Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունը Գերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ Տաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց Ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն 

Ի՞նչ է հուշում ԵԼՔ-ի պահվածքը

Վերլուծական

Գարնանը սպասվող հայտնի ներքաղաքական իրադարձություններով պայմանավորված` Հայաստանում աշխուժացել են խորհրդարանում ներկայացված գրեթե բոլոր ուժերը։ Առանձնահատուկ լարված մթնոլորտում անցան հատկապես նախագահի թեկնածության քննարկումը և ընտրությունը ԱԺ-ում: Թվում է` ու՞մ կարող է հետաքրքրել խիստ կրճատված լիազորություններով նախագահի պաշտոնը. փաստորեն այն դառնալու է միայն ներկայացուցչական պաշտոն, իր նշանակությամբ խորհրդանշական մի բան։ Արմեն Սարգսյանն իհարկե ընտրվեց, սակայն նրա ընտրության ֆոնին ակնհայտ է այն ջանասիրությունը, որով  խորհրդարանական ընդիմադիր դաշինքներից՝ ԵԼՔ-ը փորձում է նսեմացնել այդ ընտրությունների ընթացքը և արդյունքները:  Ինչպես գիտենք՝ ԵԼՔ դաշինքն առաջարկում էր սատարել ՀՀ ԱԺ պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, ԵԼՔ-ի անդամ Արտակ Զեյնալյանին, որին դաշինքը ներկայացրել էր որպես նախագահի թեկնածու։ Դաշինքի անդամներն անուղղակիորեն խոստովանում էին, որ իրենց թեկնածուի շանսերը մեծ չեն և նրա թեկնածությունն առաջադրվում է, մեծ հաշվով՝ որպես իշխող կուսակցության թեկնածուի այլընտրանք։ ԵԼՔ-ի այս նախաձեռնությունը տապալվեց, քանի որ չհաջողվեց հավաքել Զեյնալյանի առաջադրման համար  անհրաժեշտ ձայների քանակը: Մյուս կողմից՝ ԵԼՔ-ի մարտավարությունը չտվեց սպասված արդյունքը նաև  փողոցային պայքարի ասպարեզում՝ գնաճի դեմ ընդդիմադիր դաշինքի նախաձեռնած երթերը փոքրաթիվ էին և չունեցան հանրային ռեզոնանս, չնայած, որ դա պետք էր առաջին հերթին հանրությանը:

Օրերս էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է «Ազատության» հրապարակ «գործուղվելու» մասին: Չնայած ԵԼՔ խմբակցության ղեկավարը չի հստակեցրել գործուղման նպատակը, բայց կարող ենք արձանագրել, որ ընդդիմադիր դաշինքի մարտավարությունը, հավանաբար, փոխվում է: Ընդ որում՝ Փաշինյանն այս ամենը համաձայնեցրել է առայժմ  իր ընտանիքի հետ՝ ինչպես գրել էր ֆեյսբուքյան էջում: Իսկ մյուս գործընկերների՝ «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» կուսակցությունների կարծիքը դեռ հայտնի չէ: Հասկանալով, որ ԱԺ-ում իրենք փոքրամասնություն են, որի ձայնը թեև լսելի է, բայց որոշիչ չէ, քաղաքական ուժը որոշել է փորձել  բոլոր տարբերակները: Նիկոլ Փաշինյանի համար Ազատության հրապարակ գործուղվելը նոր գործելակերպ չէ, ավելին՝ նա բավական փորձ ունի այս պայքարում: Ուստի, կարող ենք կես կատակ, կես լուրջ ասել՝ «դարձ՝ ի շրջա՞նս յուր»:  Եթե ԵԼՔ դաշինքի առաջին քայլերում նկատվում էր քաղաքականությամբ դեպի վեր բարձրանալու միտում, առաջին լուրջ հաջողությունից՝ խորհրդարանի ընտրությանը գոնե ընդդիմադիր դաշտում առաջատարի դիրքեր արձանագրելուց հետո՝ ընդ որում, առավելապես հենց նոր մոտեցման ուրվագծեր և նախադրյալներ դրսևորելու շնորհիվ, ԵԼՔ-ն աստիճանաբար սկսեց գլորվել դեպի այն դաշտ, որին հաղթել էր:

Քաղաքական գործընթացը, ըստ էության, անլրջանում է, որովհետև ԵԼՔ-ը սեփական հեռանկարային օրակարգը ձևակերպելու փոխարեն, ըստ էության, իր պոտենցիալը, ռեսուրսը մսխում է ներիշխանական բազարներում` դրա դիմաց չստանալով որևէ շոշափելի դիվիդենտ: Այս համատեքստում ավելի մշուշոտ է դառնում տեսանելի ապագայում իրական այլընտրանքի ձևավորման հեռանկարը: Այս ցայտնոտային վիճակում ԵԼՔ-ի համար առաջնային է դառնում այսպես կոչված տիտղոսային ընդդիմության դերի ամրապնդումը թե՛ խորհրդարանում, թե՛ դրա պատերից դուրս: Այս տեսանկյունից՝ զարմանալի չէ, որ ԵԼՔ-ը ամեն գնով փորձում է արժեզրկել Սերժ Սարգսյանի այս պահի գլխավոր օրակարգը, այն է ՝ նախագահի ընտրությունը: Եվ խնդիրը բնավ Արմեն Սարգսյանի անձի մեջ չէ: ԵԼՔ-ը, թմբկահարելով ընտրությունների կեղծած լինելու, Սարգսյանի քաղաքացիության շուրջ ծագած հարցերի մասին՝ լուծում է իր խնդիրը: ԵԼՔ-ի համար իրավիճակը բարենպաստ է նաև «Ծառուկյան» դաշինքի վերջին քվեարկության ֆոնին. դաշինքը պաշտպանեց Սարգսյանի թեկնածությունը, մեկ անգամ ևս կասկածի տակ դնելով իր ընդդիմադիր ամպուլան: Իհարկե, ԵԼՔ-ի՝ իշխանական պրոյեկտ լինելու գաղափարի կողմնակիցները կարող են պնդել, որ նման կերպ Սերժ Սարգսյանը փորձում է միջազգային հանրության  «աչքին թոզ փչել»՝ մի կողմից լուծելով իր գլխավոր խնդիրը, մյուս կողմից՝ ցույց տալով, որ Հայաստանում առկա է խորհրդարանական ընդդիմություն, որն առնվազն փորձում է հակադարձել իշխանության ծրագրերին ինչպես խորհրդարանում, այնպես էլ այլ ֆորմատում: Ընդ որում, եթե Սերժ Սարգսյանը չդառնա վարչապետ, գոնե 2018-ից հետո, դաշինքը կարող է հայտարարել, թե նաեւ իր զգուշացման շնորհիվ՝ որ սպառնաց ծավալել փողոցային պայքար: Իսկ Սերժ Սարգսյանն ամենայն հավանականությամբ կարող է եւ վարչապետ չդառնալ, համենայն դեպս՝ նա ապահովել է չդառնալու, բայց իշխանության ազդեցությունը պահելու միջավայրը՝ կառավարման նոր մոդելով:

 

Ստելլա Խաչատրյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինԷբոլան տարածվում է Աֆրիկայում. ՀՀ-ում տարածման ռիսկը ցածր էՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՔննարկվել են պետկառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԷրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ) Տղամարդը գումարի դիմաց հերթագրել է քաղաքացիներին ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում Ալեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիրՎերլուծաբանները Binance-ի հաքերային հարձակումը համարում են ոլորտի պատմության մեջ ամենամեծը«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները Կանադայի դեսպանի հետ քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակըՄեր տնտեսությունը սահմանափակում ունի, շուկան շատ փոքր է․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել ենՀռոմի պապը քվեարկել է ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններումՀայաստանը և Հնդկաստանը պայմանավորվել են առավել խորացնել երկկողմ համագործակցությունըFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր ԱրևելքումՈւկրաինան ԱՄՆ-ի զենքն արտահանում է Սուդա՞ն, Դանիայի կորած միլիոններ․ նոր միջադեպերՀայաստանը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի խաղաղության համաձայնագրի ստորագրման համար․ Բայրամով«Անընդունելի է «թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» ձևակերպումները որպես վիրավորանք օգտագործելը»․ ՄԻՊԻսպանիան կարող է դադարեցնել Բարսելոնայի և Մադրիդի միջև արագընթաց գնացքների երթևեկությունըԻշխան Սաղաթելյանի անունով և լուսանկարով կեղծ Telegram-հաշիվ է ստեղծվելՓարիզում շաբաթավերջին բողոքի ցույցերի պատճառով հայտարարվել է պարետային ժամԽոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ «Deepal»-ը հայտնվել է ձորակում, ամուսինները՝ հիվանդանոցումՀայաստանում կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլ․ ՆԳ նախարարն ու «ՀայՓաս»-ի գլխավոր տնօրենը փաստաթուղթ են ստորագրելԿոբախիձե. ԵՄ-ն շարունակում է ֆինանսավորել Վրաստանում անցկացվող հանրահավաքները շրջանցիկ ճանապարհներովՄոնակոն՝ Հայաստանի խոշոր ներդրումային նախագծերի նոր ուղղություն․ մեկնարկում է Armenia–Monaco Private Investment Roundtable-ի ծրագիրը
Ամենադիտված