Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտ Արաքսյա Սվաջյանը նշանակվել է Մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Փրկարարներն օտարերկրացուն դուրս են բերել ջրատարից. նրա կյանքին վտանգ չի սպառնում Մրգավանի հանրային սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է Տիչինայի փողոցին հարակից ջրատարից փրկարարները դուրս են բերել օտարերկրյա քաղաքացու 29743 քկմ-ից դուրս մեզ ոչինչ չի հետաքրքրում․ Պապոյանը՝ պատերազմում կիրառված սպիտակ ֆոսֆորի մասին Համբարձում Մաթևոսյանն ընտրվել է COP17-ի նախագահ Փոքր վերելակ և մասնագետների պակաս. ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել թիվ 17 հատուկ դպրոցում Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 39.128.615 դրամ. Դատախազության պետշահերի հերթական հայցը բավարարվել է ՀՀ սահմաններից դուրս տեղի ունեցողը մեր հետաքրքրությունից դուրս է․ Պապոյանը՝ 44-օրյայի ժամանակ սպիտակ ֆոսֆորի կիրառման մասին «Պաշտպանե՛ք կենդանիներին»․ կադրեր՝ COP17-ի տաղավարում Արայիկ Հարությունյանը Ալբանիայում մասնակցել է հայ մարզիկների պարգևատրման արարողություններին 

«Ժամանակ». Երեք խնձոր նետեց

Հայկական Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է.

«Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին օրերս այցելելով Երեւանի պետհամալսարան, եւ այդ այցի շրջանակում լրագրողների հարցերին պատասխանելով, արել էր մի շարք ուշագրավ հայտարարություններ, այդ թվում՝ Հայաստան-Իրան երկաթուղու վերաբերյալ: Իրանի դեսպանը հայտարարել էր, թե Իրանը կանի պատասխան քայլ, եթե Հայաստանն առաջ գա: Թեհրանի դիրքորոշումը նոր չէ, եւ Իրանը մշտապես հայտարարել է, որ պատրաստ է կառուցել երկաթուղու իր հատվածը, եթե Հայաստանը գտնի իր հատվածի ներդրողին: Հայաստան-Իրան երկաթուղին ծրագիր է, որ 2008 թվականին հռչակեց Սերժ Սարգսյանը, սակայն առ այսօր դրա ուղղությամբ չի կատարված որեւէ սկզբունքային քայլ:

Նախնական գնահատմամբ՝ դրա համար պետք է մոտ 3 միլիարդ դոլար: Միաժամանակ անկասկած է նաեւ, որ զուտ առեւտրային տեսանկյունից բավականին բարդ է գտնել ներդրող, քանի որ Հայաստան-Իրան երկաթուղին զուտ երկկողմ կամ առավելագույնը եռակողմ՝ Իրան-Հայաստան-Վրաստան նշանակությունից այն կողմ ունի այլընտրանքներ, ավելի էժան, մի մասը արդեն գործող: Այդ տեսանկյունից ակնհայտ է, որ ներդրումը կարող է լինել քաղաքական:

Իսկ ո՞վ Հայաստանում կներդնի 3 միլիարդ քաղաքականության մեջ, եթե, մեղմ ասած, կան կասկածներ, որ Հայաստանը իրականում ռուսական քաղաքականության մաս է, ոչ թե ինքնուրույն քաղաքական սուբյեկտ: Ահա այստեղ է, որ խնդիրը պահանջում է Հայաստանի առաջին քայլը եւ այդ քայլը պետք է լինի ազդակ ոչ միայն Իրանին, այլ նաեւ հնարավոր այլ շահագրգիռ սուբյեկտների, օրինակ՝ Չինաստանին, որը Երեւանում կառուցում է Եվրասիական տարածաշրջանի իր ամենամեծ դեսպանատունը:

Ըստ այդմ, Չինաստանն առնվազն հավակնորդ է Հայաստանում ռազմավարական նախագծերում «քաղաքական» ներդրում անելու, եթե լինեն ազդակներ: Այստեղ հարցն այն է, որ Հայաստանը բացի նախագահական ուղերձով հռչակելուց, նաեւ կարողանա կոնկրետ քայլ կատարել ռազմավարական այդ նախագծի ուղղությամբ:

Իրանի դեսպանի ակնարկը այդ իմաստով շատ թափանցիկ է՝ կատարել գործնական քայլ, որպես ինքնուրույն քաղաքականության հավաստիացում: Դա ունենալու է թե՛ ներքին, թե՛ արտաքին գեներատիվ կարողություն եւ էֆեկտ: Ընդ որում, տվյալ պարագայում խնդիրն անգամ Հայաստան-Իրան երկաթուղին էլ չէ, այլ որեւէ այլ ռազմավարական նշանակության նախագծի իրականացում, որով կապրի երկիրը, հասարակությունը: Դա կարող է լինել թեկուզ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհը, կամ որեւէ այլ՝ նոր գաղափար, որը սակայն կունենա ռազմավարական նշանակություն եւ հեռանկար ռեգիոնալ իմաստով, դառնալով Հայաստանի ինքնիշխան պետականության ցուցիչը:

Երբ Հայաստանը թեւակոխում էր անկախ պետականության հակասական ընթացքի երրորդ տասնամյակ, թեւակոխում էր բավական արյունալի անցումով՝ Մարտի 1-ի ողբերգությամբ, քաղաքական կանյուկտուրան Սերժ Սարգսյանին մղեց երեք խոշոր նախագծերի հռչակման՝ երկաթուղին, Համահայկական բանկն ու նոր ատոմակայանը: Ու թեեւ դրանք կոնյուկտուրային թելադրանքով արված հռչակումներ էին, այդուհանդերձ, ժամանակի եւ տարածության պատմական կտրվածքով դրանք վաղուց պահանջված էին անկախ պետականության երկու տասնամյակից հետո: Սակայն քանի որ շարժիչ ուժը հենց կոնյուկտուրան էր, այդ նպատակներից որեւէ մեկը գործնականում չդարձավ գոնե սկսված նոր իրականություն:

Ներկայումս Հայաստանը թեւակոխում է երրորդ տասնամյակ, կրկին անցումային որոշակի «էպոխալ» մի շրջան, որը հուսանք չի լինի ողբերգության եւ արյան հաշվին: Նոր տասնամյակն անկասկած շատ ավելի բազմաշերտ եւ հիմնարար է իր խորքային բաղադրիչներով, որոնք դարձյալ բախման մեջ են կոնյուկտուրային խնդիրների հետ, միաժամանակ պարունակելով ռազմավարական մասշտաբի հրամայականներ: Կա՞ իշխանության պաշարում որեւէ նոր գաղափար՝ ներս եւ դուրս ուղղված, եւ արդյո՞ք այս անգամ այդ գաղափարը չի մնա ներսի եւ դրսի արանքում, դառնալով, կրելով կոնյուկտուրայի փոշին, թե՞ Հայաստանում կբարձրանա այդ գաղափարի իրագործման փոշին: Երեքը պետք չէ, գոնե մեկը, բայց գործնական մեկը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտԱրաքսյա Սվաջյանը նշանակվել է Մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարՓրկարարներն օտարերկրացուն դուրս են բերել ջրատարից. նրա կյանքին վտանգ չի սպառնումՌուբիոն կոչ է արել Զելենսկիին կենտրոնանալ հակամարտության դադարեցման վրաՄրգավանի հանրային սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել էՓարիզում ցուցարարները փակել են Լուվրի մուտքըՏիչինայի փողոցին հարակից ջրատարից փրկարարները դուրս են բերել օտարերկրյա քաղաքացու29743 քկմ-ից դուրս մեզ ոչինչ չի հետաքրքրում․ Պապոյանը՝ պատերազմում կիրառված սպիտակ ֆոսֆորի մասինՀամբարձում Մաթևոսյանն ընտրվել է COP17-ի նախագահՓոքր վերելակ և մասնագետների պակաս. ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել թիվ 17 հատուկ դպրոցումՖրանսիայի արդարադատության նախարարը հոկտեմբերի 17-ի անկարգությունները որակել է իշխանությունների ձախողումՀօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 39.128.615 դրամ. Դատախազության պետշահերի հերթական հայցը բավարարվել էՀՀ սահմաններից դուրս տեղի ունեցողը մեր հետաքրքրությունից դուրս է․ Պապոյանը՝ 44-օրյայի ժամանակ սպիտակ ֆոսֆորի կիրառման մասինՌուբիո. Թրամփի՝ Ուզբեկստան այցը կքննարկվի 2027 թվականին«Պաշտպանե՛ք կենդանիներին»․ կադրեր՝ COP17-ի տաղավարումԹրամփի խորհրդականը հայտարարել է, որ Զելենսկու շրջապատը շահույթ է ստանում հակամարտությունից Արայիկ Հարությունյանը Ալբանիայում մասնակցել է հայ մարզիկների պարգևատրման արարողություններինՍարգիս Բեգոյանը՝ Մ-23 աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր. armsport.amՌուբիո. Քննարկվում է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Չինաստանի առաջնորդների հանդիպման հնարավորությունը Շուրջ 70 կգ թմրամիջոցների մաքսանենգությանն օժանդակած անձինք կալանավորվել ենԱրաղչին զգուշացրել է ԱՄՆ-ին հանրապետության վրա հնարավոր կրկնակի հարձակման դեպքում վտանգի մասին Ես միշտ պայքարել եմ Ամուլսարի համար, առանց դրա հնարավոր չէ տնտեսությունը պատկերացնել. Գեւորգ ՊապոյանՖրանսիայի Ներքին գործերի նախարարությունը ընդունել է մի քանի քաղաքներում վերահսկողության կորուստը«Ես, իհարկե, Սրբազան չեմ, բայց գոնե այս գործում 100 տոկոսով արդար եմ»․ Գագիկ ԾառուկյանԳլխավոր դատախազը բավարարել է միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններինՓաշինյանը պաշտոնից ազատել է Պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ ՎանոյանինՇիրակի մարզում թմրամիջոցի իրացման դեպք է բացահայտվել․ նախաձեռնվել է քրեական վարույթՖրանսիայի ներքին գործերի նախարարը հրաժարական է տվել բողոքի ցույցերի պատճառով Թրամփը հայտարարել է, որ Զելենսկին կորցրել է Ուկրաինայի մեծ մասը Հայաստանի կառավարության «Կադրային բանկում» ընդգրկվել է 269 մասնագետ՝ 29 երկրիցԱրաղչին՝ Մակրոնին․ «Դուք ինքներդ եք պատրաստել ձեր մահիճը»Թրամփ. Զելենսկու հարձակումները ռուսական նավթավերամշակման գործարանների վրա լուրջ վնաս են հասցնում դիզելային վառելիքի համաշխարհային շուկաներին Տիգրան Աբրահամյան․ «Բաքվում գերության մեջ գտնվող հայերի կյանքին ու առողջությանը մշտական սպառնալիք է առկա»Լատվիան արգելել է Հայաստանից ներմուծված կանաչ թեյի խմբաքանակի վաճառքը՝ թունաքիմիկատների պատճառովՖրանսիայի ներքին գործերի նախարարը բողոքի ցույցերի ֆոնին հրաժարական է ներկայացրելՀավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԻրանում հայտարարել են սեփական արտադրության ծանր կործանիչի փորձարկման ծրագրերի մասինԱրթուր Մինասյանն ազատվել է ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության, գիտության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնիցԵրիտասարդների ու Մ23 տարեկանների Ծանրամարտի ԵԱ-ում Հայաստանն ունի 1 մասնակիցՏարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում հոկտեմբերի 19-ի դրությամբՀասարակության բևեռացում և ատելության խոսք․ Անահիտ Մանասյանն Ավստրալիայում էՍպասվում է կարճատև անձրև. եղանակային կանխատեսումՆարեկ Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է դիվանագիտական և գործարար շրջանակների ներկայացուցիչներինԾովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel Combo»-ն․ կան վիրավորներՀայաստանը ՄԱԿ-ում անդրադարձել է նոր ատոմակայանին անվտանգ անցման կարևորությանըԼույս չի լինի. հասցեներԲժիշկը զգուշացրել է բուրավետ մոմերի պատճառով քաղցկեղի առաջացման վտանգի մասին Լը Պենը Մակրոնին մեղադրել է Ֆրանսիայում նոր անկարգությունների ֆոնին հեղինակության կորստի մեջ Ուկրաինան ներողություն է խնդրել Լիտվայից՝ նրա տարածքում ընկած անօդաչուի համար Եմենի հութիները վերջնագրի ժամկետի ավարտից հետո սկսել են Թաիզի գրավման գործողությունը
Ամենադիտված