Աննա Հակոբյանը պարզաբանում է, թե ինչ աշխատանք է առաջարկել Նարե Գրիգորյանին
Քաղաքական
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում պարզաբանել է օրերս աշխատանքից ազատված Նարե Գրիգորյանի այն հայտարարությունը, թե Աննա Հակոբյանն իրեն աշխատանքի առաջարկ է արել:
«Պարզաբանում ԶԼՄ-ների համար. Նարե Գրիգորյանին առաջարկել եմ աշխատանք «Հժ»-ում: Կառավարությունում աշխատանքը վերականգնելու հարցում օգնելու որևէ խոստում չեմ տվել: Հարցրել եմ՝ մտադրություն ունի՞ փորձել վերականգնվել դատարանի միջոցով, թե՞ ոչ, եթե ոչ, ապա առաջարկում եմ աշխատանք «Հայկական ժամանակ»-ում»,-գրել է Աննա Հակոբյանը:
Հիշեցնենք, որ Նարե Գրիգորյանը Կառավարության գործերի կառավարչությունում 2016 թվականից աշխատում էր որպես գործավարուհի: Օրերս նա իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, մեղադրելով կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին և գործերի կառավարիչ Վահան Պապիկյանին՝ իրեն աշխատանքից ազատելու և իր 7-ամյա երեխային առանց ապրուստի հնարավորության թողնեու համար:
Հիշեցնենք նաև, որ Նարե Գրիգորյանը երեկ բաց նամակով դիմել էր նաև Աննա Հակոբյանին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)