«Ալաշկերտ»-ը 0:2 հաշվով պարտվել է
Սպորտ
Թուրքական Բելեկում կայացած «Ալաշկերտ» - «Ամկար» ստուգողական հանդիպումն անցել է համառ պայքարում և ավարտվել ռուսական թիմի հաղթանակով` 2:0: Ոուսաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող թիմը գոլերը խփել է 15-րդ և 73-րդ րոպեներին:
Ալաշկերտցիները նույնպես մի քանի նպաստավոր պահեր են ստեղծել, որոնք, սակայն, գոլային ավարտ չեն ունեցելն:
«Ալաշկերտ»-ը խաղադաշտ էր դուրս հետևյալ մեկնարկային կազմով. Օգնյեն Չանչարևիչ, Ալան Պիրես, Դինո Շկվորց, Դանիել Ստոյկովիչ, Անդրանիկ Ոսկանյան, Մլադեն Զելկովիչ, Արտակ Գրիգորյան, Արթուր Եդիգարյան, Արտակ Եդիգարյան, Արտակ Դաշյան, Ուրոշ Նենադովիչ:
Փետրվարի 15-ին «Ալաշկերտ»-ը ևս մեկ ստուգողական հանդիպում էր անցկացրել և կամային հաղթանակ տարել դանիական «Նաեսբի Բոլդկլուբի» նկատմամբ՝ 2:1 հաշվով:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան