Փողկապներիս չխաբնվե՛ք
Քաղաքական
Ազգային ժողովում, այսօր, ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը զանգահարել է Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանին և սպառնալիքներ հնչեցրել նրա հասցեին։
«Սա արդեն որերորդ նմանատիպ դեպքն է, և, իրոք, ՀՀԿ-ի ներկայացուցիչները որոշել են մեզ կռվի մեջ ներքաշել։ Մեր փողկապին եք խաբնվում․ իմացե՛ք, ցանկացած մարտահրավեր ընդունում ենք»,-ԱԺ ամբիոնից հայտարարեց Փաշինյանը։
Վերջինս նշեց, որ Ալեն Սիմոնյանի հասցեին սպառնալիքներ սկսել են հնչեցնել օրերս Երևանի ավագանիում տեղի ունեցած սկանդալային ծեծկռտուքից հետո։
ԵԼՔ խմբակցության ղեկավարը նաև հավելեց, որ այդ սկանդալի վերաբերյալ օրերս իր տեսակետն էր հայտնել ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, նշելով, որ քաղաքապետարանն ու ավագանին ախոռագոմ չեն: «Պարո՛ն Շարմազանով, թույլ տվեք չհամաձայնել Ձեզ հետ, որովհետև ախոռագոմեր կան, որոնք զբաղեցնում են ՀՀԿ անդամները, իսկ Առաքել Մովսիսյանը ստիպում ա մտածել, որ նմանատիպ ախոռագոմեր փնտրելու առիթ կա նաև ՀՀ կենտրոնական գրասենյակում՝ Մելիք Ադամյան փողոցում»։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը