Մոսկվայում շոգը սրվում է. հայտարարվել է նարնջագույն վտանգ Սիսակյան փողոցի շենքերից մեկում 8-րդ հարկից վերելակը պոկվել է և հայտնվել հորանում. 4 անձ տուժել է Կիրակնօրյա Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Ինչ եք խոսում, ես եմ ձեր թագավորը, եկեք թաթիկներս համբուրեք ․ Նինա Կարապետյանց Նեպալցի լեգենդար լեռնագնաց Նիրմալ Պուրջան զոհվել է ձնահյուսի հետևանքով Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները պատրաստվում են առաջիկա մրցաշարերին «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, քարտուղար՝ Տիգրան Աբրահամյանը Նաիրա Կարապետյան․ «ԵՊՀ-ն կրթական օջախից վերածում են քաղաքական հաշվեհարդարների դաշտի» 30 միլիոն եվրո արժողությամբ պաշտպան՝ «Ռեալի» ուշադրության կենտրոնում Ֆրանսիայից արձագանքել են Իսպանիայի դուրսբերմանը Շենգենյան համաձայնագրից Իրանը սպառնում է տարածաշրջանը վերադարձնել քարե դար ԱՄՆ-ն մտադիր է փորձել վերսկսել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացը. Ռուբիո 

Անցել է 18 տարի, ինձ շատերը չներեցին, լավ է՝ այն ժամանակ համացանց չկար. ինքնասպանության կհասցնեին. Լուսինե Բադալյան

Բլոգոսֆերա

Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այս մի քանի օրվա քննարկումները ինձ հիշեցրին մի պատմություն իմ անցյալից, որի մասին երբեք չեմ խոսել, ինքս էլ փորձել եմ փակել ու չհիշել այդ թեման, բայց շատ տարիներ են անցել, արդեն էդպես չի ցավեցնում, կպատմեմ ։) երևի 2000 թ.ն էր, ես իմ հայտնիության գագաթնակետին էի՝ Skanword Show-ի շնորհիվ (էդպիսի հայտնիություն ունեցել եմ մի 2 տարի ) КВН-ը ահավոր մոդա էր, ու ինձ կանչել էին որպես ժյուրի։ Դպրոցների մեջ էր մրցակցությունը, չեմ ասի ուրիշ ովքեր էին ինձ հետ (նույնիսկ այսօրվա դեռ ամենաները), ինձ նախապես մոտեցան ու ասացին, թե ում օգտին պիտի քվեարկեմ։

Մրցույթն սկսվեց, կային լավ թիմեր, կոնկրետ այդ թիմը ինձ դուր չեկավ ( ու ոչ միայն ինձ ), բայց ես միակն էի, որ ցածր դրեց, ես կասեի շատ ցածր, որպեսզի լավ թիմը, որին ցածր էին բոլորը նշանակել՝ հասկանալի պատճառներով, բալանսի գա, ինձ հետ միասին, իմ խելքին ընկավ ու ցածր, բայց ոչ իմ չափ, դրեց ևս մեկը, որ մինչ օրս էլի չի փոխել իր անկեղծ ու արդար կերպարը ։) գլուխներդ չցավեցնեմ:

Իմ նշանակած 2֊ի պատճառով այդ թիմը խնդիր ունեցավ, որից հետո, բառիս բուն իմաստով, ինձ վրա հարձակվեցին ծնողներն ու ուսուցիչները, ամենակեղտոտ բառերը առաջին անգամ լսեցի իմ հասցեին նրանց կողմից, ովքեր հիացական բացականչություններով ու ծափերով էին ինձ դիմավորել դահլիճում։ Ինձ ետնամուտքով մի կերպ դուրս բերեցին ու մուգ ապակիներով ավտոմեքենայով հասցրեցին տուն, որովհետև այդ թիմում ինչ֊որ մարդկանց երեխաներ էին։ Ծնողները գոռում էին, որ ես կոտրեցի երեխաների (կարծես մյուս թիմերում երեխաներ չէին), որ դա ճակատագրական հարված էր այդ երեխաներին։

Ես հուսով եմ, որ այդ երեխաներն այսօր հասել են իրենց նպատակներին, ես ամեն գիշեր աղոթել եմ իրենց համար, բայց ինձ համար դա եղավ ճակատագրական ։) անցել է 18 տարի, ես դեռ դրանից դուրս չեմ եկել, որովհետև ինձ շատերը չներեցին իմ՝ իմ կարծիքով արդար գնահատականի համար ։) լավ է դեռ այն ժամանակ համացանց չկար, թե չէ ինքնասպանության կհասցնեին։)))) դրանից հետո, որքան էլ աշխատեցի ինձ վրա, ես այլևս չունեցա ոչ այդպիսի հայտնիություն, ոչ հաջողություն, ու ամենավատը՝ ոչ էլ շանս ( չնայած վստահ եմ, որ չեն էլ հիշում պատճառը, բայց նստվածքը կա) ։ Դրանից հետո ինձ մոտ առաջացավ բարդույթ. Ես դեռ շարունակում եմ ասել, որ ես ռուսերեն չգիտեմ ( հահահա) և հումորից հեռու մարդ եմ ( հահահահա)։

Ասածս ինչ է՝ անկեղծությունը դժվարամարս բան է ։) ժյուրի լինելը՝ անշնորհակալ աշխատանք (դրանից հետո միշտ մերժում եմ ժյուրի լինելու ցանկացած առաջարկ), ամեն մեկի պատմածը՝ խիստ հարաբերական, որովհետև դուք տեղում չեք եղել ու չգիտեք ինչն է մարդուն դրդում որևէ քայլի ։) իսկ մի անկեղծ ու անզգույշ քայլը՝ ճակատագրական ։) 
Մի դատեք, որ չդատվեք 

Շնորհակալություն»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մոսկվայում շոգը սրվում է. հայտարարվել է նարնջագույն վտանգՍիսակյան փողոցի շենքերից մեկում 8-րդ հարկից վերելակը պոկվել է և հայտնվել հորանում. 4 անձ տուժել էԿիրակնօրյա Պատարագներ՝ թեմական եկեղեցիներումԻնչ եք խոսում, ես եմ ձեր թագավորը, եկեք թաթիկներս համբուրեք ․ Նինա ԿարապետյանցՆեպալցի լեգենդար լեռնագնաց Նիրմալ Պուրջան զոհվել է ձնահյուսի հետևանքովՀայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները պատրաստվում են առաջիկա մրցաշարերին«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, քարտուղար՝ Տիգրան ԱբրահամյանըՆաիրա Կարապետյան․ «ԵՊՀ-ն կրթական օջախից վերածում են քաղաքական հաշվեհարդարների դաշտի»30 միլիոն եվրո արժողությամբ պաշտպան՝ «Ռեալի» ուշադրության կենտրոնումՖրանսիայից արձագանքել են Իսպանիայի դուրսբերմանը Շենգենյան համաձայնագրիցԻրանը սպառնում է տարածաշրջանը վերադարձնել քարե դարԱՄՆ-ն մտադիր է փորձել վերսկսել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացը. Ռուբիո«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նՀակոբ Բադալյան․ «Խորհրդարանը Փաշինյանինը չէ, այն Հայաստանի քաղաքացիներինն է»Հայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվելՀայր Ասողիկը Սուրբ պատարագ կմատուցի Մայր տաճարումՕգոստոսի 5-ին SpaceX-ի հրթիռը կհարվածի Լուսնին«Սարդ-մարդը. Նոր օր» ֆիլմը նախնական ցուցադրություններից ռեկորդային եկամուտ է գրանցելԻնչո՞ւ հենց Wildberries-ի պահեստները․ հիմնադիր Տատյանա Կիմը ուղերձ է հրապարակելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 53-ամյա դաշնակահարուհու մարմինըԿարևորվել է Հայաստանի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացումըՎեհափառի դատավարությունը՝ օգոստոսի 7–ին. ՌԴ-ի հարվածից վնասվել է Կիևում Լիտվայի դեսպանատունըՎերջին 40 տարվա ամենաուժեղ ցնցումներից մեկը․ Իտալիայում 26 տուժած կաGoogle-ն անջատել է Google Earth-ի նոր ԱԲ-ն՝ կեղծ քարտեզների պատճառովՓրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր«Ուժեղ Հայաստան»-ը հրապարակել է Ազգային ժողովում իր խմբակցության կազմըՆիկոլ Փաշինյանն այցելել է Ջրառատ բնակավայրում գործող ձկնաբուծարան Լատվիան փակել է Բելառուսի հետ միակ գործող սահմանային անցակետըՎահագն Խաչատուրյանը շնորհավորել է Շվեյցարիայի նախագահին՝ կարևորելով երկու երկրների բարեկամական կապերըՀարվածի նոր ալիք ՈւԵՖԱ-ից․ ՖԻՖԱ-ի նախագահի աթոռը սկսել է ճոճվելՄԻՊ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկված անձանց` արտաքին աշխարհի հետ կապի ապահովման հարցերԱմենաշոգ օգոստոսը Հայաստանում գրանցվել է 2006-ին․ Լևոն ԱզիզյանԿԳՄՍ նախարարությունը շնորհավորել է Արաքս Մանսուրյանին տարեդարձի առթիվՉկալովկայի հարակից դաշտում հայտնաբերվել է 71-ամյա տղամարդու մարմինԻսահակ Սրբազան․ Օրենքն ու ճշմարտությունը չպետք է բաժանվենԶելենսկին հայտնել է Սև և Ազովի ծովերում հարվածների ու ռուսական կոնտեյներային նավի խորտակման մասինEFE. Պորտուգալիան խստացնում է ծովային սահմանների հսկողությունը Սեուտայի ​​ճգնաժամից հետոFIFA-ն հրաժարվել է կոմերցիոն իրավունքների մի մասը մասնավոր ներդրողներին փոխանցելու ծրագրիցԱրթուր Ղամբարյանը՝ Գագիկ Ղազինյանի մասին․ Քաղաքական շարժառիթներով նրան ԵՊՀ-ից հեռացնելը ցածր քայլ էCBS. ԱՄՆ-ը և Իսրայելը պատրաստվում են լայնածավալ հարվածներ հասցնել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներինԴիետոլոգները նշել են ուղեղի համար ամենաօգտակար բանջարեղենըՀուլիսին Եվրոպայում գազի բորսայի միջին գները բարձրացել են 19%-ովԱշխարհի խոշորագույն տնտեսությունները գտնվում են ոչնչացման ճանապարհին․ ՄասկՄիգրանտները փորձել են ներխուժել Սեուտայի ​​ժամանակավոր կացարանի կենտրոնՀակոբ Բադալյան․ Խորհրդարանը Փաշինյանինը չէ, այն Հայաստանի քաղաքացիներինն էՄիասին կարող ենք իշխանության ղեկից հեռացնել այն ուժը, որը քանդում է պետության հիմնասյուները․ ՕհանյանՓաշինյանը պաշտոնանկ է արել իր թիմի մի շարք պաշտոնյաների. Զելենսկին պատրաստվում է դատել Լուկաշենկոյին (տեսանյութ)ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սեուտան սկսել է ծովում նոր արգելապատնեշներ տեղադրել՝ միգրանտների հոսքի պատճառով«Մուլտի Ուելնես»-ի տնօրենը հայտարարում է՝ քաղաքապետարանն ապօրինաբար տիրացել է կենտրոնի շարժական գույքինԹուրքիայում ձերբակալվել է Էրդողանի դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվող վերջին հետախուզվողը
Ամենադիտված