Մխիթարյանը՝ «Էստերսունդ»-«Արսենալ» խաղի լավագույն ֆուտբոլիստ
Սպորտ
Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի «Էստերսունդ»-«Արսենալ» խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը:
«Զինագործների» երկրպագուները ակումբի կայքում անցկացված հարցման արդյունքում հանդիպման լավագույն ֆուտբոլիստ են ճանաչել հայ կիսապաշտպանին:
Մխիթարյանը ստացել է ձայների 63%-ը՝ շրջանցելով Մեսութ Օզիլին (21%) և Նաչո Մոնրեալին (15%):
Եվրոպայի լիգայի խաղարկության 1/16 եզրափակչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալ»-ն արտագնա խաղում խոշոր հաշվով (0:3) հաղթեց «Էստերսունդ»-ին:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը