ԱԳՆ խոսնակը՝ Հենրիխ Մխիթարյանին դիվանագիտական անձնագրից զրկելու մասին
Հայաստան
«Այս պահին չեղարկվել է տարբեր անձանց տրված 254 դիվանագիտական անձնագիր, որոնք մեր կոչերից և հորդորներից հետո չեն վերադարձվել»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը՝ պատասխանելով Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին դիվանագիտական անձնագրից զրկելու լուրերի մասին հարցին:
«Չեմ ցանկանում անուններ նշել, քանի որ դա պարունակում է անձնական տվյլաների գաղտնիություն և պաշտպանված է անձնական տվյալների մասին ՀՀ օրենքով։ Մոտ 100-ից ավելի դիվանագիտական անձնագիր արդեն վերադարձվել է, իսկ 254-ի վերադարձը՝ չեղարկվել»,-ասաց Տիգրան Բալայանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)