Ֆրանսիայում գների աճի դեմ բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են սկսվել ոստիկանության հետ Ավելի քան 27 հազար հարկադիր վտարում․ Գերմանիայում աճում է անօթևան մնալու վտանգը Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 9 պաղեստինցի է զոհվել Կենդանակերպի այս նշանները մինչև 40-ը բախվում են անհաջողությունների, իսկ հետո դրական փոփոխություններ են լինում Գիտնականները բացահայտել են իմունային համակարգի ծերացման երեք մեխանիզմ, որոնք մեծացնում են քաղցկեղի և վարակների վտանգը Շվեյցարիան հանրաքվեի կդնի զենքի արտահանման սահմանափակումները մեղմացնելու հարցը Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո Բուլգարին Իրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը» Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածու Լևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահ Հայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրում Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես 

Առաջին հայ թեկնածուն՝ Անտվերպենի քաղաքապետարանի ընտրություններում

Քաղաքական

Հոկտեմբերի 14-ին Բելգիայի` մեծությամբ 2-րդ` Անտվերպեն քաղաքում տեղի է ունենալու քաղաքապետարանի պատգամավորների ընտրությունը, որին մասնակցելու է 13 կուսակցություն: Ի դեպ, առաջին անգամ Անտվերպենի քաղաքապետարանի ընտրություններին մասնակցում է հայազգի թեկնածու: «Նոր ֆլամանական դաշինք» (NVA) կուսակցության ցուցակում ներկայացված է նաև մեր հայրենակից, Բելգիայի հայկական կազմակերպությունների ընդհանուր համակարգող, ՀԲԸՄ Եվրոպայի կառույցի ներկայացուցիչ, «ՆՈՒԱՐԴ» մշակութային միության երիտասարդական կառույցի ղեկավար Շահնուր Մինասյանը: Վերջինս բելգիական քաղաքականության մեջ է դեռևս 2001թ.-ից:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Շահնուր Մինասյանն ասաց, որ առաջարկը ստացել է քաղաքապետից և չի մերժել, քանի որ գիտակցել է՝ այդ միջոցով կարող է բարձր ատյաններում լսելի դարձնել նաև հայկական խնդիրները: 

««Նոր ֆլամանական դաշինք»-ը իշխող կուսակցություն է, ունի 37 % ձայն: Ընտրակարգը համամասնական է: Ինձ համար մեծ պատիվ է ընտրություններին մասնակցել երկրում քաղաքական ծանր կշիռ ունեցող ուժի կողմից: Այն ունի բավականին հզոր ներուժ և որոշիչ դեր: Երկրի մեջ պետական որոշիչ դերակատարում ունեցող պաշտոնյաները մաս են կազմում հենց այս կուսակցության, այդ թվում՝ քաղաքապետը, որը նաև ամբողջ կուսակցության նախագահն է»,- ասաց Մինասյանը: 

«Նոր ֆլամանական դաշինք» Անտվերպենի քաղաքային խորհրդի ցուցակում Շահնուր Մինասյանը 37-րդ տեղում է գտնվում: Պատգամավորի թեկնածուն իր հաջողության հնարավորություններն ընտրություններում բավականին մեծ է գնահատում. «Ըստ ամենայնի՝ կկարողանամ հավաքել համապատասխան ձայներ, որպեսզի հայտնվեմ Անտվերպենի քաղաքային խորհրդում. եթե հայ համայնքի կեսն էլ մասնակցի՝ հնարավոր է հասնել հաջողության: Անցնելու դեպքում կկարողանամ ավելի շատ արծարծել համայնքի հիմնախնդիրները, զբաղվել հայերի և ազգային այլ փոքրամասնությունների՝ Անտվերպենի կյանքում ներգրավման գործընթացով, լեզվի և մշակույթի պահպանմամբ, ինչպես նաև ակտիվ աշխատանք տանել հայ-բելգիական հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ»,- նշեց «Նոր ֆլամանական դաշինք» (NVA) կուսակցության ցուցակում ընդգրկված հայազգի թեկնածուն:

Շահնուր Մինասյանն այդքան էլ մտահոգված չէ թուրք-ադրբեջանական ուժերի՝ իր դեմ հակաքարոզչություն կազմակերպելուց. «Ադրբեջանական գործոնը չի կարող խանգարել, քանի որ ընտրությունները համամասնական են, այսինքն՝ միայն ինձ չեն կարող խանգարել, խանգարելիս՝ կուսակցությանը պետք է փորձեն խանգարել, որը չի ստացվի: Ընդհանրապես, թուրքական լոբբինգը մի չափազանցված մեծ փուչիկ է, որը հնարավոր է շատ արագ պայթեցնել: Իսկ ադրբեջանական լոբբինգ, որպես այդիսին, գոյություն չունի»,- ասաց նա՝ ընդգծելով, որ Բելգիան ընդունել է Հայոց ցեղասպանությունը. այդ առումով ,մենք խոցելի չենք, իրենք՝ խոցելի են: 

Նրա խոսքով՝ Բելգիայի հայ համայնքի կապը հայրենիքի հետ՝ մշտապես եղել և շարունակվում է. «Այն բարձր մակարդակի վրա է, քանի որ մեր գործունեությունն ուղղված է անմիջապես հայապահպանմանը: Բելգիայում ունենք հայատառ ամսաթերթ, որը միակն է այստեղ, իսկ գլխավոր խմբագիրը հայրս է՝ Գևորգ Մինասյանը: Ունեցել ենք պարի խումբ, դպրոց, տպագրել ենք բազմաթիվ գրքեր: Ցեղասպանության ճանաչման հարցը բարձրացրել ենք և հաջողվել է հասնել նրա ընդունմանը ֆլամանական պառլամենտում՝ 2015թ.»,- եզրափակեց Մինասյանը:

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ֆրանսիայում գների աճի դեմ բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են սկսվել ոստիկանության հետ Ավելի քան 27 հազար հարկադիր վտարում․ Գերմանիայում աճում է անօթևան մնալու վտանգը Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 9 պաղեստինցի է զոհվել Կենդանակերպի այս նշանները մինչև 40-ը բախվում են անհաջողությունների, իսկ հետո դրական փոփոխություններ են լինում Գիտնականները բացահայտել են իմունային համակարգի ծերացման երեք մեխանիզմ, որոնք մեծացնում են քաղցկեղի և վարակների վտանգը Շվեյցարիան հանրաքվեի կդնի զենքի արտահանման սահմանափակումները մեղմացնելու հարցը Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո ԲուլգարինԻրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը»Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածուTASR․ Սլովակիայում անհայտ նյութի արտահոսքի պատճառով 40 մարդ է հոսպիտալացվելԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՖրանսիացի քաղաքական գործիչը զգուշացրել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վտանգների մասինՄոլդովայի նախկին պատգամավորը Սանդուին մեղադրել է տնտեսական ճգնաժամի համարԿարմիր խաչը պատրաստ է մասնակցել Կոնստանտինովկայի մարդասիրական առաքելությանըԻրանցի պատգամավորը պնդում է՝ երկիրը փաստացի դուրս է մնացել միջուկային պայմանագրիցՀայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրումՀունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսՊատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել ՏաշքենդումՀայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ ԹադևոսյանՅոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցըTesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու«Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասինGoogle-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ինMicrosoft-ի նոր լեզվական մոդելն աշխատում է անմիջապես օգտատիրոջ համակարգչումՅուպիտերի ստվերում երևաց Եվրոպա արբանյակի թաքնված օվկիանոսի հնարավոր հետքըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը0,04 նանոմետր․ եվրոպական ռենտգենյան լազերը գերազանցեց իր ռեկորդը«Claude»-ի ստեղծողը բորսայական տեղաբաշխումից ստացավ 91,6 միլիարդ դոլարՓաշինյանի բուլդոզերն առաջ է գնում, իսկ դիմադրությունը ուշանում է. Մելիք-ՇահնազարյանՄարտկոցի ներսը՝ չորս չափումներով․ որտե՞ղ են լիթիումի իոններն ավելի արագ շարժվում«Վոյաջեր 1»-ի ազդանշանին այժմ մեկ ամբողջ օր է պետք Երկիր հասնելու համար«Ղրիմի կամուրջը չի մնալու»․ Զելենսկին նոր հարվածների իրավունքն է պնդումՊուտինը «սխալմամբ մի երկու փոքր հրթիռ է արձակել Լեհաստանի ուղղությամբ»․ Թրամփ54 տոկոսից՝ 0,2 տոկոս․ ի՞նչ է չափել OpenAI-ը մոդելների պաշտպանության փորձարկման ժամանակԻնչպե՞ս նվազեցնել լույսի անդրադարձը․ Հարվարդի պատասխանը նանոսյուների երկրորդ շերտն էՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենTRIPP նախագծի իրագործման պաշտոնական մեկնարկը կտրվի երկուշաբթի. վարչապետՏիեզերակայանից՝ Երկիր․ «Dragon»-ը վերադարձնում է կենսատպված արյունատար անոթի նմուշըԱռնվազն 50 միավոր՝ 26-րդ անգամ․ Հարդենը շրջանցեց Քոբի ԲրայանտինՀունգարիան հրաժարվել է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության բանակցությունները արգելափակելուցԴեմոկրատները պահանջում են դադարեցնել Իրանի դեմ ռազմական հարձակումների ֆինանսավորումըՄեծ Բրիտանիան հաստատել է կիբերհարձակումները Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ Եվրոպայում ռազմական շինարարության ծախսերը կարող են հասնել 620 մլրդ եվրոյի․ FTՄեծարենցի փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Opel Zafira»-ում և բեռնատար «Գազել»-ումԹեհրանը հայտնում է Հորմուզի նեղուցի վրա ամերիկյան MQ-9 խոցելու մասինԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-9 անօդաչուի խոցման մասինՌոնալդուն վրիպեց 11-մետրանոցից․ Սպերցյանի անկյունայինից հետո հաշիվը դարձավ 3։1Կվերսկսի՞ Ռուսաստանն ավիակերոսինի արտահանումը․ որոշումը կառավարությանն էԹանկացումների դեմ վեցերորդ շաբաթ օրը․ Ֆրանսիայում 148 ցույց է նախատեսված34,5 միլիարդ եվրո՝ Սիենայի բանկի համար․ ինչո՞ւ խորհուրդը վերապահում ունի
Ամենադիտված