գյումրի:
Գյումրիում Արմեն Սարգսյանի առաջին կանգառը Սբ  Աստվածածին (Յոթվերք)  եկեղեցին էր.  աղոթքն առ Աստված հնչեցնելուց հետո, հենց եկեղեցու մուտքի մոտ լսեց թոշակառուներից մեկի՝ 80-ամյա Լեւուշ Նահապետյանի  խնդիրը՝ թոշակների հետ կապված: Եկեղեցու մոտ հավաքված գյումրեցիներից շատերը,  տեսնելով  Արմեն Սարգսյանին,  հիշում էին 21 տարի առաջ նրա՝  որպես վարչապետ Գյումրի կատարած այցը:  Այդ  տարիները  նաև  Արմեն Սարգսյանի հիշողությունից չեն ջնջվել: Հենց եկեղեցու  մոտ, լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ   անկեղծացավ  թեկնածուն: «Ես եկել եմ Գյումրի, որպեսզի տեսնեմ ու լսեմ: ՀՀ  նախագահի հետ հաջորդ հանդիպմանը պետք է քննարկենք հանրապետության նախագահի կողմից ինձ արված  առաջարկը, որը որպես անհատ մեծ պատիվ է, բայց պատիվից այն կողմ, կա պատասխանատվություն: Ինչքան էլ նախագահի լիազորությունները սահմանափակ լինեն, այնուամենայնիվ, նախագահը մեծ  լիազորություններ ունի՝  ոչ վարչական, այլ՝ լինելով հանրապետության նախագահ, և ես այդ պարտականությունը շատ լուրջ  եմ ընդունում:  Ես խնդրեցի ՀՀ նախագահին,  որպեսզի ինձ առիթ  տրվի քննարկել, մտածել և ծրագրել»,-իր խոսքում նշեց Արմեն Սարգսյանը:
Լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ  Արմեն Սարգսյանը նաև անդրադարձավ Շիրակի մարզի խնդիրներին: «Ես գիտակցում եմ Շիրակի մարզի դժվարությունները և  միշտ  ցավով եմ գիտակցել դրանք: 1988  թվականի  ավերիչ երկրաշարժից հետո Արցախի համար սկսած մեր պայքարն ինչ-որ իմաստով ստիպեց մեզ մոռանալ Գյումրին: Սա  հսկայական  ցավ է: 1996  թվականին երբ եկա Գյումրի որպես վարչապետ, սպասում էի, որ գյումրեցիները դառնացած պետք է դիմավորեն  ինձ: Ամեն ինչի պատրաստ էի, բայց ընդունեցին ջերմությամբ, նույնիսկ տնակներ ուղեկցեցին ու  հյուրասիրեցին, գյումրեցու մեծահոգության մասին է  սա  խոսում, սա ես երբեք  մոռանալ չեմ կարող: Այս տարիների ընթացքում ես հաճախ եմ եկել Գյումրի, բայց դուք  սրա մասին չեք իմացել»,-նշեց Արմեն Սարգսյանը՝ հավելելով. «Եթե նախագահ չընտրվեմ, միևնույն է՝  Գյումրին  իմ սրտի  մեջ տեղ ունի  և շարունակելու եմ օգնել, թեև դա մեկ հոգու գործ չէ»:

Արմեն Սարգսյանը խոսել է նաեւ երկրում առկա խնդիրներից: «Մեզ համար Հայաստանից մարդկանց արտահոսքը շատ մեծ խնդիր է, նաեւ դեմոգրաֆիան, շրջաններից գալիս կենտրոնանում են Երեւանում, չնայած շրջաններում մարդիկ փայլուն են: Երկրի հարստությունը պետք է բաշխենք հավասարաչափ, բայց դա մի օրվա աշխատանք չէ, բայց անպայման պետք է հասնենք դրան»,- ասաց նա:

Թեկնածուի հաջորդ կանգառը Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղն էր: Այստեղ ևս հիշեցին 1996 թվականի այցը, երբ Արմեն Սարգսյանը, տեսնելով Գյումրիում տնակային ավաններն ու շփվելով հարազատներին կորցրած մարդկանց հետ, հազիվ էր զսպում իր հուզմունքը: Այցի շրջանակներում Արմեն Սարգսյանը եղավ նաև Գյումրու  թիվ 21 Օյունջյան վարժարանում: Այստեղ ևս կարճ հանդիպում էր մանկավարժական հանրույթի հետ: Ավելի ուշ, Գյումրու քաղաքային կենցաղի ու ժողովրդական ճարտարապետության թանգարանում ավելի երկար քննարկում տեղի ունեցավ քաղաքի  մտավորականության հետ:  Արմեն Սարգսյանը լսեց բոլորի խնդիրներն ու կարծիքները նաև  առաջարկները՝  ՀՀ նախագահ  ընտրվելու դեպքում այդ խնդիրները վերացնելու ուղղությամբ:  Այցի ընթացքում հանդիպում տեղի ունեցավ նաև գյումրեցի վարպետների հետ: Խնդիրներ  ներկայացրեցին նաև գյումրեցի դարբիններն ու շինարարները:
Արմեն Սարգսյանը Գյումրիում շրջեց, առանց մարզային ու քաղաքային իշխանությունների ուղեկցության՝ փաստելով, որ դրա կարիքը չկա,  իսկ այցի մասին տպավորությունները Շիրակի մարզպետի հետ խոստացավ կիսել միայն հանդիպումներից հետո:

 

Արմենուհի Մխոյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Վարչապետից սկսած՝ 90 %-ն իրենց տեղում չեն․ Լևոն Հարությունյանը հանել է իր թեկնածությունը (տեսանյութ)Վրաստանը ԵՄ-ից պարզաբանումներ է պահանջում Կոպենհագենում հանրահավաքի բռնի ցրման վերաբերյալԱՄՆ ֆինանսների նախարարին «նվաստացրել են» ՉինաստանումՇոգից պաշտպանվելու համար խորհուրդ են տվել փայլաթիթեղով փակել պատուհաններըՈւղիղ․ «Հայաստան» դաշինքն Ամասիայում (տեսանյութ)ՆԱՏՕ-ի նոր անդամը միլիարդավոր դոլարներ կներդնի պաշտպանության ոլորտումԳիտնականները բացահայտել են քաղցրի վտանգավոր ազդեցությունը հիշողության վրաԻլոն Մասկը պարտվել է OpenAI-ի դեմ 180 միլիարդ դոլարի դատական ​​​​գործըՇան տեղ մի դրեք, Փաշինյանն ա տարածել էդ լուրերը. Սամվել Կարապետյան (տեսանյութ)Ուկրաինան պետք է բարեփոխումներ իրականացնի ԵՄ-ից վարկ ստանալու համար․ BloombergԵվրամիությունում ցանկանում են երկարացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների գործողության ժամկետըՄեծ Բրիտանիայում տղամարդը կոկաին է տեղափոխել Քիմ Քարդաշյանի Skims ներքնազգեստները տեղափոխող բեռնատարովԵրբ կասկածի տակ է դրվում մեր անաչառությունը, մենք դա դիտարկում ենք գլոբալ կոնտեքստում (տեսանյութ)Մաքսային ծառայողները ռուս տղամարդու ճամպրուկում հայտնաբերել են Ռուսական կայսրության 19 մետաղադրամՔննարկվել են Հայաստան–Լիտվա երկկողմ հարաբերությունների ընդգրկուն օրակարգի մի շարք հարցեր և նախանշել հետագա համագործակցության ուղիներըԲայդենի վարչակազմը կապված է Ուկրաինայի բիոլաբորատորիաների հետ․ ՌԴ ԱԳՆՇենգավիթի համայնքային ոստիկանները բացահայտեցին գողությունը․ գողոնը հայտնաբերվել է«Նիկոլ... Զարուհու արածն էլ ուրացար... ». Մարուքյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին (տեսանյութ)Apple-ը պատրաստում է iPhone-ի համար արհեստական ​​ինտելեկտի լայնածավալ թարմացումՊլեխանովի անվան Ռուսական տնտեսագիտական ​​համալսարան Երևանի մասնաճյուղում մեկնարկել են համալսարանի 120-ամյակին նվիրված միջոցառումներըԱյսօր նա սեփական անցյալը հիշելով փորձեց վախեցնել իր իրական հակառակորդներին, ինչը վկայում է հոգեբանական կատարյալ փլուզման մասին․ Փոստանջյանը՝ Փաշինյանի մասինՈրքան գումար է ծախսել ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմում․ ԶԼՄ«Դու էդպես էլ պետական գործիչ չդարձար․ քուչի գյադու բառապաշարով ես խոսում»․ Զուրաբյանը՝ Փաշինյանին (տեսանյութ)Մենք Ղարաբաղի ժողովրդին ազատագրում ենք Ղարաբաղի կլանից․ Փաշինյան (տեսանյութ)Մեզ պետք է խաղաղվել․ այդ խաղաղությունը արտաքին և ներքին իմաստով․ Փաշինյան (տեսանյութ)Կամչատկայում հրաբխային ակտիվության աճ են գրանցելԱՄՆ-ն ակնկալում է, որ Իրանը գրավոր հրաժարվի իր միջուկային զենքի ծրագրերից Մեզ համար կարևորագույն խնդիրը գիտակցել և արժևորելն է մեր պետությունը․ Փաշինյան (տեսանյութ)Հայտնի դերասան Մկրտիչ Արզումանյանը ևս միացել է ՔՊ-ի քարոզարշավին (տեսանյութ)Իրանի դեսպանատունը Թրամփի սպառնալիքներին արձագանքել է տեսանյութով, որում պատկերված են մինիոններՄերց. Գերմանիան ուշադիր հետևում է Պուտինի Չինաստան կատարած այցինՓաշինյանի ելույթի ժամանակ փակեցին Ազատում այրված զինվորի պապի բերանն ու հեռացրին տարածքից (տեսանյութ) Արա Ֆիդանյանը մասնակցել է զենք-զինամթերքի հետագծման հարցերին նվիրված աշխատաժողովիԻշխանություն կփոխվի միայն եթե լինի բարձր մասնակցություն․ 2-րդ ընթերցմամբ ընդունվել է «Ներդրումների մասին» օրենքի նախագիծը (տեսանյութ)Այս մարդը ցույց տվեց, որ ակնհայտ հոգեկան խանգարումների հատկանիշներ ունի․ Քոչարյանը՝ Փաշինյանի մասին (տեսանյութ)Հարկեր չվճարելու հանցանքի նոր շեմ՝ սկսած 30 միլիոն դրամիցԱՀԿ-ն գրանցել է Էբոլայից մահացածների ավելի քան 130 դեպքՈւղիղ․ ԿԸՀ-ն քննում է Դանիել Իոաննիսյանի կարգավիճակը (տեսանյութ) Հարավային Կորեայի նախագահը հայտարարել է Հյուսիսային Կորեայի հետ խաղաղ համակեցության հնարավորության մասինՀայաստանը և Լիտվան այսօրվանից ռազմավարական գործընկերնե՛ր են․ ՀՀ ԱԳՆ-ն տեսանյութ է հրապարակելՔրեական ոստիկաններն ու պարեկները երիտասարդների մոտ 4 կիլոգրամ թմրամիջոց են հայտնաբերել (տեսանյութ) ԱՄՆ-ն պատրաստ է լիամասշտաբ հարվածի Իրանին. Խուզարկություններ՝ Երևանում (տեսանյութ)Ադրբեջանը ցուցաբերում է շահագրգռվածություն՝ փակելու Հայաստանի հետ հակամարտության հարցը․ ԲայրամովԻսրայելի ուժերը կրակ են բացել Սիրիայի հարավում գտնվող տարածքների վրաԻնձ խնդրել են երկու-երեք օրով հետաձգել Իրանին հարվածները․ ԹրամփԹրամփը փորձում է վետոյի իրավունք ունենալ Գրենլանդիայում ներդրումների նկատմամբ. TelegraphՈւկրաինան պետք է բարեփոխումներ իրականացնի ԵՄ-ից վարկ ստանալու համար․ BloombergԹրամփի Չինաստան այցը կարող է դառնալ Պուտինի բանակցությունների թեման ՊեկինումԳերմանիան ուշադիր հետևում է Պուտինի Չինաստան այցին․ Մերց
Ամենադիտված