Մխիթարյանի գոլային փոխանցումն ու «Արսենալ»-ի հաղթանակը (տեսանյութ)
ՏեսանյութերԵվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղի շրջանակներում Լոնդոնի «Արսենալ»-ը հյուրընկալվեց «Էստերսունդ»-ին:
Հանդիպումն ավարտվեց հյուերի հաղթանակով 3:0 հաշվով:
Նաչո Մոնրեալը մեկնարկից 13-րդ րոպե անց խփեց հանդիպման առաջին գոլը, 24-րդ րոպեին Պապայանոպոլոսը գրավեց սեփական թիմի դարպասը: Գոլային փոխանցումը գրանցվեց Մխիթարյանի հաշվին:
58-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցումից հետո Մեսութ Օզիլը հաշիվը դարձրեց 3:0 հօգուտ հյուրերին:
Խաղավարտին դաշտի տերերը 11 մետրանոց հարվածի իրավունք ստացան, որը անարդյունավետ իրացրեց Պետերսոնը:
Նշենք, որ Մխիթարյանը լոնդոնցիների մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 84-րդ րոպեին:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան