Ֆրանսիայում գների աճի դեմ բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են սկսվել ոստիկանության հետ Ավելի քան 27 հազար հարկադիր վտարում․ Գերմանիայում աճում է անօթևան մնալու վտանգը Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 9 պաղեստինցի է զոհվել Կենդանակերպի այս նշանները մինչև 40-ը բախվում են անհաջողությունների, իսկ հետո դրական փոփոխություններ են լինում Գիտնականները բացահայտել են իմունային համակարգի ծերացման երեք մեխանիզմ, որոնք մեծացնում են քաղցկեղի և վարակների վտանգը Շվեյցարիան հանրաքվեի կդնի զենքի արտահանման սահմանափակումները մեղմացնելու հարցը Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո Բուլգարին Իրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը» Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածու Լևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահ Հայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրում Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես 

Գեղարքունիքի մարզպետին կից երիտասարդական խորհուրդը կդառնա մշտական գործող մարմին

Հայաստան

 Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն ընդունեց մարզի մի խումբ երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների եւ ակտիվ երիտասարդների, որոնց հետ քննարկեց մարզպետին կից երիտասարդական խորհրդի նոր կազմ ընտրելու, գործունեության ծրագիրը մշակելու եւ գործողության մեջ դնելու հետ կապված խնդիրները:

«Մարզպետին կից երիտասարդական խորհուրդը ձեւական մարմնից պետք է դառնա մշտապես գործող մարմին, որում պետք է ներգրավվեն ակտիվ երիտասարդները: Դրա համար առաջարկում եմ ստեղծել աշխատանքային խումբ, որն առաջիկա օրերին կներկայացնի առաջարկություններ՝ երիտասարդական խորհրդի ձեւավորման եւ նրա գործունեության ծրագրի մասին: Խորհրդատվական այս մարմնում մենք ամիսը առնվազն մեկ կամ մի քանի անգամ պետք է ձեռնարկենք քննարկումներ մարզի կենսագործունեության ոլորտների շուրջ, առաջ քաշենք նոր նախաձեռնություններ, կյանքի կոչենք ակտիվ երիտասարդների կառուցողական առաջարկությունները, հնարավորություն տանք, որպեսզի հանրային կյանքում, մեր մարզի զարգացման գործում իրենց մասնակցությունն ունենան մեր երիտասարդները:

Կարծում եմ, որ երիտասարդական խորհրդին կից պետք է գործեն բնապահպանական, գյուղատնտեսական, կրթական, առողջապահական, զբոսաշրջային, սոցիալական եւ այլ ուղղվածությունների հանձնաժողովներ, որոնցում ընտրության կարգով կարող ենք ընդգրկել կիրթ ու բանիմաց, ակտիվ երիտասարդների՝ անկախ թվաքանակից, բնակության վայրից, եւ շեշտը դնել բովանդակային ծրագրերի նախաձեռնման ու իրականացման վրա: Երիտասարդները կարող են այս կառույցի միջոցով առաջ քաշել հանրօգուտ բազմաթիվ նախաձեռնություններ, որոնք կվերաբերեն ինչպես մարզում առկա հիմնախնդիրների կարգավորմանը, այնպես էլ՝ զարգացման նոր ծրագրերի ընդունմանն ու իրականացմանը»,- «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ հանդիպման մասնակիցներին դիմեց մարզպետը:

Իշխան Սաղաթելյանը միաժամանակ կարեւորեց երիտասարդական խորհրդի եւ ակտիվիստների դերը մարզի կենսագործունեության ամենատարբեր ոլորտներում իրազեկման ակցիաներ եւ հանրային քննարկումներ կազմակերպելու, կուտակված հիմնախնդիրները վեր հանելու, արշավների ու ակցիաների միջոցով մարզի գրավչությունները գովազդելու առումներով: Երիտասարդներն, իրենց հերթին, առաջարկեցին իրազեկման ակցիաները կազմակերպել համացանցի միջոցով, մի քանի լեզուներով, որպեսզի Գեղարքունիքի մարզն ավելի ներկայանալի լինի միջազգային ներդրումային ծրագրերում:

Հանդիպման ավարտին մարզպետ Իշխան Սաղաթելյանն առաջիկա աշխատանքները կազմակերպելու համար նշանակեց համակարգող մարմին եւ առաջարկեց տասնօրյա ժամկետում մարզպետի քննարկմանը ներկայացնել երիտասարդական խորհրդի կազմը եւ գործունեության ծրագիրը: «Մենք կուտակված հիմնախնդիրներ ունենք բազմաթիվ ոլորտներում, որոնց լուծման համար կարեւորում ենք երիտասարդների անմիջական մասնակցությունը: Եթե նրանց կողմից գործնական առաջարկություն լինի, ապա գործնական քայլերն էլ կձեռնարկենք միասին: Մենք չունենք երիտասարդական խորհրդի գործունեությունն ապահովելու համար հատկացված բյուջե, բայց պետք է որոշակի միջոցներ գտնենք այդ նպատակի իրականացման համար»,- հանդիպումն ամփոփեց մարզպետը:

Խոսրով Խլղաթյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ֆրանսիայում գների աճի դեմ բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են սկսվել ոստիկանության հետ Ավելի քան 27 հազար հարկադիր վտարում․ Գերմանիայում աճում է անօթևան մնալու վտանգը Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 9 պաղեստինցի է զոհվել Կենդանակերպի այս նշանները մինչև 40-ը բախվում են անհաջողությունների, իսկ հետո դրական փոփոխություններ են լինում Գիտնականները բացահայտել են իմունային համակարգի ծերացման երեք մեխանիզմ, որոնք մեծացնում են քաղցկեղի և վարակների վտանգը Շվեյցարիան հանրաքվեի կդնի զենքի արտահանման սահմանափակումները մեղմացնելու հարցը Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո ԲուլգարինԻրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը»Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածուTASR․ Սլովակիայում անհայտ նյութի արտահոսքի պատճառով 40 մարդ է հոսպիտալացվելԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՖրանսիացի քաղաքական գործիչը զգուշացրել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վտանգների մասինՄոլդովայի նախկին պատգամավորը Սանդուին մեղադրել է տնտեսական ճգնաժամի համարԿարմիր խաչը պատրաստ է մասնակցել Կոնստանտինովկայի մարդասիրական առաքելությանըԻրանցի պատգամավորը պնդում է՝ երկիրը փաստացի դուրս է մնացել միջուկային պայմանագրիցՀայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրումՀունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսՊատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել ՏաշքենդումՀայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ ԹադևոսյանՅոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցըTesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու«Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասինGoogle-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ինMicrosoft-ի նոր լեզվական մոդելն աշխատում է անմիջապես օգտատիրոջ համակարգչումՅուպիտերի ստվերում երևաց Եվրոպա արբանյակի թաքնված օվկիանոսի հնարավոր հետքըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը0,04 նանոմետր․ եվրոպական ռենտգենյան լազերը գերազանցեց իր ռեկորդը«Claude»-ի ստեղծողը բորսայական տեղաբաշխումից ստացավ 91,6 միլիարդ դոլարՓաշինյանի բուլդոզերն առաջ է գնում, իսկ դիմադրությունը ուշանում է. Մելիք-ՇահնազարյանՄարտկոցի ներսը՝ չորս չափումներով․ որտե՞ղ են լիթիումի իոններն ավելի արագ շարժվում«Վոյաջեր 1»-ի ազդանշանին այժմ մեկ ամբողջ օր է պետք Երկիր հասնելու համար«Ղրիմի կամուրջը չի մնալու»․ Զելենսկին նոր հարվածների իրավունքն է պնդումՊուտինը «սխալմամբ մի երկու փոքր հրթիռ է արձակել Լեհաստանի ուղղությամբ»․ Թրամփ54 տոկոսից՝ 0,2 տոկոս․ ի՞նչ է չափել OpenAI-ը մոդելների պաշտպանության փորձարկման ժամանակԻնչպե՞ս նվազեցնել լույսի անդրադարձը․ Հարվարդի պատասխանը նանոսյուների երկրորդ շերտն էՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենTRIPP նախագծի իրագործման պաշտոնական մեկնարկը կտրվի երկուշաբթի. վարչապետՏիեզերակայանից՝ Երկիր․ «Dragon»-ը վերադարձնում է կենսատպված արյունատար անոթի նմուշըԱռնվազն 50 միավոր՝ 26-րդ անգամ․ Հարդենը շրջանցեց Քոբի ԲրայանտինՀունգարիան հրաժարվել է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության բանակցությունները արգելափակելուցԴեմոկրատները պահանջում են դադարեցնել Իրանի դեմ ռազմական հարձակումների ֆինանսավորումըՄեծ Բրիտանիան հաստատել է կիբերհարձակումները Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ Եվրոպայում ռազմական շինարարության ծախսերը կարող են հասնել 620 մլրդ եվրոյի․ FTՄեծարենցի փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Opel Zafira»-ում և բեռնատար «Գազել»-ումԹեհրանը հայտնում է Հորմուզի նեղուցի վրա ամերիկյան MQ-9 խոցելու մասինԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-9 անօդաչուի խոցման մասինՌոնալդուն վրիպեց 11-մետրանոցից․ Սպերցյանի անկյունայինից հետո հաշիվը դարձավ 3։1Կվերսկսի՞ Ռուսաստանն ավիակերոսինի արտահանումը․ որոշումը կառավարությանն էԹանկացումների դեմ վեցերորդ շաբաթ օրը․ Ֆրանսիայում 148 ցույց է նախատեսված34,5 միլիարդ եվրո՝ Սիենայի բանկի համար․ ինչո՞ւ խորհուրդը վերապահում ունի
Ամենադիտված