Ֆրանսիայում գների աճի դեմ բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են սկսվել ոստիկանության հետ Ավելի քան 27 հազար հարկադիր վտարում․ Գերմանիայում աճում է անօթևան մնալու վտանգը Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 9 պաղեստինցի է զոհվել Կենդանակերպի այս նշանները մինչև 40-ը բախվում են անհաջողությունների, իսկ հետո դրական փոփոխություններ են լինում Գիտնականները բացահայտել են իմունային համակարգի ծերացման երեք մեխանիզմ, որոնք մեծացնում են քաղցկեղի և վարակների վտանգը Շվեյցարիան հանրաքվեի կդնի զենքի արտահանման սահմանափակումները մեղմացնելու հարցը Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո Բուլգարին Իրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը» Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածու Լևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահ Հայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրում Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես 

Ռուբեն Մելիքյանը հանուն Արցախի՝ գործունեություն կծավալի Երևանում

Քաղաքական

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը հրաժարական է ներկայացրել օմբուդսմանի պաշտոնից: 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Ռուբեն Մելիքյանն, անդրադառնալով իր հրաժարականի պատճառներին ու հետագա գործունեությանը՝ նշեց, որ կլինի այնտեղ, որտեղ ավելի արդյունավետ է, իսկ այդ դաշտը տեսնում է քաղաքացիական հասարակությունում, որտեղ խնդիրներ կան: Սակայն դեռ հստակ պլաններ չունի, այդ ուղղությամբ կմտածի, երբ ավարտին հասցվի հրաժարականի գործընթացը: 

Հարցին՝ արդյոք հայաստանյան իշխանություններից առաջարկ ստացե՞լ է, հնարավո՞ր է գործունեություն ծավալի Հայաստանում, Մելիքյանը պատասխանեց.

«Հայաստանյան իշխանություններից որևէ առաջարկ չեմ ստացել և անկեղծ ասած՝ չեմ էլ ակնկալում, որ առաջարկ կստանամ: Սակայն իմ գործունեությունը շարունակելու եմ Երևանում:  Պետք է նշեմ, որ դիմել եմ փաստաբանական արտոնագիր ստանալու համար, հուսով եմ՝ շուտով կստանամ և, հավանաբար, փաստաբանական գործունեությամբ կզբաղվեմ»:

Ռուբեն Մելիքյանը նշեց, որ նախընտրում է զբաղվել իրավապաշտպան գործունեությամբ. «Մասնավորապես, իրավապաշտպան հանրության շրջանակներում նաև ներկայացնել Արցախի տեսանկյունը, քանի որ, իմ պատկերացմամբ՝ հայաստանյան քաղաքացիական հասարակությունում ոչ ամբողջապես են ընկալում Արցախի կարիքները, այն հնարավորությունները, որ հայաստանյան քաղաքացիական հասարակությոնն ունի, ամբողջությամբ չեն օգտագործվում հենց Արցախի խնդիրները ներկայացնելու տեսանկյունից: Քանի որ ասում ենք, որ հիմա Հայաստանն ավելի ժողովրդավարական պետություն է, ես հունիս ամսին կոչով դիմեցի հայաստանյան իրավապաշտպան հանրությանը և քաղաքացիական հասարակությանը, որպեսզի մենք համատեղ նոր պայմաններում կարողանանք մեր միջազգային  գործընկերների առջև բարձրացնել այն հարցը, թե ինչո՞ւ միջազգային իրավապաշտպան համայնքը ներկայացված չէ Արցախում, ինչո՞ւ Արցախում բնակվող մարդիկ չունեն այն նույն հնարավորությունները, ինչ որ նրանց հարևանները: Բայց իմ կոչն այդպես էլ մնաց անարձագանք: Հասկացա, որ հենց հայաստանյան քաղաքացիական հասարակության ներսում պետք է որոշակի գործեր այս ուղղությամբ իրականացնենք: Իսկ խնդիրներն իրականում ավելի շատ են: Ես դրանց մասին անպայման կխոսեմ»,- նշեց Ռուբեն Մելիքյանը՝ ընդգծելով, որ սա հենց այն ոլորտն է, որտեղ իր կարծիքով կարող է օգտակար կլինել: 

Անդրադառնալով հարցին, թե ում է տեսնում Արցախի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում, արդեն նախկին օմբուդսմանը պատասխանեց. «ՄԻՊ-ի ընտրությունը Ազգային ժողովի լիազորությունների սահմաններում է: Կան մարդիկ, որոնք կարող են ոչ պակաս հաջողությամբ իրականացնել Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գործառույթը: Ես ուրախ եմ, որ նոր պաշտպանին կարող եմ փոխանցել լուրջ ձեռքբերումներ ունեցող ինստիտուտ, շատ լավ կոլեկտիվ, որը կարող է նոր հաջողություններ գրանցել»,-հավելեց Մելիքյանը:

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ֆրանսիայում գների աճի դեմ բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են սկսվել ոստիկանության հետ Ավելի քան 27 հազար հարկադիր վտարում․ Գերմանիայում աճում է անօթևան մնալու վտանգը Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 9 պաղեստինցի է զոհվել Կենդանակերպի այս նշանները մինչև 40-ը բախվում են անհաջողությունների, իսկ հետո դրական փոփոխություններ են լինում Գիտնականները բացահայտել են իմունային համակարգի ծերացման երեք մեխանիզմ, որոնք մեծացնում են քաղցկեղի և վարակների վտանգը Շվեյցարիան հանրաքվեի կդնի զենքի արտահանման սահմանափակումները մեղմացնելու հարցը Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո ԲուլգարինԻրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը»Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածուTASR․ Սլովակիայում անհայտ նյութի արտահոսքի պատճառով 40 մարդ է հոսպիտալացվելԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՖրանսիացի քաղաքական գործիչը զգուշացրել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վտանգների մասինՄոլդովայի նախկին պատգամավորը Սանդուին մեղադրել է տնտեսական ճգնաժամի համարԿարմիր խաչը պատրաստ է մասնակցել Կոնստանտինովկայի մարդասիրական առաքելությանըԻրանցի պատգամավորը պնդում է՝ երկիրը փաստացի դուրս է մնացել միջուկային պայմանագրիցՀայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրումՀունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսՊատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել ՏաշքենդումՀայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ ԹադևոսյանՅոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցըTesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու«Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասինGoogle-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ինMicrosoft-ի նոր լեզվական մոդելն աշխատում է անմիջապես օգտատիրոջ համակարգչումՅուպիտերի ստվերում երևաց Եվրոպա արբանյակի թաքնված օվկիանոսի հնարավոր հետքըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը0,04 նանոմետր․ եվրոպական ռենտգենյան լազերը գերազանցեց իր ռեկորդը«Claude»-ի ստեղծողը բորսայական տեղաբաշխումից ստացավ 91,6 միլիարդ դոլարՓաշինյանի բուլդոզերն առաջ է գնում, իսկ դիմադրությունը ուշանում է. Մելիք-ՇահնազարյանՄարտկոցի ներսը՝ չորս չափումներով․ որտե՞ղ են լիթիումի իոններն ավելի արագ շարժվում«Վոյաջեր 1»-ի ազդանշանին այժմ մեկ ամբողջ օր է պետք Երկիր հասնելու համար«Ղրիմի կամուրջը չի մնալու»․ Զելենսկին նոր հարվածների իրավունքն է պնդումՊուտինը «սխալմամբ մի երկու փոքր հրթիռ է արձակել Լեհաստանի ուղղությամբ»․ Թրամփ54 տոկոսից՝ 0,2 տոկոս․ ի՞նչ է չափել OpenAI-ը մոդելների պաշտպանության փորձարկման ժամանակԻնչպե՞ս նվազեցնել լույսի անդրադարձը․ Հարվարդի պատասխանը նանոսյուների երկրորդ շերտն էՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենTRIPP նախագծի իրագործման պաշտոնական մեկնարկը կտրվի երկուշաբթի. վարչապետՏիեզերակայանից՝ Երկիր․ «Dragon»-ը վերադարձնում է կենսատպված արյունատար անոթի նմուշըԱռնվազն 50 միավոր՝ 26-րդ անգամ․ Հարդենը շրջանցեց Քոբի ԲրայանտինՀունգարիան հրաժարվել է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության բանակցությունները արգելափակելուցԴեմոկրատները պահանջում են դադարեցնել Իրանի դեմ ռազմական հարձակումների ֆինանսավորումըՄեծ Բրիտանիան հաստատել է կիբերհարձակումները Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ Եվրոպայում ռազմական շինարարության ծախսերը կարող են հասնել 620 մլրդ եվրոյի․ FTՄեծարենցի փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Opel Zafira»-ում և բեռնատար «Գազել»-ումԹեհրանը հայտնում է Հորմուզի նեղուցի վրա ամերիկյան MQ-9 խոցելու մասինԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-9 անօդաչուի խոցման մասինՌոնալդուն վրիպեց 11-մետրանոցից․ Սպերցյանի անկյունայինից հետո հաշիվը դարձավ 3։1Կվերսկսի՞ Ռուսաստանն ավիակերոսինի արտահանումը․ որոշումը կառավարությանն էԹանկացումների դեմ վեցերորդ շաբաթ օրը․ Ֆրանսիայում 148 ցույց է նախատեսված34,5 միլիարդ եվրո՝ Սիենայի բանկի համար․ ինչո՞ւ խորհուրդը վերապահում ունի
Ամենադիտված