Մի՞թե այդ չարաբաստիկ գազելներն ավելի ազդեցիկ գործոն են, քան՝ հեղափոխական էյֆորիան. Աշոտյանն արձագանքել է Փաշինյանին
Բլոգոսֆերա
ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է:
«Չեմ ուզում հավատալ, որ վարչապետը ընտրությունների ցածր մասնակցությունը բացատրում է նախկինում գազելներով մարդ բերելու պրոցեսով։
Մի՞թե այդ չարաբաստիկ գազելները ավելի ազդեցիկ գործոն են, քան հեղափոխական էյֆորիան, վարչապետի անձնական PR-ը եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու խոստումը։
Փաստորեն, արհեստական քաղաքական օրակարգի շուրջ մարդկային մոբիլիզացիան վտանգված է»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում նշել էր. «Կա այսպիսի վիճակագրություն, որ նախորդ տարվա Երևանի ավագանու ընտրությունների համեմատ ակտիվությունը շատ փոքր՝ 1-2 տոկոսով ավելի քիչ է։ Սակայն դա բացատրվում է նրանով, որ այս ընտրություններին գազելներով, ավտոբուսներով ընտրողներին ընտրատեղամասեր բերել չկա, բայց ես հույս ունեմ, որ, այնուամենայնիվ, մեր քաղաքացիներն ակտիվ մասնակցություն կցուցաբերեն՝ անկախ գազելների գոյությունից»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)