Ութ տարվա թռիչքից հետո «ԲեպիԿոլոմբոն» Մերկուրիի ուղեծրում է Սահմանադրությունը փոխվում է Բաքվի նախապայմանով, ժողովրդավարությունը՝ նահանջում. Մարուքյան Թբիլիսիի պայթյունից հետո 28 ընտանիք հյուրանոցում է․ Վրաստանը սգացել է վեց զոհերին «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդները բեզոարյան այծերի են ֆիքսել Բեռնատարը Կոլումբիայում հարվածել է հետիոտների ու մեքենաների․ 5 զոհ, 9 վիրավոր Հրթիռներ, լրտեսներ ու նոր ճնշում Մոսկվայի վրա. Ընդդիմության արձագանքը՝ Փաշինյանի Սահմանադրությանը Ալիևը շնորհակալություն է հայտնել Թրամփին TRIPP նախագծի մեկնարկի կապակցությամբ Ռոման Բերեզովսկին իր աջակցությունն է հայտնել Գևորգ Ղազարյանին՝ ՀՖՖ նախագահի ընտրություններին ընդառաջ Սեուլի բորսան 5 րոպեով կասեցրել է բաժնետոմսերի ավտոմատ վաճառքը Հյուսիսային Ֆրանսիայում ջուրը նահանջում է․ շուրջ 850 տուն է հեղեղվել Չտրվեք ճնշումներին, եղեք Անկախության հռչակագրի ջատագովը՝ բացառելով ՀՀ ադրբեջանացումը․ Շարմազանով Ռիադի գլխավոր ինդեքսն իջել է 10 000 կետից ցածր․ Դոհայում էլ է անկում գրանցվել 

Ախթալայի հանքի պոչանքը լցվում է Դեբեդ գետը (կադրեր օդից)

Տնտեսություն

Դեռևս երկու շաբաթ առաջ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Գևորգ Գորգիսյանն ու Լենա Նազարյանը այցելել են Լոռու մարզ, որտեղ հայտնաբարել էին Ախթալայի հանքավայրի պոչամբարի արտահոսքը Դեբեդ գետ։

SUT.am-ի թիմը մեկնել էր Լոռվա մարզ ստուգելու, թե արդյոք դադարեցվել է դեպի գետ արտահոսքը և արդյո՞ք խնդիրը լուծված է։ Անգամ անզեն աչքով պարզապես Մ6 միջպետական ճանապարհով անցնելիս կարելի է նկատել Դեբեդ գետի մեջ սպիտակամոխրագույն հեղուկի լցվելը: Պոչանքի` Դեբեդ լցվելն առավել ամբողջական և պատկերավոր ներկայացնելու համար մենք անօդաչու սարքի օգնությամբ այն նկարահանեցինք օդից:

Սակայն ապացուցելու համար, որ Դեբեդ լցվող հեղուկը հենց «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ի Մեծ Այրում գյուղի մոտ գտնվող պոչամբարից եկող պոչանքն է, մենք նկարեցինք սպիտակամոխրագույն առվակի ամբողջ ուղին՝ պոչամբարի ամբարտակից մինչև Դեբեդ (մոտ 1600 մետր): 

Ավելին, լուսանկարներում հստակ երևում է, որ Մեծ Այրումի պոչամբարը լեփ-լեցուն է, իսկ ամբարտակը՝ վնասված: Փետրվարի 11-ի դրությամբ պոչամբարում պոչանքի մակարդակը ընդամենը մի քանի դեցիմետրով է ցածր ամբարտակից, ինչը նշանակում է, որ անգամ ուժեղ հորդառատ անձրևը կարող է ամբարտակի վրայով պոչանքի արտահոսքի հանգեցնել:

Նկարահանման պահին պոչանքն անցնում էր ամբարտակի միջով և ձևավորում Դեբեդ գնացող առվակը: Սակայն դատելով ամբարտակի վրա առկա պոչանյութի հետքերից և հաշվի առնելով պոչամբարի լցված լինելը՝ կարելի է ենթադրել, որ պոչանքի որոշ քանակ նաև ամբարտակի վրայով է թափվել (ինչը վտանգավոր է, քանզի կարող է քանդել ամբարտակը):

