Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին
Արտաքին Քաղաքական
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցակակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին՝ Ֆլորիդա նահանգի Փարքլենդ քաղաքի դպրոցում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որը տասնյակ անմեղ զոհերի և վիրավորների պատճառ է դարձել:
Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրապետության Նախագահը զորակցություն է հայտնել Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին, զոհվածների ընտանիքներին ու հարազատներին՝ մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին