Ութ տարվա թռիչքից հետո «ԲեպիԿոլոմբոն» Մերկուրիի ուղեծրում է Սահմանադրությունը փոխվում է Բաքվի նախապայմանով, ժողովրդավարությունը՝ նահանջում. Մարուքյան Թբիլիսիի պայթյունից հետո 28 ընտանիք հյուրանոցում է․ Վրաստանը սգացել է վեց զոհերին «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդները բեզոարյան այծերի են ֆիքսել Բեռնատարը Կոլումբիայում հարվածել է հետիոտների ու մեքենաների․ 5 զոհ, 9 վիրավոր Հրթիռներ, լրտեսներ ու նոր ճնշում Մոսկվայի վրա. Ընդդիմության արձագանքը՝ Փաշինյանի Սահմանադրությանը Ալիևը շնորհակալություն է հայտնել Թրամփին TRIPP նախագծի մեկնարկի կապակցությամբ Ռոման Բերեզովսկին իր աջակցությունն է հայտնել Գևորգ Ղազարյանին՝ ՀՖՖ նախագահի ընտրություններին ընդառաջ Սեուլի բորսան 5 րոպեով կասեցրել է բաժնետոմսերի ավտոմատ վաճառքը Հյուսիսային Ֆրանսիայում ջուրը նահանջում է․ շուրջ 850 տուն է հեղեղվել Չտրվեք ճնշումներին, եղեք Անկախության հռչակագրի ջատագովը՝ բացառելով ՀՀ ադրբեջանացումը․ Շարմազանով Ռիադի գլխավոր ինդեքսն իջել է 10 000 կետից ցածր․ Դոհայում էլ է անկում գրանցվել 

«Արարող ձեռքերը» շարունակում է հաղթարշավը (լուսանկարներ)

Հասարակություն

Փետրվարի 11-ին Գևորգյան հոգևոր ճեմարանում կայացավ «Արարող ձեռքեր» խորագիրը կրող ծրագրի առաջին ցուցահանդեսը, որը տեղի է ունենում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի բարձր հովանու ներքո:

Ո՞րն է ցուցահանդեսի անցկացման նպատակը և ի՞նչ դերակատարություն է ստանձնել Մայր Աթոռը երիտասարդ ստեղծագործողների աջակցելու հարցում: Այս և այլ հարցերի շուրջ ԼՈւՐԵՐ.com-ը զրուցեց Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանի հետ:

Վերջինիս խոսքով՝  իրենք հոգեկան մեծ ուրախություն են ապրում, որ «Արարող ձեռքեր» ցուցահանդեսային նախագիծը, հենց գաղափարը՝ ավելի քան 50 արվեստագետի մասնակցություն արձանագրեց և այդ ամենամեծ առաջին արդյունքն է, ուրեմն այդքան խանդավառ հոգիներ պատրաստ են կյանք տալ այդ նախագծին. «Եվ ահա բացվեց առաջին ցուցահանդեսը՝ շնորհալի արվեստագետների, հայ արարող ձեռքերի ստեղծագործությունները հանգրվանեցին Գևորգյան հոգևոր ճեմարանի սրահում: Նախագիծը ոչ միայն երիտասարդ արվեստագետներին է ոգեշնչել, այլև արվեստասերներին առհասարակ: Նախագիծը ողջունեցին արվեստաբաններ ու ավագ արվեստագետներ, նաև այն անձինք, ովքեր տարբեր կրթական հաստատություններում իրենց կարևոր նպաստն են բերում երիտասարդ արվեստագետների կայացմանն ու նրանց արվեստի կատարելագործմանը: Ուսանողների կամ տակավին անհայտ երիտասարդների հանդեպ մշակութային հաստատություններ հիմնականում զգուշավոր են, իրենց ցուցասրահների դռները հեշտությամբ չեն բացում, ինչի արդյունքում շատերը չեն կարողանում իրենց արարչությունը մատուցելու, ճանաչելի դարձնելու եւ մի տեսակ դաշտից դուրս են ստեղծագործում»,-նշեց Տեր Ասողիկը և հավելեց, որ Մայր Աթոռի այս նախագիծն ամբողջապես բացել է դռները և տրամադրել է մի պատմական հարթակ, հրավերն ուղղված է ամենքին, ովքեր պատրաստ են, քաջություն ունեն ցուցադրվելու և լիահույս են, որ այս նախագծի շրջանակներում հայտնի են դառնալու նոր անուններ, ովքեր հետագայում համալրելու են հայ դասականների շարքերը:

Ըստ Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրենի՝ արդեն առաջին ցուցահանդեսի մասնակիցները՝ Միքայելն ու Սարգիսը, մոտեցել են և շուտով տեղ են գտնելու հայ մշակույթի ու արվեստի Օլիմպոսում և իրենք համոզված են, որ հաջորդ մասնակիցները նույնպես ձգտում կունենան այդտեղ հանգրվանելու:

Խոսելով եկեղեցի-երիտասարդություն կապի մասին՝ մեր զրուցակիցը նշեց, որ այսօրվա Հայոց Եկեղեցին երիտասարդական եկեղեցի է և  տաճարներում ամենուր երիտասարդներ են, եկեղեցական-ծխական կառույցներում մեծամասամբ երիտասարդներ են, մշակութային, կրթադաստիարակչական հաստատություններում՝ «Հայորդաց տներում», մանուկներ, պատանիներ ու երիտասարդներ են. «Եվ այս ամենը՝ շնորհիվ մեր այսօրվա Շնորհազարդ Հայրապետի տեսլականի ու ջանքերի: Ինչպես անցյալում, այսօր և միշտ՝ Հայոց Եկեղեցին իր կարելին ի սպաս է բերում մերազնյա երիտասարդների համար, որ նրանք կրթվեն, կայանան, զարգանան և կերտեն գալիքը մեր ազգի և եկեղեցու: Այո՛, կան դժվարություններ, կրում ենք նեղություններ, զրկանքներ, բայց կա տեսիլք, կամք և ձգտում, ուրեմն՝ կլինեն հաղթանակներ: Հաղթանակը միայն մարտի դաշտում չէ, կյանքի ցանկացած ասպարեզ մարտադաշտ է: Մեր այս նախագծով, մեր այս փոքրիկ լումայով՝ մշակույթի ու արվեստի բնագավառի հաղթանակներից մեկի ճանապարհն ենք հարթում: Թող հայ երիտասարդը միշտ վստահ լինի, որ իր հարազատ Եկեղեցին պատրաստ է նաև աջակցելու, մարտակցելու»,-ասաց նա:

Հարցին՝ ցուցահանդեսների ընթացքում լինելո՞ւ են  արդյոք սփյուռքում ապրող և ստեղծագործող երիտասարդների աշխատանքների ցուցադրություններ, Տեր Ասողիկ Կարապետյաը նշեց, որ  ավելի քան 50 արվեստագետ հայտ է ներկայացրել, որոնց թվում նաև Սփյուռքից՝ Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Վրաստանից. «Մենք շարունակում ենք հայտերն ընդունել, չենք սահմանափակվելու միայն այս տարով, Հայոց Հայրապետի օրհնությամբ ցուցահանդեսային նախագիծը կշարունակվի նաև գալիք տարի. բոլոր դիմողներին տրվելու է հնարավորությունը հանդես գալու հանուր հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում»,-նշեց նա և հավելեց, որ բացի «Արարող ձեռքեր» նախագիծը, մի շարք ձեռնարկներ էլ են իրագործվելու և ամեն թեմ, եկեղեցական հաստատություն ունի իր ծրագիրը, որոնք ներառում են բազմաբովանդակ միջոցառումներ. «Կուզեմ մասնավորապես շեշտել թեմական ուխտագնացությունները, որոնք կատարվելու են տարվա ընթացքին: Եվ բնական է, որ բազմաթիվ երիտասարդներ՝ լինելով Հայրենիքում, Մայր Աթոռում, այցելելու են նաև «Արարող ձեռքեր» նախագծի ցուցահանդեսներին՝ հաղորդակցվելով իրենց հասակակիցների արվեստին, ապրումներին, զորությանը: Վերջապես, այս տարին հոբելյանական է. մեծագույն հաղթանակներից Սարդարապատի հերոսամարտի և Հայոց Հանրապետության 100-ամյա հոբելյանը պատգամում է հայ երիտասարդությանը, որ լինի կրթյալ, լուսավորյալ, հավատարիմ իր նախնյաց ավանդներին, իր ինքնությանը, լինի մեկ շունչ, մեկ հոգի, մեկ մարմին և շարունակի արարել՝ պահելով ու զարգացնելով Հայոց պետությունը: Ահա այս պատգամն է Հայոց Եկեղեցու բոլոր ծրագրերի հիմքում, որոնք կազմվել և կյանքի են կոչվում Երիտասարդության տարվա առիթով»:

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում «Արարող ձեռքեր» ցուցահանդեսային նախագծի համակարգող, նկարչուհի Աննա Սուքիասյանն էլ նկատեց, որ ցուցահանդեսի անցկացման նպատակներից է նաև ստեղծել մշակութային առողջ միջավայր, և հանրությանը ճանաչելի դարձնել տաղանդավորներին, ովքեր, իսկապես, շատ են. «Այս ոլորտը մեր երկրում հիմա անմխիթար վիճակում է գտնվում, և ես հույս ունեմ, որ այս նախագիծը, որի մեկնարկը տվել է եկեղեցին, կունենա շարունակություն, և այս անգամ աջակցությունը կլինի նաև պետության կողմից, քանի որ պետության հիմքը մշակույթն է, իսկ մեր ժողովուրդն արարող է և շատ տաղանդավոր»,-ասաց Աննա Սուքիասյանը՝ հավելելով, որ ցուցահադեսների նախագծի ծրագրում ընդգրկված երիտասարդներից շատերն իրենց որակներով համադրելի են և մրցունակ աշխարհի ցանկացած արվեստագետի հետ։

Նկարչուհին նաև կարևորեց այն հանգմանքը, որ այս ծրագրի շրջանակներում կան մասնակիցներ սփյուռքից, որի արդյունքում իրենք կունենան նաև մասնագիտական փորձի փոխանակում: 

Աղավնի Սուքիասյան
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ութ տարվա թռիչքից հետո «ԲեպիԿոլոմբոն» Մերկուրիի ուղեծրում է Սահմանադրությունը փոխվում է Բաքվի նախապայմանով, ժողովրդավարությունը՝ նահանջում. ՄարուքյանԱՄՆ բանակը հետաձգել է Այովայում պայթուցիկ նյութի պայթեցումըԿոնգոյում բախումները խոչընդոտել են Էբոլայի դեմ պայքարինՀարավային Սուդանում հարձակման հետևանքով զոհվել է 24 քաղաքացիԹբիլիսիի պայթյունից հետո 28 ընտանիք հյուրանոցում է․ Վրաստանը սգացել է վեց զոհերին«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդները բեզոարյան այծերի են ֆիքսելԼեհաստանը պնդում է՝ Ռուսաստանը երկու անգամ փորձել է սպանել ուկրաինա-ամերիկացի ռեփերինԲեռնատարը Կոլումբիայում հարվածել է հետիոտների ու մեքենաների․ 5 զոհ, 9 վիրավոր Հրթիռներ, լրտեսներ ու նոր ճնշում Մոսկվայի վրա. Ընդդիմության արձագանքը՝ Փաշինյանի ՍահմանադրությանըԱլիևը շնորհակալություն է հայտնել Թրամփին TRIPP նախագծի մեկնարկի կապակցությամբՄեծ Բրիտանիան նոր ջրամբար է կառուցում՝ երաշտի դեմ պայքարելու համարՌոման Բերեզովսկին իր աջակցությունն է հայտնել Գևորգ Ղազարյանին՝ ՀՖՖ նախագահի ընտրություններին ընդառաջՍեուլի բորսան 5 րոպեով կասեցրել է բաժնետոմսերի ավտոմատ վաճառքըՀյուսիսային Ֆրանսիայում ջուրը նահանջում է․ շուրջ 850 տուն է հեղեղվելՉտրվեք ճնշումներին, եղեք Անկախության հռչակագրի ջատագովը՝ բացառելով ՀՀ ադրբեջանացումը․ ՇարմազանովՌիադի գլխավոր ինդեքսն իջել է 10 000 կետից ցածր․ Դոհայում էլ է անկում գրանցվելՆիգերիայում սգո արարողության մեկնող մարդկանց նավը շրջվել է․ առնվազն 29 զոհ HAYRIK HARVEST. հայկական խոհանոցի պատմությունը՝ համերի և միջազգային խոհարարական արվեստի միջոցովԻնդոնեզիայում այրվել է հրուշակեղենի գործարան․ 24 զոհ, տասնյակ անհետ կորածներՈ՞ւմ կհասնի Կատարի գազը․ Սեուլը խնդրել է իրեն առաջնահերթություն տալԱտամնաբուժական կլինիկայի սանհանգույցում հայտնաբերվել են մարիխուանային նմանվող բուսական զանգվածԲայրամով․ Բաքուն ՀՀ նոր Սահմանադրության նախագծում տարածքային պահանջ չի տեսնումԵվրոպայում դիզելի բորսայական գինը դեռ գրեթե կրկնակի է տարեսկզբի համեմատՍահմանադրության նախագիծը պետք է մերժվի, ոչ թե վերափաթեթավորվի կամ դառնա քննարկումների առարկա«Բրենթը»՝ 92,10 դոլար, ամերիկյան նավթը՝ 83 դոլարից ցածրԹրամփը շնորհավորեց TRIPP-ի մեկնարկի կապակցությամբ և Փաշինյանին հրավիրեց Սպիտակ տուն (տեսանյութ) ԱՄՆ-ից մինչև Հորմուզ․ հրդեհներ, պայթյուններ, կրակոցներ ու սկանդալներ՝ աղմկահարույց դեպքեր (տեսանյութ) ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Ուկրաինայի էներգետիկ և նավահանգստային թիրախներին հարվածների մասինՎրաերթ-ավտովթար Խանջյան փողոցում. վիրավորը ուժային կառույցի աշխատակից է 55 000 դոլարից՝ 518․ որքա՞ն էր պետք ներդնել Թրամփի հետ ընթրելու համարՕրական 12,2-ից 9,5 միլիոն բարել․ Հորմուզով անցնող նավթի ծավալը նվազել էՆոր մեդալներ միջազգային մրցահարթակից. Պլեխանովի ուսանողները հաջողությամբ հանդես են եկել Վրաստանում Մեկնարկում են ՀՀ նորագույն պատմության տնտեսական խոշորագույն ծրագրի աշխատանքները․ Փաշինյան (տեսանյութ) Չինաստանի հետախուզությանը վերագրվող կեղծ աշխատանքի առաջարկները թիրախավորել են ԱՄՆ պաշտոնյաներինՀարավային Կորեայի կրթության նախարարը հրաժարական է տվելՄերց․ եթե Բեռլինը չմեղմեր փոխառության կանոնները, ՆԱՏՕ-ն կփլուզվերԿլիմայի համաշխարհային գագաթնաժողովը ձախողվել էՆոր Սահմանադրությունը հակաժողովրդավարական և բռնապետական միտումներ է պարունակում»․ Աբրահամյան (տեսանյութ) Արտաշատի խճուղում գնացքի վագոն է կողաշրջվել․ Փրկարար ծառայության կողմից սահմանվել է հերթապահությունՌուբիոն՝ Բեյրութին․ Լիբանանը պետք է հաշվետու լինի միայն իր քաղաքացիներինԱՄՆ հետախուզությունը հետևել է Էլիս Հուանգի չինական կապերինԱրցախն ու Հռչակագիրը՝ Սահմանադրության նախաբանից դուրս․ Փաշինյանի հրաժարականի պայմանը (տեսանյութ) Ընդդիմությունը առաջիկա գործողությունների մասին կհայտարարի․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Ահաբեկիչների հետ չեն բանակցում․ քանի՞ անգամ պետք է կրկնել․ Խաչատրյանը՝ Փաշինյանին (տեսանյութ) «Վճռական հաղթանակ»․ Թրամփը շնորհավորել է ՓաշինյանինԹրամփը Պուտինին ընկեր է անվանել․ Քլեյթոնը հիշեցրել է Ուկրաինայի մասինՓաշինյանի ամբողջական ուղերձը՝ նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ Կիևին աջակցության հաջորդ քայլերը․ Մերցն ու Ռյուտեն կհանդիպեն ԲեռլինումՀրապարակվեց նոր Սահմանադրության նախագիծը. Ռուսական նավի խորտակում, լրտեսներ ու հրթիռներ (տեսանյութ)
Ամենադիտված