Ինձ թվում է, որ Սպերցյանը պետք է իրեն փորձի Եվրոպայում․ Արշավին
Սպորտ
Ռուսաստանի հավաքականի, Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» և Լոնդոնի «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ, այժմ «Զենիթի» սպորտային զարգացման գծով գլխավոր տնօրենի տեղակալ Անդրեյ Արշավինը խոսել է «Կրասնոդարի» ավագ և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ եվրոպական առաջնություն տեղափոխվելու հեռանկարների մասին։
Ավելի վաղ բազմիցս հաղորդվում էր հայ կիսապաշտպանի նկատմամբ անգլիական «Սաութհեմփթոնի» հետաքրքրության մասին։
«Ռուսաստանում նա արդեն ամեն ինչ շահել է, ամեն ինչ ապացուցել է։ Ինձ թվում է, որ Սպերցյանը պետք է իրեն փորձի Եվրոպայում։
Ենթադրենք՝ «Սաութհեմփթոնը» նորից գալիս է Սպերցյանի հետևից. արժե՞ արդյոք նրան տեղափոխվել։ Ես կգնայի։ Առավել ևս, եղել են ֆուտբոլիստներ, ովքեր խաղացել են այդ թիմում, իսկ հետո տեղափոխվել ավելի ուժեղ ակումբներ»,- Արշավինի խոսքերն է մեջբերում «Матч ТВ»-ն։
Նշենք, որ ավելի վաղ 25-ամյա Սպերցյանը հայտարարել էր, որ պատրաստ է հեռանալ «Կրասնոդարից» միայն եվրոպական թոփ-ակումբ տեղափոխվելու դեպքում։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը