Ճանապարհահատվածում անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով փրկարարները հարկադիր քարաթափում են իրականացրել
Արտակարգ Պատահար
Մայիսի 16-ին ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության կողմից Երևան–Երասխ ավտոճանապարհի 82-րդ կմ հատվածում իրականացվել են հարկադիր քարաթափման աշխատանքներ՝ ճանապարհահատվածում անվտանգ երթևեկությունն ապահովելու և հնարավոր քարաթափման ռիսկերը նվազեցնելու նպատակով։
Աշխատանքների ընթացքում ճանապարհամերձ վտանգավոր հատվածից իրականացվել է մոտ 10 խմ քարային զանգվածի հեռացում՝ ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով։
Գործողություններին մասնակցել են Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարար ծառայողները, ինչպես նաև ԲՊ բաժնի պետը և նույն բաժնի ծառայակիցները։ Աշխատանքներին ներգրավվել են նաև «Արարատ-Ճանշին» ՍՊԸ-ի աշխատակիցները։
Դեպքի վայրում հերթապահություն են իրականացրել ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայության կարգախմբի աշխատակիցները՝ ապահովելով երթևեկության անվտանգ կազմակերպումը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