Աշխարհահռչակ System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը Նիդեռլանդների խորհրդարանին շնորհակալություն է հայտնել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար: «Շնորհակալություն հոլանդական խորհրդարանին և Նիդեռլանդներում մեր բոլոր բարեկամներին: Ճշմարտությունը մշտապես պետք է գերակայի՝ անկախ աշխարհաքաղաքական պահանջներից և ռեալ քաղաքականությունից: Մասամբ դրա նախապայմանն այն է, որ սա ոչ թե պարզապես պատմական շտկում է, այլ նաև այն, որ աշխարհը սարսափելի հոգնել է Էրդողանից և կամակատարներից»,- նշել է Թանկյանը:
Սերժ Թանկյան. «Աշխարհը հոգնել է Էրդողանից»
Բլոգոսֆերա


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը