Ֆրանսիայում գների աճի դեմ բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են սկսվել ոստիկանության հետ Ավելի քան 27 հազար հարկադիր վտարում․ Գերմանիայում աճում է անօթևան մնալու վտանգը Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 9 պաղեստինցի է զոհվել Կենդանակերպի այս նշանները մինչև 40-ը բախվում են անհաջողությունների, իսկ հետո դրական փոփոխություններ են լինում Գիտնականները բացահայտել են իմունային համակարգի ծերացման երեք մեխանիզմ, որոնք մեծացնում են քաղցկեղի և վարակների վտանգը Շվեյցարիան հանրաքվեի կդնի զենքի արտահանման սահմանափակումները մեղմացնելու հարցը Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո Բուլգարին Իրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը» Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածու Լևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահ Հայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրում Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես 

Քոչարյանը խորհրդարանական ընտրություններում կստանա -120%. Արամ Մանուկյան

Քաղաքական

ԼՈՒՐԵՐ.com-ը  վարչապետ Փաշինյանի՝ խորհրդարանը ցրելու վերաբերյալ ուժերի հետ  բանակցությունների վերսկսման մասին հայտարարության և դրա հնարավոր արդյունքների մասին զրուցել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանի հետ:

Պարո՛ն Մանուկյան, ըստ Ձեզ, վարչապետ Փաշինյանն ի՞նչ միջոցներ կկիրառի, որպեսզի կարողանա ԱԺ ուժերին, մասնավորապես, ՀՀԿ-ին համոզել՝ ցրել ԱԺ-ն:

-Այն նույն միջոցները, որոնք օգտագործվեցին պարոն Փաշինյանին վարչապետ նշանակելու համար: Ժողովրդի կամքն ու ոգևորությունն ամենամեծ արժեքներն են և ամենաբարձր լեգիտիմություն ունեցող ուժն է, որն արդեն 4 ամիս է՝ աշխատում է: 

Այսինքն՝ մարդկանց նորի՞ց կհանի փողոց:

-Դա այն ուժն է, որը և՛ պարալիզացրեց քաղաքը, և՛ քվեարկությամբ ապացուցեց, որ կանգնած է ժողովրդի կողքին, քանի որ 81%-ը շատ լուրջ թիվ է, որն ապացուցեց, որ իրապես կողմ է հեղափոխությանը:

Բայց այդ ընտրությունները տեղի են ունեցել Երևանում, կարծում եք՝ նույն պատկերը կլինի նաև մարզերո՞ւմ: 

Եթե դուք դիտեք վարչապետի այցերը մարզեր՝ կտեսնեք, որ նույն ոգևորությունն է և նույնիսկ ավելի շատ: Եթե նախորդ ընտրություններին մարդկանց բերում էին ընտրության, այս անգամ մարդիկ իրենք էին եկել: Դա խիստ տարբեր է, մարդիկ արդեն մոտիվացված են և ազատ են գնում ընտրության: Խորհրդարանական ուժերն այս ամենից պետք է եզրակացություն կազմեն, որ ժողովուրդն այսօր կանգնած է հեղափոխության կողքին: 

Ի վերջո, Փաշինյանի բանակցությունները դրական արդյունք կտա՞ն:

-Վստահ եմ: Հիմա այս ընտրություններից եզրակացություն կանեն ԱԺ ուժերը, թե ոչ՝ իրենց գործն է, հատկապես այն ուժերը, որոնք դեռ ուզում են մնալ խորհրդարանում: Հակառակ դեպքում, ժողովուրդն իր ճնշման մեխանիզմները կօգտագործի:  Կարելի է ընդամենը եզրակացություններ անել և իրողությունների հետ հաշվի նստել, բայց ես կարծում եմ, որ բանը դրան չի հասնի և չի լինի նաև Փաշինյանի հայտարարած սահմանադրական փոփոխությունների կարիքը ևս: 

Պարո՛ն Մանուկյան, նոյեմբերին լրանում է գազի մատակարարման պայմանագրի ժամկետը և տեսակետներ կան, որ ռուսական կողմը կարող է վերանայել Հայաստանին մատակարարվող գազի գինը՝ ոչ հօգուտ մեր երկրի, հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերություններում առկա որոշակի լարվածությունը: Այդ հանգամանքը կարո՞ղ է էականորեն կոտրել հասարակության մի ստվար զանգվածի մոտ ձևավորված հեղափոխական էյֆորիայի մթնոլորտը: Ի՞նչ քայլեր կարող է ձեռնարկել հայկական կողմը ՝ թույլ չտալու սոցիալական բեռի ավելացումը, և առկա՞ են արդյոք դրա համար անհրաժեշտ բավարար ռեսուրսներ:

-Ես հակառակն եմ մտածում և հույս ունեմ, որ գազը կէժանանա հայաստանյան ներքին ռեսուրսների հաշվին, որովհետև այն հաշվարկները, որոնք Հայաստանում արվում էին սահմանից մինչև սպառող՝ ցույց է տվել, որ գազի գնի թանկացումը բավականին մեծ էր: Ես վստահ եմ, որ մինչև տարվա վերջ կամ եկող տարվա սկիզբ՝ գազի գնի էժանացման հնարավորություն կլինի: Մենք դա գտել ենք, մենք գազի գնի էժանացման  հիմնավորումն ունենք և կարծում եմ՝ կառավարությունը կօգտվի այդ հնարավորությունից: Հունվարին մենք նորից կհանդիպենք և կտեսնենք՝ իմ ասած սցենարը կաշխատի՞, թե՝ ոչ (Ժպտում է.խմբ.):

Տեսե՛ք, շատ է խոսվում այն մասին, որ եթե խորհրդարանական ընտրությունները տեղի ունենան եկող տարի, ապա արդեն մարած կլինի հեղափոխական էյֆորիան և Փաշինյանն էլ կտապալի ընտրությունները: Դուք հորիզոնում նման բան տեսնո՞ւմ եք:

-Սա ոչ թե անգիտակից էյֆորիա էր, այլ ընդհակառակը: Այդ էյֆորիան կարող է լինել ցույցերի ժամանակ, բայց էս մարդիկ առանձին-առանձին եկել, քվեարկել են և դա արդեն ոչ թե էյֆորիա է, այլ կազմակերպման հարց: Դա ցույց տվեց վերջին քվեարկությունը: Իսկ մի քանի ամսում այդ էյֆորիան չի մարի և նույն ոգով կգնան նաև խորհրդարանական ընտրություններին: Սա գիտակցված քաղաքացիական գործընթաց էր:

Պարո՛ն Մանուկյան, վերջերս Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց քաղաքականություն վերադառնալու մասին, և որ առաջին քայլերից մեկը լինելու է խորհրդարանական ընտրություններին մասնակցելը: Ի՞նչ եք կարծում, որքա՞ն կլինեն նրա շանսերը, եթե հաշվի առնենք, որ Քոչարյաննը ունի բոլոր ռեսուրսները քաղաքական որոշ ուժերի իր կողմը տանելու համար:

-Եթե հանկարծ նա կհամարձակվի, և ես կարծում եմ, որ նա այնքան խելք ունի, որ չի անի դա, մասնակցել խորհրդարանական ընտրություններին, ապա կստանա -120%: ՀՀ-ում չեք գտնի մի խոհեմ մարդ, որը դրականորեն կկարողանա արտահայտվել նրա մասին: 

Իսկ Հայ Ազգային Կոնգրեսը կմասնակցի՞ սպասվող խորհրդարանական ընտրություններին:

-Միանշանակ մասնակցելու ենք և մեր շանսերը շատ բարձր ենք գնահատում քանի որ մենք ունենք ասելիք, ունենք թիմ: Մենք նաև միակ ուժն ենք եղել, որը չի մասնակցել, բայց աջակցել է հեղափոխության ողջ գործընթացին: 

Հարցազրույցը՝ Արմինե Միքայելյանի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ֆրանսիայում գների աճի դեմ բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են սկսվել ոստիկանության հետ Ավելի քան 27 հազար հարկադիր վտարում․ Գերմանիայում աճում է անօթևան մնալու վտանգը Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 9 պաղեստինցի է զոհվել Կենդանակերպի այս նշանները մինչև 40-ը բախվում են անհաջողությունների, իսկ հետո դրական փոփոխություններ են լինում Գիտնականները բացահայտել են իմունային համակարգի ծերացման երեք մեխանիզմ, որոնք մեծացնում են քաղցկեղի և վարակների վտանգը Շվեյցարիան հանրաքվեի կդնի զենքի արտահանման սահմանափակումները մեղմացնելու հարցը Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո ԲուլգարինԻրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը»Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածուTASR․ Սլովակիայում անհայտ նյութի արտահոսքի պատճառով 40 մարդ է հոսպիտալացվելԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՖրանսիացի քաղաքական գործիչը զգուշացրել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վտանգների մասինՄոլդովայի նախկին պատգամավորը Սանդուին մեղադրել է տնտեսական ճգնաժամի համարԿարմիր խաչը պատրաստ է մասնակցել Կոնստանտինովկայի մարդասիրական առաքելությանըԻրանցի պատգամավորը պնդում է՝ երկիրը փաստացի դուրս է մնացել միջուկային պայմանագրիցՀայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրումՀունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսՊատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել ՏաշքենդումՀայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ ԹադևոսյանՅոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցըTesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու«Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասինGoogle-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ինMicrosoft-ի նոր լեզվական մոդելն աշխատում է անմիջապես օգտատիրոջ համակարգչումՅուպիտերի ստվերում երևաց Եվրոպա արբանյակի թաքնված օվկիանոսի հնարավոր հետքըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը0,04 նանոմետր․ եվրոպական ռենտգենյան լազերը գերազանցեց իր ռեկորդը«Claude»-ի ստեղծողը բորսայական տեղաբաշխումից ստացավ 91,6 միլիարդ դոլարՓաշինյանի բուլդոզերն առաջ է գնում, իսկ դիմադրությունը ուշանում է. Մելիք-ՇահնազարյանՄարտկոցի ներսը՝ չորս չափումներով․ որտե՞ղ են լիթիումի իոններն ավելի արագ շարժվում«Վոյաջեր 1»-ի ազդանշանին այժմ մեկ ամբողջ օր է պետք Երկիր հասնելու համար«Ղրիմի կամուրջը չի մնալու»․ Զելենսկին նոր հարվածների իրավունքն է պնդումՊուտինը «սխալմամբ մի երկու փոքր հրթիռ է արձակել Լեհաստանի ուղղությամբ»․ Թրամփ54 տոկոսից՝ 0,2 տոկոս․ ի՞նչ է չափել OpenAI-ը մոդելների պաշտպանության փորձարկման ժամանակԻնչպե՞ս նվազեցնել լույսի անդրադարձը․ Հարվարդի պատասխանը նանոսյուների երկրորդ շերտն էՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենTRIPP նախագծի իրագործման պաշտոնական մեկնարկը կտրվի երկուշաբթի. վարչապետՏիեզերակայանից՝ Երկիր․ «Dragon»-ը վերադարձնում է կենսատպված արյունատար անոթի նմուշըԱռնվազն 50 միավոր՝ 26-րդ անգամ․ Հարդենը շրջանցեց Քոբի ԲրայանտինՀունգարիան հրաժարվել է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության բանակցությունները արգելափակելուցԴեմոկրատները պահանջում են դադարեցնել Իրանի դեմ ռազմական հարձակումների ֆինանսավորումըՄեծ Բրիտանիան հաստատել է կիբերհարձակումները Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ Եվրոպայում ռազմական շինարարության ծախսերը կարող են հասնել 620 մլրդ եվրոյի․ FTՄեծարենցի փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Opel Zafira»-ում և բեռնատար «Գազել»-ումԹեհրանը հայտնում է Հորմուզի նեղուցի վրա ամերիկյան MQ-9 խոցելու մասինԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-9 անօդաչուի խոցման մասինՌոնալդուն վրիպեց 11-մետրանոցից․ Սպերցյանի անկյունայինից հետո հաշիվը դարձավ 3։1Կվերսկսի՞ Ռուսաստանն ավիակերոսինի արտահանումը․ որոշումը կառավարությանն էԹանկացումների դեմ վեցերորդ շաբաթ օրը․ Ֆրանսիայում 148 ցույց է նախատեսված34,5 միլիարդ եվրո՝ Սիենայի բանկի համար․ ինչո՞ւ խորհուրդը վերապահում ունի
Ամենադիտված