Ողբերգական դեպք Երևանում
Հայաստան
Shamshyan.com-ը գրում է․
Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։05-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց 44 հասցեում գործող «Վենլո Շոփ» ընկերությանը պատկանող բենզալցակայանի մոտ տղամարդու դի կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության ռեանիմացիոն բրիգադը, ովքեր արձանագրել են կենսաբանական մահ։ Այս պահին տեղում են նաև Երևանի 1-03 շտապօգնության թիվ 12 բժիշկների հերթապահ բրիգադը, ովքեր հոգեբանական օգնություն են ցուցաբերում մահացածի հարազատին։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը Երևանի բնակիչ՝ 40-ամյա Երվանդ Հովհաննիսյանն է, ով գովազդային վահանակ տեղադրելիս անզգուշաբար սայթաքել է ու վայր ընկել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։ Այս պահին Արաբկիրի ոստիկանները սպասում են, որպեսզի ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվելու։
Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)