ԱԺ-ում արտահերթ նիստ է. ՈւՂԻՂ
ՔաղաքականԱզգային ժողովում մեկնարկել է ընդդիմադիր «Ելք» խմբակցության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստը. Գրանցվել է 93 պատգամավոր։ Արտահերթ նիստ հրավիրելու «Ելք» խմբակցության նախաձեռնությանը միացել է նաև «Ծառուկյան» խմբակցությունը:
Արտահերթ նիստի օրակարգում Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին է, որով «Ելք» խմբակցությունն առաջարկում է օրենսգրքում փոփոխություններ կատարել և վերադառնալ բենզինի, սեղմած գազի ակցիզային հարկի նախկին դրույքաչափերին, հանել դիզվառելիքի ներմուծումն ԱԱՀ-ով հարկելու դրույթը, ինչպես նաև որոշակիորեն նվազեցնել եկամտահարկը:
«Ելք» խմբակցության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը նախօրեին քննարկվել է նաև Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում: Հանձնաժողովը նախագծին բացասական եզրակացություն է տվել:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը