Ես սիրում եմ սիրող ու ամուր այդ ՁԵՌՔԸ, որ կոչվում է Հայաստանի Հանրապետություն. Նազենի Հովհաննիսյան
Բլոգոսֆերա
Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը Instagram-ում հրապարակել է նոր լուսանկար, որին կից Նազենին խոսել է Հայաստանի մասին եւ շնորհավորելով Հայաստանի տոնը՝ գրել.
«Հայաստանը... երբ մեկի ձեռքը միշտ «ուսիդ» է, որ միայնակ չզգաս, որ պատեհ առիթին օգնի, կարեկցի կամ ուժ տա։ Երբեմն էլ կանգնեցնի ու սթափեցնի, որ սխալ չգործես կամ չմեծամտանաս։ Երբեմն էլ բռունցք է դառնում ու պարտադրում իր կամքը։
Ես սիրում եմ սիրող ու ամուր այդ ՁԵՌՔԸ, որ կոչվում է Հայաստանի Հանրապետություն։
Շնորհավոր տոնդ Հայերի ԵՐԿԻ՜Ր
Հայաստանի մշտարթուն ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻՆ՝ ԲՈԼՈՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ ու նրանց ընտանիքներին ի մասնավորի՝ բոլորիս Սերը, շնորհավորանքն ու խոնարհումը: Աստված խաղաղ պահի Երկիրը։
Հ.Գ. Այսօր՝ ժամը 2-3- ը ժամադրում եմ բոլորին՝ տոնական տրամադրությամբ Հրապարակում՝ շատրվանների մոտ, ժպտառատ սելֆիների) այսօր քաղաքը Սիրո ԵՐԳ Է Երգում»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)