9-րդ գումարման ԱԺ-ն կունենա 12 մշտական հանձնաժողով․ հայտնի է նաև ուժերի բաշխումը Հանձնաժողովի ինչ թիվ էլ դնենք հաշտ չեք լինելու, սա ՔՊ-ի տարբերակն է․ Թունյան (տեսանյութ) Գիշերը յոթ տասնյակից ավելի անօդաչու թռչող սարքեր փորձել են հարձակվել ՌԴ-ի շրջաններից մեկի վրա Ոստիկանները ձերբակալել են 10–ից ավելի անձանց․ մանրամասներ` Դաշտավանի խուլիգանությունից (տեսանյութ) Ոչ մեր անունն է տալիս, ոչ խոսում մեր հետ, մարգարեանալու շանսեր ունի․ ՔՊ-ականը՝ Ղազարյանին (տեսանյութ) «Բոլոր քաղաքացիները կարող են զգալ, որ խաղաղություն է». Սոնա Ղազարյանը՝ Վաշինգտոնյան հռչակագրի մեկ տարվա մասին Կողմ՝ 53, դեմ՝ 0․ Վարդևանյանն ընտրվեց ԱԺ փոխխոսնակ ԱԺ-ում պիտի մշակենք նոր մշակույթ, որին արժանի են մեր քաղաքացիները. Վարդևանյան Գազավորված ըմպելիքների արտադրամասը փակվել է․ ՍԱՏՄ-ն մի շարք լուրջ խախտումներ է հայտնաբերել Ադրբեջանը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ կանգնած է իր եղբայր իրանցի ժողովրդի կողքին.Ալիև Առանց պահպանողական մոտեցման չենք կարողանա ապահովել ծնելիությունը․ի՞նչ է առաջարկում «Ուժեղ Հայաստանը» Արամ Վարդևանյանը ընտրվեց ԱԺ փոխնախագահ․ քվեարկության արդյունքը 

Մեկնարկել են ԱՀ խորհրդարանի ութերորդ նստաշրջանի աշխատանքները

Արցախ

Արցախի Հանրապետության վեցերորդ գումարման Ազգային ժողովը սեպտեմբերի 26-ին գումարել է ութերորդ նստաշրջանի առաջին նիստը:

Ինչպես  տեղեկացրին  Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, բացելով նիստը՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ամփոփել է հուլիս-սեպտեմբեր ամիսներին խորհրդարանի կատարած աշխատանքները:

ԱԺ նախագահը խորհրդարանի անունից շնորհավորել է սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած ԱԺ լրացուցիչ ընտրությունների արդյունքներով ընտրված պատգամավորներ Էրիկ Ռոբիկի Հարությունյանին և Գեղամ Հրաչիկի Ստեփանյանին: Այնուհետև տեղի է ունեցել  նորընտիր  պատգամավորների երդման արարողությունը:

Սկսելով օրենսդրական նախաձեռնությունների քննարկումը՝ խորհրդարանը  լսել է ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանին, ով  ներկայացրել է «Զինվորական ծառայության և զինծառայողի  կարգավիճակի մասին» ԱՀ օրենքի նախագիծը, որով հստակեցվում է քաղաքացիների զինվորական ծառայության նախապատրաստությունը, զինվորական ծառայության և պահեստազորային ծառայության պատրաստության և իրականացման, զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավական և սոցիալական երաշխիքների հետ կապված հարաբերությունները: Օրինագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ:

ԱՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, ներկայացնելով «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ  կատարելու մաuին»  ԱՀ օրենքի նախագիծը, նշել է, որ նախագծով գործակալություն դիմումներ և դիմումին կից փաստաթղթերը կարող են ներկայացվել էլեկտրոնային տարբերակով, ինչպես նաև թղթային կրիչի վրա: Ինչպես նաև իրավաբանական անձանց գրանցման և լուծարման մասին տեղեկությունների հրապարակման կարգը սահմանելու իրավասությունը վերապահվել է Արդարադատության նախարարությանը: 

Շարունակելով օրինագծերի քննարկումը՝ ԱՀ արդարադատության նախարարը խորհրդարանին է ներկայացրել «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության օրենքում  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագիծը: Հեղինակի խոսքով՝ նախագծի ընդունմամբ ակնկալվում է կարգավորել ֆիրմային անվան պետական գրանցման, ինչպես նաև պետական միասնական գրանցամատյանի ամբողջական տեղեկությունների և կանոնադրությունների պատճենների տրամադրման հետ կապված իրավահարաբերությունները:

Օրակարգային հաջորդ օրենսդրական նախաձեռնության «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին», «Թափոնների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին»  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ  կատարելու մասին»  «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ԱՀ օրենքների նախագծերի փաթեթի հեղինակ ԱԺ պատգամավոր Արպատ Ավանեսյանը, ներկայացնելով նախագիծը, նշել է, որ օրինագծի ընդունմամբ նախատեսվում է ձևավորել Արցախի Հանրապետության  բնակավայրերի  աղբահանության և սանիտարական մաքրման, կոշտ կենցաղային թափոնների կառավարման բնագավառում պետական միասնական և համակարգված գործընթացներ,  սահմանել ոլորտի կարգավորման հիմնական սկզբունքները և ուղղությունները, ինչպես նաև՝ բարձրացնել ոլորտում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետությունը:

Հարակից զեկույցով հանդես է եկել ԱՀ նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ-աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արայիկ Լազարյանը, ով առաջարկել է անցումային դրույթ սահմանել գյուղական բնակավայրերի համար:

Խորհրդարանը քննարկել և առաջին ընթերցմամբ ընդունել է օրենքի նախագիծը:

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ  կատարելու մասին»«Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն  կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Արտոնագրային վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ԱՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունմամբ տաքսամոտորային փոխադրումների կազմակերպման համար կստեղծվեն հավասար պայմաններ, միջպետական հաղորդակցության ոլորտում աշխատող տնտեսվարող սուբյեկտները կհրավիրվեն  հարկային դաշտ, լիցենզավորման պատշաճ  իրականացման ու քաղաքացիների ապահով փոխադրման նպատակով ենթաօրենսդրական ակտերում փոփոխություններ կկատարվեն: 

Ընդմիջումից հետո ԱՀ նախագահը և կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների՝ կրթության որակի բարձրացմանը, ոլորտի օպտիմալացմանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ացախում իրականացնելիք ծրագրերին, տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության օրենսդրական դրույթներին, Նորագյուղի ջրամբարի վերանորոգման հնարավորությանը, առողջապահության ոլորտին,  Կարկառ գետի էկոլոգիական մոնիթորինգին, պետական գրանցում ստացած բնական հուշարձաններին, բնակարանաշինության համար տրամադրվող հողատարածքներին և այլ թեմաներին վերաբերող հարցերին:

Կառավարության հետ հարցուպատասխանից հետո նիստը շարունակվել է օրենսդրական նախագծերի քննարկմամբ:

ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը ներկայացրել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ԱՀ օրենքների նախագծերի փաթեթը: Նախարարի խոսքով՝ նախագծի ընդունմամբ կստեղծվեն նախադրյալներ ԱՀ գյուղատնտեսության, մասնավորապես՝ այգեգործության զարգացման համար, կհիմնադրվեն արտադրական այգիներ, կձևավորվի  ներդրումային և գործարար բարենպաստ միջավայր, կբացահայտվեն երկրի մրցակցային առավելությունները, կմեծանան երկրում իրականացվող ներդրումների ծավալները, շուկայական ենթակառուցվածքների զարգացմամբ կստեղծվեն  որակյալ  և բարձր վարձատրվող  աշխատատեղեր, ինչի արդյունքում կապահովվի տնտեսական կայուն աճ: Օրինագիծը, նախագծի հեղինակի առաջարկությամբ, ընդունվել է առաջին ընթերցմամբ:

Աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը, ներկայացնելով «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագիծը, նշել է, որ դրա ընդունումը պայմանավորված է ԱՀ Սահմանադրության 102-րդ հոդվածի պահանջով, ինչպես նաև ԱՀ դատական օրենսգրքի ընդունմամբ:

Շարունակելով` նախարարը ԱԺ քննարկմանն է ներկայացրել «Նվազագույն  ամսական աշխատավարձի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվել է օրենքը համապատասխանեցնել ԱՀ Սահմանադրությանը:

ԱԺ-ն քննարկել և ընդունել է բոլոր օրինագծերը:

Պատգամավորական հայտարարություններով հանդես են եկել Գագիկ Բաղունցը, Հայկ Խանումյանը, Ռիտա Մնացականյանը, Դավիթ Իշխանյանը և Աշոտ Ղուլյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Չեռնոբիլի ԱԷԿ-ը սկսել են նախապատրաստել հնարավոր մարտական գործողություններիԻրանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ Մեքքայի համաձայնագիրը վկայում է տարածաշրջանում ԱՄՆ-ից հիասթափության մասինՌուսական անօդաչուների նկատմամբ հսկայական պահանջարկ է առաջացել9-րդ գումարման ԱԺ-ն կունենա 12 մշտական հանձնաժողով․ հայտնի է նաև ուժերի բաշխումըԹուրքիան նավագնացության ընկերություններին զգուշացնում է Սև ծովում տիրող իրավիճակի մասինՀանձնաժողովի ինչ թիվ էլ դնենք հաշտ չեք լինելու, սա ՔՊ-ի տարբերակն է․ Թունյան (տեսանյութ) Գիշերը յոթ տասնյակից ավելի անօդաչու թռչող սարքեր փորձել են հարձակվել ՌԴ-ի շրջաններից մեկի վրաՈստիկանները ձերբակալել են 10–ից ավելի անձանց․ մանրամասներ` Դաշտավանի խուլիգանությունից (տեսանյութ) Ոչ մեր անունն է տալիս, ոչ խոսում մեր հետ, մարգարեանալու շանսեր ունի․ ՔՊ-ականը՝ Ղազարյանին (տեսանյութ)Դանիայի վարչապետը հանդես է եկել ԵՄ-ում խիստ միգրացիոն քաղաքականության օգտին«Բոլոր քաղաքացիները կարող են զգալ, որ խաղաղություն է». Սոնա Ղազարյանը՝ Վաշինգտոնյան հռչակագրի մեկ տարվա մասին Գերմանական օդանավակայանում պայթուցիկով ԱԹՍ-ն բախվել է ուկրաինական ինքնաթիռի թևին, սակայն չի պայթել Կողմ՝ 53, դեմ՝ 0․ Վարդևանյանն ընտրվեց ԱԺ փոխխոսնակԻլոն Մասկի հայրը բացատրել է, թե ինչու է խորհուրդ տալիս իր ընկերներին տեղափոխվել ՌուսաստանԱԺ-ում պիտի մշակենք նոր մշակույթ, որին արժանի են մեր քաղաքացիները. ՎարդևանյանԳազավորված ըմպելիքների արտադրամասը փակվել է․ ՍԱՏՄ-ն մի շարք լուրջ խախտումներ է հայտնաբերելԱդրբեջանը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ կանգնած է իր եղբայր իրանցի ժողովրդի կողքին.Ալիև Առանց պահպանողական մոտեցման չենք կարողանա ապահովել ծնելիությունը․ի՞նչ է առաջարկում «Ուժեղ Հայաստանը»Սեուտայում հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել միգրացիոն ճգնաժամի դեմԱրամ Վարդևանյանը ընտրվեց ԱԺ փոխնախագահ․ քվեարկության արդյունքըԽաղաղության խորհուրդը կարծում է, որ Իսրայելը համագործակցում է իր հետ՝ չնայած պլանը մերժելուն 7 մթերք, որոնք արժե ավելացնել սննդակարգում երիտասարդ մնալու համարՌուբեն Վարդանյանի կինը՝ իշխանություններին․ «Ակնկալում եմ առարկայական հանդիպում և հստակ քայլեր»Ցուկերբերգի զբոսանավը օգնություն չի ցուցաբերել Ալյասկայի ափերի մոտ գտնվող նավակին Եթե Վարդևանյանը թեկուզ մեկ նիստ նախագահի, կիմանաք՝ որակը որն է. ՂազարյանՖրանսիայի հարավում բռնկված հրդեհը մոտ 153 հեկտար տարածք է ընդգրկել Խոշոր ավտովթար Կոտայքում․ «Mercedes»-ն ու «ԳԱԶ 2410»-ը բախվել են, 3 վիրավորներից 2-ը երեխաներ են«Ինչ արել եմ Հայաստանի համար՝ պատմությունը կգնահատի»․ Ծառուկյանի հայտարարությունը ՔԿՀ-իցԹրամփը հայտարարել է Ուիլ Շարֆին Սպիտակ տան իրավաբանական խորհրդական նշանակելու մասին 10.9 մլն եվրո հափշտակած հանցավոր խմբի անդամներից մեկը 11 տարի անց հայտնաբերվել է․ ՔԿՀայ շախմատիստները պայքարում են Եվրոպայի առաջնության առաջատար դիրքերի համար«Պարզ Լիճ» հանգստյան գոտուն հարակից անտառում քաղաքացիներ են մոլորվելԻնչո՞ւ է Փաշինյանը ԵՄ-ից օգնություն խնդրում, ՌԴ-ի սանկցիաների դեմ պայքարելու համա՞րԱշխարհի ամենատարեց նախագահն անհետ կորել է ՔՊ-ն Արամ Վարդևանյանին ԱԺ փոխխոսնակ կընտրի․ խմբակցության ղեկավարի հայտարարությունը Ո՞ր ԿԳԲ-ն է խեղդամահ արել Խորեն Կաթողիկոսին, բա ինչի՞ են որոշ հոգևորականներ էդ ԿԳԲ-ում հավաքագրված. Արայիկ Հարությունյան«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հասմիկ Ենգոյանն ընդունեց իր պատգամավորական երդումըՀամաճարակի վտանգ՝ Արամուսում․ գյուղի գլխավոր փողոցը մեկ ամիս է՝ կեղտաջրերի մեջ էReuters-ը նշել է իրանական նավահանգիստների նկատմամբ ԱՄՆ-ի շրջափակման վերացման պայմաններըՈր հասցեներում ջուր չի լինի4 միլիարդ դոլարի ներդրումը նշանակում է ԱԲ ենթակառուցվածքների մուտք Հայաստան#ՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան. թեժ ելույթներԻրանի նախագահը կոշտ հայտարարությամբ է հանդես եկել․ «Նրանց բոլոր ծրագրերը լիովին խափանվեցին» Հովակիմյանը բռնել ա, ՍԴ-ն մորթել ա, կերել են՝ «Հայաստան» դաշինքը, «Ուժեղ Հայաստանը և ՔՊ-նՏարադրամի փոխարժեքը փոխանակման կետերում օգոստոսի 10-ի դրությամբՃապոնիան նոր ինքնաթիռ է ուղարկել Ադենի ծոցում ծովահենների դեմ պայքարելու համարԱվտովթար՝ Արարատի մարզում․ ճակատ ճակատի բախվել են «Mercedes CLS»-ն ու «Opel Astra»-ն«Զոհվածի ընտանիքը մնում է իր դժբախտության հետ, հետո ամեն ինչ մոռացվում է»․ Աբրահամյան«Փուփուլիկներին» բռնում են, «ռազբորկաները» շարունակվում են․ Բադալյանի կոշտ քննադատությունըՍևանա լճում քաղաքացին ուժեղ քամու հետևանքով չի կարողացել վերադառնալ ափ
Ամենադիտված