Արթուր Ղամբարյանը՝ Գագիկ Ղազինյանի մասին․ Քաղաքական շարժառիթներով նրան ԵՊՀ-ից հեռացնելը ցածր քայլ է Հակոբ Բադալյան․ Խորհրդարանը Փաշինյանինը չէ, այն Հայաստանի քաղաքացիներինն է Փաշինյանը պաշտոնանկ է արել իր թիմի մի շարք պաշտոնյաների. Զելենսկին պատրաստվում է դատել Լուկաշենկոյին (տեսանյութ) «Մուլտի Ուելնես»-ի տնօրենը հայտարարում է՝ քաղաքապետարանն ապօրինաբար տիրացել է կենտրոնի շարժական գույքին Նեապոլի մերձակայքում 4.7 մագնիտուդով երկրաշարժից տուժածների թիվը հասել է 21-ի Ռուսաստանը զանգվածային հարված է հասցրել Կիևին․ կան զոհեր Դավիթ Թադևոսյանը՝ ԲՏԱ նախարա՞ր. Սահմանադրությունը գրողները որքան են վարձատրվել (տեսանյութ) Իտալիան Եվրոպական հանձնաժողովին տեղեկացրել է Իսպանիայի հետ Շենգենյան գոտու 30-օրյա կասեցման մասին ԵՄ՞, թե՞ ԵԱՏՄ ո՞րն է Հայաստանի ապագան. հարցում (տեսանյութ) Իսպանիայի ԱԳ նախարար․ Շենգենյան գոտու ամբողջականությունը լիովին երաշխավորված է Սեուտա ներխուժելու փորձի ժամանակ մահացած միգրանտների թիվը հասել է 61-ի Իտալիան կասեցրել է Շենգենյան վիզայի համաձայնագիրը Իսպանիայի հետ 

Դավիթ Լոքյանը զեկուցել է Սերժ Սարգսյանին (լուսանկարներ)

Քաղաքական

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր զեկուցել է Նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքները և դրանց արդյունքները, ոլորտում արձանագրված բարեփոխումներն ու դեռևս առկա խնդիրները, ինչպես նաև 2018թ. նախանշված աշխատանքների հիմնական ուղղությունները:

Նախարար Լոքյանը, մասնավորապես, անդրադարձել է անցած տարեսկզբին կայացած աշխատանքային հանդիպմանը, այնուհետ նաև տարեվերջին՝ դեկտեմբերի 9-ին, Դիլիջանում կայացած ՀՀ տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովումՀանրապետության Նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարմանը՝ նշելով, որ Նախագահի կողմից շեշտադրված ոլորտի առավել կարևոր հիմնախնդիրներն ու աշխատանքի առաջնահերթ ուղղությունները ներառվել են մարզերի և համայնքների տարեկան ծրագրերում։ 

Մասնավորապես՝ սահմանվել են ՀՀ 2016-2025թթ. տարածքային զարգացման ռազմավարությամբ սահմանված ցուցանիշների ապահովմանն ուղղված՝ 2018թ. միջոցառումները, համայնքների խոշորացման արդյունքում նոր ձևավորվող համայնքապետարանների կազմավորմանն ուղղված աշխատանքները, համայնքների խոշորացման գործընթացի շարունակական ընթացքի ապահովմանն ուղղված առաջարկությունները և ամրագրվել է համայնքներին տրամադրվող պետական աջակցության մեխանիզմ ՝ «ավելին ավելիի դիմաց» մոտեցումը:

Դավիթ Լոքյանի հավաստմամբ, իրականացվել են համայնքային բյուջեներում ծախսերի համադրելիության, հիմնավորվածության ու միասնականության սկզբունքների արմատավորման, ծրագրային բյուջետավարման ներդրման և մի շարք այլ աշխատանքներ: 

Նախարարը նշել է, որ Հանրապետության Նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ուղղությամբ տարվող աշխատանքներում տարածքային կառավարման և զարգացման նախարարության օրակարգային հարցերից են նաև համայնքների վարչական տարածքներում շինարարության, ինչպես նաև գյուղատնտեսական հողերի և բերքի պատշաճ հաշվառման համակարգի ներդնումը, աղբահանության աշխատանքների ինքնածախսածածկման մեթոդով իրականացման ապահովումը, համայնքներում հարկային բազաների ուսումնասիրությունները և ճշգրտումները, տեղական նշանակության ճանապարհների վերականգնման այլընտրանքային լուծումների վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը։

Նախարար Լոքյանն իր զեկույցում անդրադարձել է նաև տարածքային համաչափ զարգացման և մարզերում տնտեսական աճի խթանման ուղղությամբ իրականացված աշխատանքներին՝ ընդգծելով, որ ներկայումս ԵՄ-ի հետ իրագործվում է շուրջ 11.0 մլն եվրոյին համարժեք ՀՀ դրամի տարածաշրջանային զարգացման 9 պիլոտային ծրագիր: Նախարարության և Միավորված Ազգերի Զարգացման ծրագրերի միջև համագործակցության շրջանակում ավելի քան 5.0 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ծրագիր է իրականացվում Տավուշի մարզում, որը գործելու է մինչև 2020 թվականը։ Նույն համագործակցության շրջանակներում ավելի քան 3.0 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի զբոսաշրջային ենթակառուցվածքների ծրագրեր են իրականացվում 60 գյուղական բնակավայրերում: 

Մարզերում հրատապ խնդիրների լուծման նպատակով հատկացվել է 5 մլրդ դրամ՝ շուրջ 285 ծրագրերի իրականացման համար, որի շրջանակներում խնայվել է 1,465 մլրդ դրամ։ 

Նախագահ Սարգսյանի մեկ այլ հանձնարարականի համաձայն Ջերմուկ քաղաքում իրականացվող աշխատանքների մասին տարածքային կառավարման և զարգացման նախարարը զեկուցել է, որ «Ջերմուկ համայնքը՝ տարածքային զարգացման աճի բևեռ» ծրագրի ֆինանսավորման համար հատկացվել է 1,190 մլրդ. դրամ գումար, որի շրջանակներում իրականացվում է 6 ենթածրագիր: 2018 թվականին 3,4 մլրդ դրամով կիրականացվեն ևս 12 ծրագրեր: 

Զեկույցի համաձայն՝ 2017 թվականի ընթացքում Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը շարունակել է խոշորացված համայնքների ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և Շվեյցարիայի զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։ Ձեռք է բերվել և համայնքներին տրամադրվել (կամ գտնվում են տրամադրման փուլում) 96 միավոր շինարարական և սպասարկող տեխնիկա, 47 միավոր գյուղատնտեսական նշանակության տեխնիկա, 53 միավոր կցորդներ և օժանդակ սարքավորումներ, մոտ 2000 միավոր սարքավորում և 1200 միավոր գույք, կառուցվում են ճանապարհներ, ծածկարաններ, հարթակներ, կայանատեղեր և կանգառներ՝ ավելի քան 5,3 մլրդ դրամ արժողության։ 2017թ. ընթացքում իրականացվել են 20 ներդրումային ծրագրեր՝ 638, 355 մլն ՀՀ դրամի չափով:

Հանդիպման ժամանակ նախարարը ներկայացրել է նաև ոլորտի ռազմավարական փաստաթղթերը՝ նշելով, որ, մասնավորապես տարածքային կառավարման բնագավառում 2017թ. ընդունվել են ՀՀ մարզերի 2017-2025թվականների զարգացման ռազմավարությունները և 2018-2020թթ. տարածքային զարգացման գործառնական ծրագիրը, մարզպետարանների տարեկան աշխատանքային պլանները, որոնք ամբողջացրել են ՀՀ 2016-2025թթ. տարածքային զարգացման ռազմավարությունը: Տեղական ինքնակառավարման բնագավառում կատարված օրենսդրական ու մեթոդական աջակցության ուղղությամբ մշակվել և ընդունվել են մի շարք օրենքների նախագծեր, շուրջ մեկ տասնյակ մեթոդական ուղեցույցներ ու ձեռնարկներ։

Դավիթ Լոքյանը Հանրապետության Նախագահին զեկուցել է նաև 2017թ. ամփոփ ցուցանիշները, խոշորացված և խոշոր համայնքներում (5000-ից ավելի բնակչությամբ) տնտեսական զարգացման պատասխանատուների համակարգի ներդրման ուղղությամբ կատարված աշխատանքները:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արթուր Ղամբարյանը՝ Գագիկ Ղազինյանի մասին․ Քաղաքական շարժառիթներով նրան ԵՊՀ-ից հեռացնելը ցածր քայլ էCBS. ԱՄՆ-ը և Իսրայելը պատրաստվում են լայնածավալ հարվածներ հասցնել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներինԴիետոլոգները նշել են ուղեղի համար ամենաօգտակար բանջարեղենըՀուլիսին Եվրոպայում գազի բորսայի միջին գները բարձրացել են 19%-ովԱշխարհի խոշորագույն տնտեսությունները գտնվում են ոչնչացման ճանապարհին․ ՄասկՄիգրանտները փորձել են ներխուժել Սեուտայի ​​ժամանակավոր կացարանի կենտրոնՀակոբ Բադալյան․ Խորհրդարանը Փաշինյանինը չէ, այն Հայաստանի քաղաքացիներինն էՄիասին կարող ենք իշխանության ղեկից հեռացնել այն ուժը, որը քանդում է պետության հիմնասյուները․ ՕհանյանՓաշինյանը պաշտոնանկ է արել իր թիմի մի շարք պաշտոնյաների. Զելենսկին պատրաստվում է դատել Լուկաշենկոյին (տեսանյութ)ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սեուտան սկսել է ծովում նոր արգելապատնեշներ տեղադրել՝ միգրանտների հոսքի պատճառով«Մուլտի Ուելնես»-ի տնօրենը հայտարարում է՝ քաղաքապետարանն ապօրինաբար տիրացել է կենտրոնի շարժական գույքինԹուրքիայում ձերբակալվել է Էրդողանի դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվող վերջին հետախուզվողըՄեծ Բրիտանիան հայտնել է, որ տանկերը հարձակման է ենթարկվել Օմանից 11 կմ հեռավորության վրաԱվելի քան 50,000 միգրանտ արդեն վերադարձել է Մարոկկո Իսպանիայի Սեուտա քաղաքիցԳեղամ Թովմասյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի վարչության պետի պաշտոնիցՆեապոլի մերձակայքում 4.7 մագնիտուդով երկրաշարժից տուժածների թիվը հասել է 21-իԵրևանում թալանել են սգո սրահում տեղադրված վճարային տերմինալը․ պատճառվել է շուրջ 3.5 մլն դրամի վնաս 11 րոպե՝ իմ անցած ճանապարհի ու ձեր վստահության մասին. Ալեն Սիմոնյանը տեսանյութ է հրապարակելՌուսաստանը զանգվածային հարված է հասցրել Կիևին․ կան զոհերԻսպանիան և Պորտուգալիան սպառնացել են հրաժարվել ԱԱ-2030-ը հյուրընկալելուցCNN-ը տեղեկացել է Իրանի ենթադրյալ նոր միջուկային օբյեկտին հարվածելու ԱՄՆ ծրագրերի մասինՎեհափառի նկատմամբ քրեական գործը փորձություն է իրավունքի հասկացության համար. Իսահակ ՍրբազանԱՄՆ-ում անսպասելի հայտարարություն են արել Ուկրաինայում հակամարտության ավարտի մասինԴավիթ Թադևոսյանը՝ ԲՏԱ նախարա՞ր. Սահմանադրությունը գրողները որքան են վարձատրվել (տեսանյութ) Իտալիան Եվրոպական հանձնաժողովին տեղեկացրել է Իսպանիայի հետ Շենգենյան գոտու 30-օրյա կասեցման մասինԱրևմուտքը կանգնած է ժողովրդագրական վերացման վտանգի առաջ. Իլոն ՄասկԼատվիան փակել է Բելառուսի հետ սահմանին գտնվող միակ բաց անցակետըԵրևանում «Kia Forte»-ի վարորդը, լինելով ոչ սթափ, վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահըԵՄ՞, թե՞ ԵԱՏՄ ո՞րն է Հայաստանի ապագան. հարցում (տեսանյութ)Իսպանիայի ԱԳ նախարար․ Շենգենյան գոտու ամբողջականությունը լիովին երաշխավորված էԹրամփն ասել է, որ Գրենլանդիան կարող է ԱՄՆ վերահսկողության տակ անցնել մինչև իր նախագահության ժամկետի ավարտըՇիրակի մարզում ավելի քան 66 տոկոսով նվազել են համակարգչային տեխնիկայով հափշտակություններըԹրամփը կցանկանար դառնալ ԱՄՆ հաջորդ նախագահըԵրևան-Երասխ ճանապարհին փրկարարները իրականացրել են հարկադիր քարաթափում՝ կանխելով վտանգըՍեուտա ներխուժելու փորձի ժամանակ մահացած միգրանտների թիվը հասել է 61-իԼևոն Լևոնյանն ազատվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնիցԻտալիան կասեցրել է Շենգենյան վիզայի համաձայնագիրը Իսպանիայի հետԻնչպիսի եղանակ է սպասվում այսօր՝ օգոստոսի 1-ինԱյսօր քո առաջին ծնունդն է առանց քո Սիրո. սպանված Վոլոդյա Գրիգորյանի դստեր շնորհավորանքը՝ մայրիկինHespress. Մարոկկոյում արցունքաբեր գազ է օգտագործվել անօրինական միգրանտներին ցրելու համարԹանկացել է եվրոն` փոխարժեքն այսօրԵրևանի Կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի շեմըԻշխանությունը քաղաքական ախոյանների սեփականության իրավունքը կզրոյացնի, կանցնի յուրայինների ոչնչացմանը. ԱբրահամյանՆախադպրոցական կրթության նոր ծրագրեր․ ինչ փոփոխություններ են սպասվում երեխաների ուսուցման գործընթացում«Քաղաքացիների իրավունքների սահմանափակումները վտանգավոր գործընթաց են»․ Հովհաննես ԻշխանյանԱԺ նոր գումարման նիստն ու Եկեղեցու շուրջ լարվածությունը․ ինչ հարցեր են բարձրացվումԴիլիջանի ստեղծագործական տան շուրջ մտահոգություններ․ կոմպոզիտորները ահազանգում են հնարավոր վարձակալության մասինՓաշինյանի՝ ձկի մասին հայտարարությունը հարցեր է առաջացրել սննդամթերքի վերահսկողության շուրջՏնտեսական աճի կանխատեսումներ և աճող պարտք․ ծրագրում մտահոգիչ կետեր են նշվում5-րդ դարի խոնարհված եկեղեցին կրկին լցվել է աղոթքով
Ամենադիտված