Նշանակվեց ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարներին գաղտնալսելու հարցով ստեղծված քննիչ հանձնաժողովի նախագահի տեղակալ
Քաղաքական
«ԱԺ կանոնակարգը ասում է, որ ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարներին գաղտնալսելու հարցով ստեղծված քննիչ հանձնաժողովի նախագահի տեղակալը պետք է լինի ընդդիմության ներկայացուցիչ: Հետևաբար, այո՛, մենք չենք որոշում՝ ով է ընդդիմությունը այսօր, քաղաքական այս վերադասավորման արդյունքում և հետո կորոշենք` ով է լինելու հանձնաժողովի նախագահի տեղակալը, բայց մենք առնվազն հենքում պետք է ունենանք, թե որ քաղաքական ուժն է ընդդիմություն, որպեսզի իրավաբանորեն սխալ չլինի տեղակալի ընտրության հարցում»,- այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարներին գաղտնալսելու հարցով ստեղծված քննիչ հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրելու համար հրավիրված նիստը վարող ՀՀԿ-ական պատգամավոր Գևորգ Կոստանյանը:
Նա պատգամավորներին առաջարկեց ըստ կանոնադրության որոշել, թե ընդդիմադիր խմբակցությունից ում թեկնածությունն են առաջադրելու հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նկատեց՝ ՀՀ-ում ստեղծված իրավիճակում դասական իմաստով մաքուր ընդդիմություն գոյություն չունի՝ առաջարկելով տեղակալ նշանակել ՀՅԴ-ից կամ ԵԼՔ-ից:
ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն էլ նշեց, որ ճիշտ կլինի ընդդիմություն համարել նրանց, ովքեր ԱԺ ձևավորման ժամանակ իրենց հայտարարել էին ընդդիմություն, ապա առաջարկեց հանձնաժողովի տեղակալ նշանակել «Ելք»-ի ներկայացուցիչներից.
«Ազնիվ կլինի, որպեսզի ԵԼՔ խմբակցությունից էլ առաջարկվի հանձնաժողովի նախագահի տեղակալ»:
Ի վերջո, հանձնաժողովի տեղակալ ընտրվեց ԵԼՔ խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը։
Հիշեցնենք՝ youtube-ում հրապարակվել էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը, որից հետո ԱԺ-ն որոշեց ստեղծել քննիչ հանձնաժողով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)