ՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Զապորոժիեում ավիահարվածների հետևանքով 8 զոհ կա, 16 մարդ վիրավորվել է․ նրանց թվում երեխաներ կան Լուկաշենկոյի այցը ԱՊՀ գագաթնաժողով․ Փաշինյանի հայացքներն ու Տոկաևի անտարբերությունը՝ ուշադրության կենտրոնում․ NEXTA NASA-ն քայլեր է ձեռնարկում ուղեծրում առևտրային տիեզերակայաններ ստեղծելու ուղղությամբ Դավիթ Բեկի փողոցում բախվել են 4 ավտոմեքենա․ «Mercedes»-ը մասամբ փակել է երթևեկելի գոտին Նոբելյան կոմիտեի որոշումը հարցեր է առաջացնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ. Զաքարյան Շղթայական ավտովթար Երևանում․ բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ներն ու «Գազել»-ը ՀՀ ԱԱԾ-ն միջազգային գործընկերների հետ քննարկել է սահմանապահների պատրաստության կատարելագործումը Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա Էլեկտրամեքենաների ներմուծման մաքսատուրքի արտոնության քվոտան այսօր կսպառվի Սիրելի՛ Երևան, շնորհավո՛ր 2808-ամյակդ «Известия»-ն մեղադրում է ԵԱՏՄ-ում հայ նախարարին կոռուպցիոն գործարքների մեջ 

Կառավարությունը ա՞չք ունի օլիգարխների դղյակների վրա. ակնկալիքները և իրականությունը

Վերլուծական
Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն մշակել եւ «e-draft.am» տեղեկատվական համակարգում տեղադրել է «Անշարժ գույքի շուկայական գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի նախագիծը: Այս փոփոխություններով բարձրանալու է գույքահարկի չափը: Ի դեպ, գույքահարկի բարեփոխումները նախատեսվում էին դեռ 2017 թվականից:: «Բարեփոխում» բառն ինքնին արդեն վախեցնող է, քանի որ յուրաքանչյուր բարեփոխումից հարկային դաշտում գումարներ են ավելանում: Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ անշարժ գույքի կադաստրային արժեքները չեն արտացոլում ներկայիս անշարժ գույքի շուկայի իրական պատկերը և դրանք խիստ տարբերվում են համապատասխան շուկայական արժեքներից: Նախագիծն այս տեսքով ընդունվելու եւ գորածածության մեջ մտնելու դեպքում մեծահարուստների գույքահարկը մեծանալու է, ինչպես շարքային քաղաքացիներինը: Միևնույն ժամանակ, գաղտնիք չէ, որ օլիգարխներն իրենց դղյակների գույքահարկը չեն վճարում կամ վճարում են սիմվոլիկ։ Ընդ որում՝ անում են դա՝ չխախտելով ոչ մի օրենք:
 
Նշված դղյակները, տները նրանք հնարավորություն ունեն բաժանելու, ժառանգությամբ տալու իրենց թոռնիկներին, որդիներին։ Այդպես 1 միլիոն դոլարանոց տունը կիսվում է, դառնում տարբեր սեփականատերերին պատկանող տուն, ասենք՝ 250 հազար դոլարանոց բնակարան: Այդ բաժանումն ու դրա հետևանքով գույքահարկի նվազեցումն օրինական է: Կփոխվի՞ արդյոք իրավիճակը նոր օրենքի ընդունումից հետո:
 
Նախ՝ ընդունված տեսակետ կա, թե Հայաստանի տնտեսության հիմնական հիվանդությունն այն է, որ օլիգարխները հարկեր չեն վճարում: Այ, հենց որ սկսեն հարկեր վճարել, ժողովրդի վիճակը կտրուկ կլավանա: Իրականում դա բացարձակապես այդպես չէ: Խոսենք կոնկրետ օրինակներով: Ենթադրենք՝ Սամվել Ալեքսանյանը կամ մեկ ուրիշ մոնոպոլիստ, ասենք՝ Պողոս Պողոսյանը, վաղվանից սկսում են հարյուր տոկոսով վճարել հարկերը: Ո՞րն է լինելու հաջորդ քայլը: Քանի որ մրցակցություն չկա, նրանք վճարած հարկերը փոխհատուցելու են գները բարձրացնելով: Արդյունքում՝ ավելի շատ գումարներ են մտնելու պետբյուջե, բայց ժողովրդի վիճակը դրանից միայն ծանրանալու է, որովհետեւ ամեն ինչ թանկանալու է: Հետեւաբար, եթե խնդրին նայում ենք ժողովրդի սոցիալական վիճակի տեսանկյունից, տնտեսության թիվ մեկ հիվանդությունը ոչ թե քիչ հարկեր վճարող օլիգարխներն են, այլ մրցակցության բացակայությունը: Մի խոսքով, եթե իշխանությունները մտադիր են ընդամենը լցնել բյուջեն. նրանք պիտի օլիգարխներին բերեն հարկային դաշտ, իսկ եթե մտադիր են լավացնել ժողովրդի սոցիալական վիճակը, պիտի նորմալ մրցակցային պայմաններ ստեղծեն: Իշխանություններն առայժմ «աշխատում են» միայն բյուջեն լցնելու ուղղությամբ: Մեծահարուստները վճարելու են այնքան, որքան սահմանված է օրենքո՞վ, դժվար թե: Գույքահարկի բարձրացումը տարածվելու է հիմնականում շարքային քաղաքացիների վրա: Որեւէ մեկը թանկարժեք առանձնատներ ունեցողներին չի արգելում, իհարկե, օրենքով սահմանված գումարը որպես գույքահարկ վճարել, սակայն չի էլ պարտադրում, չվճարելու դեպքում էլ՝ չի հետապնդում: Սրանում է խնդիրը:
 
Ստելլա Խաչատրյան
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Kyiv Post. Մայամիում Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները ավարտվել են վաղաժամկետՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքովԶապորոժիեում ավիահարվածների հետևանքով 8 զոհ կա, 16 մարդ վիրավորվել է․ նրանց թվում երեխաներ կանԼուկաշենկոյի այցը ԱՊՀ գագաթնաժողով․ Փաշինյանի հայացքներն ու Տոկաևի անտարբերությունը՝ ուշադրության կենտրոնում․ NEXTAԱրտակարգ իրավիճակի ազդանշան տված ինքնաթիռը վայրէջք է կատարել Չիլիի օդանավակայանումNASA-ն քայլեր է ձեռնարկում ուղեծրում առևտրային տիեզերակայաններ ստեղծելու ուղղությամբՊանամայում տեղի ունեցած 7.2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով վիրավորվել է ավելի քան 20 մարդԴավիթ Բեկի փողոցում բախվել են 4 ավտոմեքենա․ «Mercedes»-ը մասամբ փակել է երթևեկելի գոտինՆոբելյան կոմիտեի որոշումը հարցեր է առաջացնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ. ԶաքարյանԹաիլանդը շարունակում է մնալ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ցուցանիշների երկրորդ հորիզոնականում․ ԱԳՆՇղթայական ավտովթար Երևանում․ բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ներն ու «Գազել»-ըFT. Սաուդյան Արաբիայի բիզնես ֆորումները խափանման վտանգի տակ են հութիների հարձակումների պատճառովՀՀ ԱԱԾ-ն միջազգային գործընկերների հետ քննարկել է սահմանապահների պատրաստության կատարելագործումըՀայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանաAirbus ուղևորատար ինքնաթիռը Չիլիի ափերի մոտ արտակարգ իրավիճակի մասին ազդանշան է տվելԷլեկտրամեքենաների ներմուծման մաքսատուրքի արտոնության քվոտան այսօր կսպառվիՍիրելի՛ Երևան, շնորհավո՛ր 2808-ամյակդՊուտինը Թրամփին ասել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հարցում անփոփոխ է Թրամփը կարծում է, որ Հյուսիսային և Հարավային Կորեաները պատերազմի մեջ չեն միայն իր ջանքերի շնորհիվ«Известия»-ն մեղադրում է ԵԱՏՄ-ում հայ նախարարին կոռուպցիոն գործարքների մեջՀենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայիԹրամփը կարծում է, որ Նոբելյան խաղաղության մրցանակը վարկաբեկված էՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է կանանց աջակցությանն ու բռնության դեմ պայքարին ուղղված նախաձեռնությանըՀայաստանի կանանց հավաքականն այսօր կմրցի Ինդոնեզիայի ընտրանու հետՈւիթքոֆը և Քուշները կարող են հաջորդ շաբաթ այցելել Մոսկվա և Կիև Տարադրամի փոխարժեքները՝ այսօրԹրամփը շնորհակալություն է հայտնել Պուտինին դիզելային վառելիքի համաձայնագրի համար Կանանց թրաֆիքինգ՝ Հայաստանում․ Սպանություն կատարածը հայտնաբերվել է ՎրաստանումՍամվել Կարապետյանը շնորհավորել է Երևանի 2808-ամյակը«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ ՓաշինյանԹրամփը նախատեսում է հանդիպել Մելոնիի հետ Ֆլորիդայում կայանալիք G20 գագաթնաժողովի շրջանակներումՀրազդանում մի շարք շենքեր մինչև ժամը 17։00-ն ջուր չեն ունենաՌԴ դեսպանատունը շնորհավորել է Երևանին՝ մայրաքաղաքի 2808-ամյակի առթիվReuters. ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններում քննարկվել է անվտանգության ճարտարապետությունըՔաղաքացին գիտի, որ մեր երկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է. ԱբրահամյանՈւիթքոֆն ու Քուշները քննարկում են հաջորդ շաբաթ Մոսկվա և Կիև այցելելու հնարավորությունը․ AxiosՍեռական բնույթի գործողություններ կատարելու կասկածանքով 49-ամյա տղամարդ է ձերբակալվելԹրամփը հայտարարել է ուկրաինական հակամարտության արագ կարգավորման մասինՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԵրևանում BMW-ն բախվել է ճանապարհային նշանին ու բետոնե արգելապատնեշինՀայաստանի բանկերն ու հեռահաղորդակցության օպերատորները քննարկում են խարդախների միասնական բազա ստեղծելու գաղափարը10 տարի փորձել է կարգավորել հայ-ադրբեջանական հակամարտությունը, բայց չի հաջողել. Թրամփը՝ Պուտինի մասինԹրամփը սպառնացել է ոչնչացնել Իրանը, եթե մերժի ԱՄՆ պահանջներըԱյսօր Տոնն է Սրբոց Թարգմանչաց«Հրապարակ». Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի«Հրապարակ». Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ«Հրապարակ». Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսելՀոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ»«Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի «Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները
Ամենադիտված