Հակոբ Բադալյան․ Խորհրդարանը Փաշինյանինը չէ, այն Հայաստանի քաղաքացիներինն է Փաշինյանը պաշտոնանկ է արել իր թիմի մի շարք պաշտոնյաների. Զելենսկին պատրաստվում է դատել Լուկաշենկոյին (տեսանյութ) «Մուլտի Ուելնես»-ի տնօրենը հայտարարում է՝ քաղաքապետարանն ապօրինաբար տիրացել է կենտրոնի շարժական գույքին Նեապոլի մերձակայքում 4.7 մագնիտուդով երկրաշարժից տուժածների թիվը հասել է 21-ի Ռուսաստանը զանգվածային հարված է հասցրել Կիևին․ կան զոհեր Դավիթ Թադևոսյանը՝ ԲՏԱ նախարա՞ր. Սահմանադրությունը գրողները որքան են վարձատրվել (տեսանյութ) Իտալիան Եվրոպական հանձնաժողովին տեղեկացրել է Իսպանիայի հետ Շենգենյան գոտու 30-օրյա կասեցման մասին ԵՄ՞, թե՞ ԵԱՏՄ ո՞րն է Հայաստանի ապագան. հարցում (տեսանյութ) Իսպանիայի ԱԳ նախարար․ Շենգենյան գոտու ամբողջականությունը լիովին երաշխավորված է Սեուտա ներխուժելու փորձի ժամանակ մահացած միգրանտների թիվը հասել է 61-ի Իտալիան կասեցրել է Շենգենյան վիզայի համաձայնագիրը Իսպանիայի հետ Hespress. Մարոկկոյում արցունքաբեր գազ է օգտագործվել անօրինական միգրանտներին ցրելու համար 

«Թվային Հայաստան»-ին հատկացված 39 միլիոն դրամի ճակատագիրն ու թվայնացման ոլորտի առաջնահերթությունները

Քաղաքական
ԼՈւՐԵՐ․com-ի զրուցակիցն է «Թվային Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Էդուարդ Ներսիսյանը․
 
-Պարո՛ն Ներսիսյան, Հայաստանի թվային օրակարգի երկարաժամկետ ռազմավարությունն իրականացնելու ուղղությամբ ի՞նչ գործնական քայլեր են կատարվել և կատարվում, ինչպիսի՞ արդյունքներ եք ակնկալում 2018թ. համար: Թվայնացման գործընթացում երկարաժամկետ և կարճաժամկետ բարեփոխումների իրականացման ընթացքում որո՞նք են ամենամեծ և հիմնական խոչընդոտները:
 
-Վերջին տարիներին Հայաստանը կարևոր քայլեր է ձեռնարկել թվային փոխակերպման եւ զարգացման համար։ Հայաստանում կառավարման համակարգի արդյունավետության եւ թափանցիկության բարձրացման, բիզնես միջավայրի բարելավման համար խիստ անհրաժեշտ է ստեղծել միասնական թվայնացված միջավայր՝ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաները: Նշված գործընթացի կազմակերպման, համակարգման և իրագործման գործառույթը պատվիրակվել է 2017 թվականին ստեղծված «Թվային Հայաստան» հիմնադրամին: Այն «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ մշակել է «Հայաստանի թվային փոխակերպման օրակարգ 2018-2030» շրջանակային փաստաթուղթը, որն ուրվագծում է կառավարության քայլերը Հայաստանի թվային փոխակերպմամբ Հայաստանը միջազգային չափորոշիչներով մրցունակ երկիր դարձնելու ուղղությամբ։
 
«Թվային Օրակարգով» սահմանվել են հիմնական 6 ուղղություններ, որոնց հիման վրա կծավալվեն Հայաստանի թվային փոխակերպմանն ուղղված հետագա գործողություններն ու նախաձեռնությունները։ Շրջանակային փաստաթուղթը Հայաստանի թվային փոխակերպման հիմքում շեշտում է «Խելացի» կառավարությունը, թվային հմտություններով օժտված ստեղծարար աշխատուժը, պահանջարկից միշտ մի քայլ առաջ՝ բարձր արդյունավետությամբ, հուսալի եւ մատչելի ենթակառուցվածքները, անվտանգ եւ դիմակայուն կիբեռտարածքը,համաշխարհային մակարդակով մրցունակ մասնավոր հատվածը, փոխկապակցված, համագործակցային եւ գործուն ինստիտուցիոնալ շրջանակը։ Նախաձեռնությունների զգալի մասը նախատեսվում է իրականացնել 2018-2020թթ, այն մենք կոչել ենք «Թվային ցատկ 2018-2020»: Մի շարք հիմնարար փոփոխություններ նախատեսված է իրականացնել հենց այս ժամանակահատվածում։ Փոխգործելիությունը, սահմանային անցակետերում «մեկ պատուհան» սկզբունքով աշխատող ենթակառուցվածքը հենց այս նախագծերից են։
 
Այլեւս ակնհայտ է, որ Հայաստանի թվային փոխակերպումն անհրաժեշտություն է և այն հնարավորինս արագ եւ նպատակային դարձնելու համար մեզ անհրաժեշտ են ռեսուրսներ, թե՛ ֆինանսական, թե՛ մարդկային։ Պետական խնայողությունները, քաղաքացիներին մատուցվող հանրային ծառայությունների որակական փոփոխությունները, թափանցիկությունն ու կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը այն ցուցիչներն են, որ անհրաժեշտ են արդյունավետ և ժամանակակից համակարգ ձեւավորելու համար։ Լիահույս ենք, որ մեզ կհաջողվի այս փոխակերման շուրջ միավորել անհրաժեշտ ռեսուրսներ՝ այն իրականացնելու համար։
 
-Կառավարության պահուստային ֆոնդից «Թվային Հայաստան» հիմնադրամին հատկացվեց 39 միլիոն դրամ: Ի՞նչ հիմնախնդիրներ լուծվեցին այդ գումարով:
 
Հիմնադրամն իր իրավասությունների սահմաններում՝ համապատասխան գործիքակազմի և ֆինանսական ռեսուրսների օգտագործմամբ կազմակերպել և իրականացրել է մի շարք միջոցառումներ, մասնավորապես՝
 
1) պետական կառավարման ոլորտում առկա թվայնացման ռազմավարությունների գույքագրում,
2) ՀՀ բոլոր պետական մարմիններում առկա ՏՀՏ ենթակառուցվածքների և էլեկտրոնային ծառայությունների գույքագրում և զարգացման գործընթացների աջակցություն,
3) «Թվային Օրակարգի» մշակում,
4) ՀՀ կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման, ներդրման և սպասարկման համար կոնցեսիայի պայմանագրի կնքման գործընթացին աջակցության ցուցաբերում,
5) պետական մարմիններում էլեկտրոնային փաստաթղթերի և էլեկտրոնային թվային ստորագրությունների (Mobile ID)
կիրառման գործընթացի իրականացման աջակցություն և այլն։
 
 
-Ի՞նչ հաջողություններ եք արձանագրել պետական կառավարման համակարգում էլեկտրոնային կառավարման պետական միասնական քաղաքականության և միասնական չափանիշների ներդրման ուղղությամբ:
 
«Թվային Օրակարգով» նախատեսվում է մշակել և ներդնել․
Փոխգործելիության ազգային շրջանակը
Հանրային ծառայությունների թվայնացման ճանապարհային քարտեզը
Համակարգերի և թվային ծառայությունների մշակման չափանիշները և ընթացակարգերը
Տվյալների կառավարման ազգային քաղաքականությունը և այլն․
Պարզ է, որ պետական կառավարման համակարգում թվային կառավարման միասնական քաղաքականության և միասնական չափանիշների ներդրումը լուրջ գործընթաց է և այն կպահանջի որոշակի ժամանակ։ Աշխատանքները սկսված են։
 
-Շարքային քաղաքացին ե՞րբ կզգա` ինչ ասել է թվային Հայաստան: Որքա՞ն ժամանակ է պահանջվելու հիմնադրամից, որպեսզի մեր քաղաքացիների մեծամասնությունը կարողանա օգտվել էլեկտրոնային ծառայություններից:
 
Հայաստանում ներկայումս գործում է e-gov.am էլեկտրոնային հանրային ծառայությունների մատուցման հարթակը, որն արդեն ավելի քան 30 էլեկտրոնային ծառայություն է մատուցում։ Չնայած իր մատչելիությանն ու պարզությանը, այնուամենայնիվ չեմ կարող ասել, որ դրա կիրառումը շատ ակտիվ է, քանի որ հասարակության շրջանում կա կարծրատիպային ընկալում հանրային ծառայությունների նկատմամբ, որոնք հիմնականում ասոցացվում են շինությունների, հերթերի ու որոշ դեպքերում նաեւ ոչ այնքան բարեհամբույր աշխատակիցների հետ։
 
Թվայնացումը եւ թվային հասարակության ձեւավորումը եւս մի փուլ է, որ մեր հասարակությունն օր առաջ պետք է անցնի։ Միայն հասարակության թվային գործընթացներին անմիջական ինտեգրման շնորհիվ է, որ որեւէ պետություն կհաջողի թվային փոխակերպումը։
Թվային ծառայություններից օգտվելու առավելությունները, թվային ծառայություններից օգտվելու հասարակության տարրական հմտությունները ժամանակ ու լուրջ ծրագրեր են պահանջում։ Այս տարի նախատեսվում են հանրային իրազեկման արշավներ՝ թիրախավորելով տարբեր սոցիալական խմբերի, տարիքի եւ բնակության վայրի քաղաքացիների՝ թվային փոխակերման ծրագրերը ներկայացնելու, առավելություններն ու հարմարավետությունը, թափանցիկությունն ու ներառական լինելու հատկությունները քաղաքացիներին հասցնելու նպատակով։ Կարեւոր է, որ բոլորը հասկանան ու տեսնեն շոշափելի առավելություններ թվային ծառայությունների մատուցման համակարգում, կարեւոր է նաեւ, որ փորձեն քայլել ժամանակին համընթաց եւ պատրաստակամ լինեն մասը դառնալու Հայաստանի թվային փոխակերպման։
 
-Որքանո՞վ է Հայաստանը հասանելի և մասնակից համաշխարհային թվային գործընթացներին և այս ուղղությամբ որո՞նք են «Թվային Հայաստան» հիմնադրամի առաջնահերթությունները:
 
Հայաստանը բաց է եւ պատրաստ ինչպես մյուս ուղղություններում, այնպես էլ թվային փոխակերպման շրջանակներում համագործակցել ու մասը դառնալ միջազգային թվային գործընթացների։ Մեր գործունեության առաջնահերթություններից է նպաստել Հայաստանի բաց քաղաքականությանը, եւ իրականացնել թվային ոլորտում միջազգայնորեն մշտապես արդիական մնալու մեր ձգտումն ու տեսլականը։ «Թվային Հայաստան» հիմնադրամը որպես օրինակ դիտարկում է թվայնացման ոլորտում առաջատար երկրների փորձը՝ ձգտելով Հայաստանի թվային փոխակերպումն ավելի արագ ու արդյունավետ դարձնել։
Այս ամենը մեծ աշխատանք է պահանջում, ուստի անհարժեշտ են լուրջ ներդրումներ ու խելացի ռազմավարություն։ Ինչպես նախկինում պետությունները կառուցում էին երկաթգիծ, որպեսզի կապվեն այլ երկների ցամաքային ուղիներին, այժմ թվային ենթակառուցվածնքների դարաշրջանն է, եւ մենք պետք է գիտակցենք ու աշխատենք որակյալ, անվտանգ ենթակառուցվաքներ զարգացնել, որ մասը դառնանք գլոբալ թվային շարժի։
 
-Գործունեության մեկնարկից հետո հիմնադրամը ՀՀ և միջազգային ՏՏ ոլորտի առաջատար ընկերությունների հետ համագործակցության ի՞նչ ձևաչափ է սահմանել, արդյո՞ք մեր երկրում չկա համապատասխան կադրերի խնդիր։
 
Այսօր ոչ միայն Հայաստնում այլ նաեւ ամբողջ աշխարհում ՏՏ ոլորտի դերն ու նշանակությունը կարեւորվում է պետության կառավարման համակարգի որակի, անվտանգության ինչպես նաեւ տնտեսության զարգացումն ապահովելու համար։ Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգաիների ոլորտը մեծ զարգացում է գրանցել։
 
Սկսած 2000թ ՀՀ կառավարությունը աջակցում եւ խթանում է ոլորտը։ Այսօր կարող ենք հաստատել, որ ունենք միջազգային շուկաներում ձեռքբերումներ գրանցած ու մրցունակ մասնագետներ, բայց եւ պետք է նշել, որ անհրաժեշտ է ստեղծել այնպիսի էկոհամակարգ, որը թույլ կտա մշտապես համալրել որակյալ մասնագետների պակասը։ Հայաստանի թվային փոխակերպման օրակարգի վեց հիմնական ուղղություններից մեկը վերաբերում է հենց այս ոլորտի շարունակական խթանմանն ու մասնագետների պատրաստման-վերապատարաստմանը։
Բնական է, որ Հայաստանի մասնագետների կողմից առաջարկվող թվային ապրանքները դիտարկվելու են առաջնահերթությամբ։
 
Լիահույս ենք, որ Հայաստանի թվային փոխակերպումը էլ ավելի կնպաստի Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանը։
 
 
 
Հարցազրույցն՝ Աղավնի Սուքիասյանի
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Միգրանտները փորձել են ներխուժել Սեուտայի ​​ժամանակավոր կացարանի կենտրոնՀակոբ Բադալյան․ Խորհրդարանը Փաշինյանինը չէ, այն Հայաստանի քաղաքացիներինն էՄիասին կարող ենք իշխանության ղեկից հեռացնել այն ուժը, որը քանդում է պետության հիմնասյուները․ ՕհանյանՓաշինյանը պաշտոնանկ է արել իր թիմի մի շարք պաշտոնյաների. Զելենսկին պատրաստվում է դատել Լուկաշենկոյին (տեսանյութ)ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սեուտան սկսել է ծովում նոր արգելապատնեշներ տեղադրել՝ միգրանտների հոսքի պատճառով«Մուլտի Ուելնես»-ի տնօրենը հայտարարում է՝ քաղաքապետարանն ապօրինաբար տիրացել է կենտրոնի շարժական գույքինԹուրքիայում ձերբակալվել է Էրդողանի դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվող վերջին հետախուզվողըՄեծ Բրիտանիան հայտնել է, որ տանկերը հարձակման է ենթարկվել Օմանից 11 կմ հեռավորության վրաԱվելի քան 50,000 միգրանտ արդեն վերադարձել է Մարոկկո Իսպանիայի Սեուտա քաղաքիցԳեղամ Թովմասյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի վարչության պետի պաշտոնիցՆեապոլի մերձակայքում 4.7 մագնիտուդով երկրաշարժից տուժածների թիվը հասել է 21-իԵրևանում թալանել են սգո սրահում տեղադրված վճարային տերմինալը․ պատճառվել է շուրջ 3.5 մլն դրամի վնաս 11 րոպե՝ իմ անցած ճանապարհի ու ձեր վստահության մասին. Ալեն Սիմոնյանը տեսանյութ է հրապարակելՌուսաստանը զանգվածային հարված է հասցրել Կիևին․ կան զոհերԻսպանիան և Պորտուգալիան սպառնացել են հրաժարվել ԱԱ-2030-ը հյուրընկալելուցCNN-ը տեղեկացել է Իրանի ենթադրյալ նոր միջուկային օբյեկտին հարվածելու ԱՄՆ ծրագրերի մասինՎեհափառի նկատմամբ քրեական գործը փորձություն է իրավունքի հասկացության համար. Իսահակ ՍրբազանԱՄՆ-ում անսպասելի հայտարարություն են արել Ուկրաինայում հակամարտության ավարտի մասինԴավիթ Թադևոսյանը՝ ԲՏԱ նախարա՞ր. Սահմանադրությունը գրողները որքան են վարձատրվել (տեսանյութ) Իտալիան Եվրոպական հանձնաժողովին տեղեկացրել է Իսպանիայի հետ Շենգենյան գոտու 30-օրյա կասեցման մասինԱրևմուտքը կանգնած է ժողովրդագրական վերացման վտանգի առաջ. Իլոն ՄասկԼատվիան փակել է Բելառուսի հետ սահմանին գտնվող միակ բաց անցակետըԵրևանում «Kia Forte»-ի վարորդը, լինելով ոչ սթափ, վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահըԵՄ՞, թե՞ ԵԱՏՄ ո՞րն է Հայաստանի ապագան. հարցում (տեսանյութ)Իսպանիայի ԱԳ նախարար․ Շենգենյան գոտու ամբողջականությունը լիովին երաշխավորված էԹրամփն ասել է, որ Գրենլանդիան կարող է ԱՄՆ վերահսկողության տակ անցնել մինչև իր նախագահության ժամկետի ավարտըՇիրակի մարզում ավելի քան 66 տոկոսով նվազել են համակարգչային տեխնիկայով հափշտակություններըԹրամփը կցանկանար դառնալ ԱՄՆ հաջորդ նախագահըԵրևան-Երասխ ճանապարհին փրկարարները իրականացրել են հարկադիր քարաթափում՝ կանխելով վտանգըՍեուտա ներխուժելու փորձի ժամանակ մահացած միգրանտների թիվը հասել է 61-իԼևոն Լևոնյանն ազատվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնիցԻտալիան կասեցրել է Շենգենյան վիզայի համաձայնագիրը Իսպանիայի հետԻնչպիսի եղանակ է սպասվում այսօր՝ օգոստոսի 1-ինԱյսօր քո առաջին ծնունդն է առանց քո Սիրո. սպանված Վոլոդյա Գրիգորյանի դստեր շնորհավորանքը՝ մայրիկինHespress. Մարոկկոյում արցունքաբեր գազ է օգտագործվել անօրինական միգրանտներին ցրելու համարԹանկացել է եվրոն` փոխարժեքն այսօրԵրևանի Կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի շեմըԻշխանությունը քաղաքական ախոյանների սեփականության իրավունքը կզրոյացնի, կանցնի յուրայինների ոչնչացմանը. ԱբրահամյանՆախադպրոցական կրթության նոր ծրագրեր․ ինչ փոփոխություններ են սպասվում երեխաների ուսուցման գործընթացում«Քաղաքացիների իրավունքների սահմանափակումները վտանգավոր գործընթաց են»․ Հովհաննես ԻշխանյանԱԺ նոր գումարման նիստն ու Եկեղեցու շուրջ լարվածությունը․ ինչ հարցեր են բարձրացվումԴիլիջանի ստեղծագործական տան շուրջ մտահոգություններ․ կոմպոզիտորները ահազանգում են հնարավոր վարձակալության մասինՓաշինյանի՝ ձկի մասին հայտարարությունը հարցեր է առաջացրել սննդամթերքի վերահսկողության շուրջՏնտեսական աճի կանխատեսումներ և աճող պարտք․ ծրագրում մտահոգիչ կետեր են նշվում5-րդ դարի խոնարհված եկեղեցին կրկին լցվել է աղոթքովՃանապարհների վիճակը՝ այս ժամի դրությամբՍամվել դպիր Գրիգորյանը՝ Վեհափառի շուրջ քննարկումների մասին. «Հավատքի հարցում չեզոքություն չի կարող լինել»Արայիկ Հարությունյան․ Ավարտեցի ավելի քան 5 տարվա գործունեությունս վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնումԴավիթ Թադևոսյանը դիտարկվում է ԲՏԱՆ նախարարի պաշտոնում. ով է հավանական թեկնածունԻնչ ազդեցություն ունի մանգոն օրգանիզմի վրա
Ամենադիտված