Դժվար է որոշել, թե երբ է սկսվել պոչամբարից արտահոսքը: 2016 թվականի մայիսի 25-ի արբանյակային նկարներում հստակ երևում է, որ Դեբեդի գույնն այդ հատվածում չի փոխվում: Իսկ դրանց հաջորդ՝ 2017 թվականի դեկտեմբերի 29-ի արբանյակային նկարներում արդեն հստակ երևում է առվակի լցվելն ու այդտեղից Դեբեդի «գունափոխումը»:

Նշենք, որ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի պոչերը պարունակում են պղինձ, ցինկ, բորիում, մկնդեղ և այլ ծանր մետաղներ: Այս նյութերը ոչ միայն լուրջ վնաս են հասցնում գետի ջրային էկոհամակարգին, այլև խախտում են դրա նորմալ կենսագործունեությունը։ ՀՀ Քրեական օրենսգիրքի 281-րդ հոդվածը սահմանում է, որ շրջակա միջավայրի պահպանության կանոնները խախտելը (եթե դա հանգեցնում է ծանր հետևանքների) պատժվում է մինչև 5 տարվա ազատազրկմամբ:

Հավելենք, որ «Ելք» խմբակցության պատգամավորների ահազանգից հետո Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մամուլի քարտուղար Վրույր Պեպանյանը հաստատեց, որ գետի ջրում հայտնաբերվել են ծանր մետաղներ։ Սակայն այսօր մեզ հետ զրույցում Պեպանյանը հայտնեց, որ խնդիրը վերացվել է, պոչանքը այլևս գետը չի լցվում. «Այժմ շարունակվում են ստուգումներ, կազմվելու է համապատասխան ակտ, որը սահմանված կարգով կուղարկվի ընկերությանը։ Ընկերությունը կամ կընդունի խախտումը, կամ առարկություններ կներկայացնի», – ասաց մամուլի քարտուղարը։

Նյութի աղբյուր՝ sut.am

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ութ տարվա թռիչքից հետո «ԲեպիԿոլոմբոն» Մերկուրիի ուղեծրում է Սահմանադրությունը փոխվում է Բաքվի նախապայմանով, ժողովրդավարությունը՝ նահանջում. ՄարուքյանԱՄՆ բանակը հետաձգել է Այովայում պայթուցիկ նյութի պայթեցումըԿոնգոյում բախումները խոչընդոտել են Էբոլայի դեմ պայքարինՀարավային Սուդանում հարձակման հետևանքով զոհվել է 24 քաղաքացիԹբիլիսիի պայթյունից հետո 28 ընտանիք հյուրանոցում է․ Վրաստանը սգացել է վեց զոհերին«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդները բեզոարյան այծերի են ֆիքսելԼեհաստանը պնդում է՝ Ռուսաստանը երկու անգամ փորձել է սպանել ուկրաինա-ամերիկացի ռեփերինԲեռնատարը Կոլումբիայում հարվածել է հետիոտների ու մեքենաների․ 5 զոհ, 9 վիրավոր Հրթիռներ, լրտեսներ ու նոր ճնշում Մոսկվայի վրա. Ընդդիմության արձագանքը՝ Փաշինյանի ՍահմանադրությանըԱլիևը շնորհակալություն է հայտնել Թրամփին TRIPP նախագծի մեկնարկի կապակցությամբՄեծ Բրիտանիան նոր ջրամբար է կառուցում՝ երաշտի դեմ պայքարելու համարՌոման Բերեզովսկին իր աջակցությունն է հայտնել Գևորգ Ղազարյանին՝ ՀՖՖ նախագահի ընտրություններին ընդառաջՍեուլի բորսան 5 րոպեով կասեցրել է բաժնետոմսերի ավտոմատ վաճառքըՀյուսիսային Ֆրանսիայում ջուրը նահանջում է․ շուրջ 850 տուն է հեղեղվելՉտրվեք ճնշումներին, եղեք Անկախության հռչակագրի ջատագովը՝ բացառելով ՀՀ ադրբեջանացումը․ ՇարմազանովՌիադի գլխավոր ինդեքսն իջել է 10 000 կետից ցածր․ Դոհայում էլ է անկում գրանցվելՆիգերիայում սգո արարողության մեկնող մարդկանց նավը շրջվել է․ առնվազն 29 զոհ HAYRIK HARVEST. հայկական խոհանոցի պատմությունը՝ համերի և միջազգային խոհարարական արվեստի միջոցովԻնդոնեզիայում այրվել է հրուշակեղենի գործարան․ 24 զոհ, տասնյակ անհետ կորածներՈ՞ւմ կհասնի Կատարի գազը․ Սեուլը խնդրել է իրեն առաջնահերթություն տալԱտամնաբուժական կլինիկայի սանհանգույցում հայտնաբերվել են մարիխուանային նմանվող բուսական զանգվածԲայրամով․ Բաքուն ՀՀ նոր Սահմանադրության նախագծում տարածքային պահանջ չի տեսնումԵվրոպայում դիզելի բորսայական գինը դեռ գրեթե կրկնակի է տարեսկզբի համեմատՍահմանադրության նախագիծը պետք է մերժվի, ոչ թե վերափաթեթավորվի կամ դառնա քննարկումների առարկա«Բրենթը»՝ 92,10 դոլար, ամերիկյան նավթը՝ 83 դոլարից ցածրԹրամփը շնորհավորեց TRIPP-ի մեկնարկի կապակցությամբ և Փաշինյանին հրավիրեց Սպիտակ տուն (տեսանյութ) ԱՄՆ-ից մինչև Հորմուզ․ հրդեհներ, պայթյուններ, կրակոցներ ու սկանդալներ՝ աղմկահարույց դեպքեր (տեսանյութ) ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Ուկրաինայի էներգետիկ և նավահանգստային թիրախներին հարվածների մասինՎրաերթ-ավտովթար Խանջյան փողոցում. վիրավորը ուժային կառույցի աշխատակից է 55 000 դոլարից՝ 518․ որքա՞ն էր պետք ներդնել Թրամփի հետ ընթրելու համարՕրական 12,2-ից 9,5 միլիոն բարել․ Հորմուզով անցնող նավթի ծավալը նվազել էՆոր մեդալներ միջազգային մրցահարթակից. Պլեխանովի ուսանողները հաջողությամբ հանդես են եկել Վրաստանում Մեկնարկում են ՀՀ նորագույն պատմության տնտեսական խոշորագույն ծրագրի աշխատանքները․ Փաշինյան (տեսանյութ) Չինաստանի հետախուզությանը վերագրվող կեղծ աշխատանքի առաջարկները թիրախավորել են ԱՄՆ պաշտոնյաներինՀարավային Կորեայի կրթության նախարարը հրաժարական է տվելՄերց․ եթե Բեռլինը չմեղմեր փոխառության կանոնները, ՆԱՏՕ-ն կփլուզվերԿլիմայի համաշխարհային գագաթնաժողովը ձախողվել էՆոր Սահմանադրությունը հակաժողովրդավարական և բռնապետական միտումներ է պարունակում»․ Աբրահամյան (տեսանյութ) Արտաշատի խճուղում գնացքի վագոն է կողաշրջվել․ Փրկարար ծառայության կողմից սահմանվել է հերթապահությունՌուբիոն՝ Բեյրութին․ Լիբանանը պետք է հաշվետու լինի միայն իր քաղաքացիներինԱՄՆ հետախուզությունը հետևել է Էլիս Հուանգի չինական կապերինԱրցախն ու Հռչակագիրը՝ Սահմանադրության նախաբանից դուրս․ Փաշինյանի հրաժարականի պայմանը (տեսանյութ) Ընդդիմությունը առաջիկա գործողությունների մասին կհայտարարի․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Ահաբեկիչների հետ չեն բանակցում․ քանի՞ անգամ պետք է կրկնել․ Խաչատրյանը՝ Փաշինյանին (տեսանյութ) «Վճռական հաղթանակ»․ Թրամփը շնորհավորել է ՓաշինյանինԹրամփը Պուտինին ընկեր է անվանել․ Քլեյթոնը հիշեցրել է Ուկրաինայի մասինՓաշինյանի ամբողջական ուղերձը՝ նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ Կիևին աջակցության հաջորդ քայլերը․ Մերցն ու Ռյուտեն կհանդիպեն ԲեռլինումՀրապարակվեց նոր Սահմանադրության նախագիծը. Ռուսական նավի խորտակում, լրտեսներ ու հրթիռներ (տեսանյութ)
Ամենադիտված