Աշխարհի ամենաողորմելի ինստիտուտը՝ ըստ Վարդան Բոստանջյանի
Քաղաքական
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ազգային ժողովում այսօր քննարկվում է Հարկային օրենսգրքում փոփոխություններ ենթարկելու և նախկին դրույքաչափերին վերդառնալու մասին հարցը, որն Ազգային ժողով է ներկայացրել Ելք խմբակցությունը։
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն՝ անդրադառնալով նոր հարկային օրենսգրքին և դրանից բխող թանկացումներին, նշեց, որ պետությունն աշխատատեղեր ստեղծելու փոխարեն անընդհատ հարկում է քաղաքացուն․ «Հիմա վիճակը վատ է երկրում, ի՞նչ եք առաջարկում։ Դուք ասում եք՝ եկեք դիմագրավենք, ով որ մեքենա ունի, 1000 դոլարով մի կերպ առել է, թող գնա ակցիզային հարկով բարձր գներով աշխատի, ասում եք՝ սոցիալապես խոցելի խմբին աջակցենք: Ինչո՞վ: 1000 դրամ տա՞նք իրանց։ Դա աշխարհի ամենաողորմելի ինստիտուտն ա՝ մարդուն ստրուկ դարձնելու համար: Մարդու համար աշխատատեղ ստեղծելու փոխարեն, մենք ասում ենք՝ արեք աջակցենք, իսկ աջակցությունն էլ վերջանում ա 1000 դրամ օգնություն տալով»։
Վարդան Բոստանջյանի համոզմամբ՝ բյուջեում փող չկա, ուրեմն լավ չեն աշխատում․ «Բա կարելի՞ ա ժողովրդին սպանելով՝ բերել բյուջե լցնել ու էլի ռացիոնալ չօգտագործել»,-հարցադրում հնչեցրեց Բոստանջյանը, ում դիտարկումներին ի պատասխան՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը նկատեց․ «Դուք ավելի եք վատթարացնում վիճակը»։
Հարությունյանը, որպես ստեղծված իրավիճակից ելք՝ առաջարկեց զարկ տալ տնտեսությանը, քանի որ միակ լուծումը տնտեսական աճն է։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը