Ավելի քան 27 հազար հարկադիր վտարում․ Գերմանիայում աճում է անօթևան մնալու վտանգը Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 9 պաղեստինցի է զոհվել Կենդանակերպի այս նշանները մինչև 40-ը բախվում են անհաջողությունների, իսկ հետո դրական փոփոխություններ են լինում Գիտնականները բացահայտել են իմունային համակարգի ծերացման երեք մեխանիզմ, որոնք մեծացնում են քաղցկեղի և վարակների վտանգը Շվեյցարիան հանրաքվեի կդնի զենքի արտահանման սահմանափակումները մեղմացնելու հարցը Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո Բուլգարին Իրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը» Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածու Լևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահ Հայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրում Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես Պատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել Տաշքենդում 

Էդուարդ Աղաջանյանն անդրադարձել է Նարե Գրիգորյանի բաց նամակին

Բլոգոսֆերա

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն անդրադարձել է աշխատակազմի գործերի կառավարչության արդեն նախկին գլխավոր գործավար Նարե Գրիգորյանի բաց նամակին․

«Կարևորի մասին.

Իմ խորին համոզմամբ՝ կառավարության անդամները չպետք է արձագանքեն համացանցում տեղ գտած և որոշ շրջանակների կողմից նպատակային տարածվող նյութերին մի քանի պատճառով.

1. Դրանց ճնշող մեծամասնությունը ապատեղեկատվություն է և ըստ այդմ՝ նպատակ ունի հանրությանը մոլորեցնել և ներքաշել կեղծ և բովանդակազուրկ քննարկումների մեջ:

2. Անդրադառնալով նմանատիպ հրապարակումներին՝ նորընտիր պաշտոնյաները որոշակի լեգիտիմություն և կարևորություն են հաղորդում թե՛ ստահոդ տեղեկություններին, թե՛ դրանք անխնա տարածողներին, ասել է թե՝ պատվեր կատարողներին:

3. Եվ վերջապես՝ հաշվի առնելով ներկայիս տեղեկատվական դաշտի աղտոտվածության աստիճանը և կեղծ տեղեկատվության գեներացման հաճախականությունը, դրանցից յուրաքանչյուրին անդրադառնալը կենթադրեր 24-ժամյա հակաքարոզչական գործունեություն:

Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ վերջին մի քանի օրերին իմ տարբեր ընկերները, անհանգստացած և ահաբեկված տվյալ կնոջ հայտարարությունների շուրջ ծավալված ֆեյսբուքյան քննարկումներից, ինձ հղումներ են ուղարկում նրա գրառումներից և հարցազրույցներից, որոշել եմ այս անգամ անդրադառնալ ստեղծված իրավիճակին:

Եվ ուրեմն՝ ինչում է մեղադրում սույն տիկինը ՀՀ Կառավարությանը՝ ի դեմս ինձ և կառավարության գործերի կառավարիչ Վահան Պապիկյանի:

Մեղադրանք #1 – Արժանապատվության իրավունքի պարբերական ոտնահարում գործերի կառավարչի կողմից: Նա ասում է. “չդիմանալով գործերի կառավարիչ Վահան Պապիկյանի ճնշումներին, սպառնալիքներին, անհարկի նկատողություններին և վիրավորանքներին, դիմում եմ գրել և դուրս եկել աշխատանքից”:

Մեղադրանք #2 – Աշխատանքային օրենսգրքի ոտնահարում: Նա ասում է. “Ինձ ստիպում էին արտաժամյա աշքատանք իրականացնել”:

Եվ այս ամենը համեմված պաթետիկ շեշտադրումներով, ինչպիսին են, օրինակ․ «Ես էլ, հարյուր հազարավորների նման, հույսեր էի կապում Ձեր բերած նոր Հայաստանի հետ, բայց հիասթափությունից խեղդվում եմ այժմ, փաստացի՝ յոթամյա անհայր երեխայիս թողնելով առանց գոյատևման միջոցների», «Երկու ամիս ամեն օր երեկոյան 18:00-ին ես նրան խնդրել-աղաչել եմ, որ թողնի գնամ տուն» կամ «Չափից արագ, կարճ ժամանակահատվածում հրապարակի պարզ ու հասարակ տղաները չինովնիկ դարձան, ինչի համար ցավ եմ ապրում»:

Այժմ՝ ըստ էության.

Առաջին անգամ հանդիպել եմ տիկին Գրիգորյանին նշանակմանս առաջին օրերին: Պետք է նշեմ, որ Նարեն միակ աշխատողն էր, ով ինձ մոտեցավ իրեն գործից չհեռացնելու խնդրանքով, որը փոքր-ինչ տարօրինակ էր, հաշվի առնելով, որ այդպես մտածելու առիթ նրան չէի տվել: Հիմնավորումները նույնն էին՝ միայնակ մայր, մինուճար երեխա և այլն: Ես միանգամայն փարատեցի տիկին Գրիգորյանի մտահոգությունները՝ ասելով, որ նման բան չի էլ քննարկվում և որ ոչ ոք նրան չի պատրաստվում գործից հեռացնել:

Անցնում է որոշ ժամանակ և հայտնի իրադարձություններից հետո Գևորգ Աճեմյանին որպես գործերի կառավարիչ գալիս է փոխարինելու Վահան Պապիկյանը՝ գնումների ոլորտում եզակի մասնագետ, ով իր նշանակման առաջին իսկ օրվանից առանձնակի նվիրումով ծառայել և ծառայում է Հայաստանի Հանրապետությանը: Եվ եթե որպես վերադաս գնահատելիս լինեի աշխատակիցներիս գործունեության արդյունավետությունը, ապա Վահանն, անշուշտ, տեղ կգտներ առնվազն թոփ տասնյակում: Ինչևէ, սա իմ սուբյեկտիվ գնահատականն է, որն ամենևին պետք չէ ընդունել որպես բացարձակ ճշմարտություն:

Մոտենում են անկախության օրվա նախապատրաստական աշխատանքները և քանի որ Էրեբունի-Երևանի միջոցառման մեկ ամսով հետաձգման որոշումը կայացվում է փոքր-ինչ ուշացմամբ, հետևաբար անկախության օրվա միջոցառման ծավալների վերաբերյալ որոշումը ևս կայացվում է ուշացմամբ: Սա իր հերթին ստեղծում է որոշակի ցայտնոտ և մեր թիմը ստիպված է լինում երկու շաբաթ աշխատել արտակարգ ռեժիմով, մնում էինք մինչև ուշ գիշեր և կարծում եմ՝ այդ աշխատանքն իրեն արդարացրեց սեպտեմբերի 21-ին:

Եվ այսպես, չչարաշահելով Ձեր համբերությունը՝ անցնեմ բուն միջադեպին: Ամսի 20-ին, այսինքն անկախության օրվա նախորդ օրը ինձ է մոտենում սույն տիկինը, պնդելով, թե Պապիկյանն արդեն քանի օր է, ինչ նրան ստիպողաբար պահում է աշխատավայրում մինչև ժամը 22:00 և որ նա այլևս չի կարող այդպես շարունակել, քանի որ նրա անչափահաս երեխան խնամքի կարիք ունի: Լավ ճանաչելով Պապիկյանին՝ անչափ զարմացա Նարեի պնդումներից և խոստացա հարցին լուծում տալ: Նույն օրը՝ երեկոյան, խոսեցի Վահանի հետ, ով ամբողջությամբ հերքեց Նարեի պնդումները, հավաստիացնելով որ վերջինս ակնհայտորեն ստում է և որ նա երբեք արտաժամյա չի մնացել աշխատանքի վայրում: Չնայած, որ ինտուիտիվ մակարդակում գործերի կառավարչի պնդումներն ինձ համար ավելի արժանահավատ էին թվում, այնուամենայնիվ, ես պարտավոր էի ձեռք բերել հստակ ապացույցներ որևէ կողմի ճշմարտացիության վերաբերյալ: Բախտի բերմամբ, կառավարության բոլոր աշխատակիցները կառավարության շենք մուտք գործելիս օգտագործում են անցագրային քարտեր, որոնց միջոցով հնարավոր է ֆիքսել տվյալ անձի շենք մուտք գործելու և շենքից դուրս գալու հստակ ժամերը: Եվ ի՞նչ պատկեր ունենք այստեղ Նարեի պարագայում: Պարզվում է, որ սույն տիկինը վերջին մեկ ամսում ամենաուշը լքել է Կառավարության շենքը ժամը 18:28-ին: Ավելին, պարզվում է, որ նա պարբերաբար նաև ուշացել ցործից՝ ներկայանալով, օրինակ, ժամը 13:00-ին: Այս ամենը հաշվի առնելով՝ որոշում եմ Նարեի հետ քննարկել ստեղծված իրավիճակը տոներից հետո:

Երկուշաբթի տեղեկանում եմ, որ նա աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել և որ իմ օգնականին տեղեկացրել է, թե լրատվամիջոցների հետ է համագործակցելու և դառնալու է ընդդիմադիր լրագրող: Հաշվի առնելով, որ իր հետագա հայտարարություններում նա պնդում էր, թե իրեն իր կամքին հակառակ հեռացրել են աշխատանքից, ուզեցի լսել նաև մյուս կողմի վարկածը: Ըստ պարոն Պապիկյանի՝ վերջինս Նարեին առաջարկել է այլ գործ փնտրել, քանի որ վստահությունը խաթարված էր և եթե հավելյալ կես ժամ մնալու խնդրանքը կարող էր նման պահվածքի առիթ հանդիսանալ, ապա որպես անմիջական վերադաս իր համար հետագա համատեղ աշխատանքն անհնար էր: Միանշանակ է, որ Պապիկյանը չպետք է նման առաջարկությամբ հանդես գար առանց ինձ հետ համաձայնեցնելու և դա նրան ասվել է:

Իրավաբանորեն բոլոր հիմքերը կային սույն կնոջը աշխատանքից հեռացնելու համար, սկսած ստելուց և վերջացրած նրա պարբերական ուշացումներով: Սակայն, ըստ իս, այստեղ խնդրո առարկան ամենևին օրենքի դաշտում չէ: Նարեի հիմնական շեշտադրումները տանում են դեպի բարոյական դաշտ, թե իբր տեսեք, ինձ՝ միայնակ ծնողիս, ապագա զինվորի մորը հեռացնելով աշխատանքից, սրանք կտրում են հացից՝ սպառնալով արտագաղթել կամ հանձնվել որևէ երրորդ պետության: Բայց մի՞թե պարզ չե, որ եթե Նարեի պնդումներն առ այն, որ վերջինիս նկատմամբ պարբերաբար խտրական վերաբերմունք է դրսևորվել համապատասխաներ իրականությանը, ապա նա մեկ անգամ չէ, որ այդ հարցով անձամբ ինձ դիմած կլիներ, իմանալով որ ես բոլոր աշխատակիցների հետ բաց եմ շփման համար: Մի՞թե պարզ չէ, որ եթե գործերի կառավարիչն իրոք նման դիկտատոր լիներ, ապա վաղուցվանից նրան աշխատանքից հեռացրած կլիներ թեկուզ միայն նման ուշացումների համար, էլ չեմ խոսում նրա կատարած աշխատանքի որակի մասին:

Ուստի, հաշվի առնելով վերոգրյալը՝ ինձ մնում է ենթադրել հետևյալ երկու տարբերակներից մեկը.

ա) Տիկին Գրիգորյանւը հստակ ուղղորդվում է որևէ անձի/անձանց կողմից և հստակ նպատակ է հետապնդում վարկաբեկել նորընտիր կառավարությանը:

բ) Նա ուղղակի հաճույք է ստանում իր շուրջ ստեղծված լրատվականների հետաքրքրությունից և շարունակում է թեման շահարկել իր բոլոր պաթետիկ դրսևորումներով:

Անկախ նրանից, թե արդյոք իմ ենթադրություններից որևէ մեկը ճիշտ է, թե սխալ, ես, ամենայն անկեղծությամբ, Նարեին բարին եմ մաղթում և հույս ունեմ, որ նա իսկապես կհաջողի, որպես ընդդիմադիր լրագրող: Հաշվի առնելով վերջին օրերի հանրային հետաքրքրությունն իր անձի նկատմամբ՝ կարծում եմ՝ նրա հաջողությունն այդ ոլորտում երաշխավորված է:

P.S. Ինձ ներող կլինեք, բայց այսուհետ չեմ անդրադառնալու նմանատիպ նյութերին: Իմ ընկերներին կխնդրեմ առհասարակ սառնասրտորեն մոտենալ որևէ հակակառավարական տեղեկատվության տարածմանը: Դեռ ո՞ւր եք: Նյարդերը պինդ պահեք ու որ ամենակարևորն ա՝ ԴՈՒԽՈՎ !»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ավելի քան 27 հազար հարկադիր վտարում․ Գերմանիայում աճում է անօթևան մնալու վտանգը Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 9 պաղեստինցի է զոհվել Կենդանակերպի այս նշանները մինչև 40-ը բախվում են անհաջողությունների, իսկ հետո դրական փոփոխություններ են լինում Գիտնականները բացահայտել են իմունային համակարգի ծերացման երեք մեխանիզմ, որոնք մեծացնում են քաղցկեղի և վարակների վտանգը Շվեյցարիան հանրաքվեի կդնի զենքի արտահանման սահմանափակումները մեղմացնելու հարցը Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո ԲուլգարինԻրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը»Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածուTASR․ Սլովակիայում անհայտ նյութի արտահոսքի պատճառով 40 մարդ է հոսպիտալացվելԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՖրանսիացի քաղաքական գործիչը զգուշացրել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վտանգների մասինՄոլդովայի նախկին պատգամավորը Սանդուին մեղադրել է տնտեսական ճգնաժամի համարԿարմիր խաչը պատրաստ է մասնակցել Կոնստանտինովկայի մարդասիրական առաքելությանըԻրանցի պատգամավորը պնդում է՝ երկիրը փաստացի դուրս է մնացել միջուկային պայմանագրիցՀայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրումՀունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսՊատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել ՏաշքենդումՀայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ ԹադևոսյանՅոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցըTesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու«Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասինGoogle-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ինMicrosoft-ի նոր լեզվական մոդելն աշխատում է անմիջապես օգտատիրոջ համակարգչումՅուպիտերի ստվերում երևաց Եվրոպա արբանյակի թաքնված օվկիանոսի հնարավոր հետքըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը0,04 նանոմետր․ եվրոպական ռենտգենյան լազերը գերազանցեց իր ռեկորդը«Claude»-ի ստեղծողը բորսայական տեղաբաշխումից ստացավ 91,6 միլիարդ դոլարՓաշինյանի բուլդոզերն առաջ է գնում, իսկ դիմադրությունը ուշանում է. Մելիք-ՇահնազարյանՄարտկոցի ներսը՝ չորս չափումներով․ որտե՞ղ են լիթիումի իոններն ավելի արագ շարժվում«Վոյաջեր 1»-ի ազդանշանին այժմ մեկ ամբողջ օր է պետք Երկիր հասնելու համար«Ղրիմի կամուրջը չի մնալու»․ Զելենսկին նոր հարվածների իրավունքն է պնդումՊուտինը «սխալմամբ մի երկու փոքր հրթիռ է արձակել Լեհաստանի ուղղությամբ»․ Թրամփ54 տոկոսից՝ 0,2 տոկոս․ ի՞նչ է չափել OpenAI-ը մոդելների պաշտպանության փորձարկման ժամանակԻնչպե՞ս նվազեցնել լույսի անդրադարձը․ Հարվարդի պատասխանը նանոսյուների երկրորդ շերտն էՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենTRIPP նախագծի իրագործման պաշտոնական մեկնարկը կտրվի երկուշաբթի. վարչապետՏիեզերակայանից՝ Երկիր․ «Dragon»-ը վերադարձնում է կենսատպված արյունատար անոթի նմուշըԱռնվազն 50 միավոր՝ 26-րդ անգամ․ Հարդենը շրջանցեց Քոբի ԲրայանտինՀունգարիան հրաժարվել է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության բանակցությունները արգելափակելուցԴեմոկրատները պահանջում են դադարեցնել Իրանի դեմ ռազմական հարձակումների ֆինանսավորումըՄեծ Բրիտանիան հաստատել է կիբերհարձակումները Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ Եվրոպայում ռազմական շինարարության ծախսերը կարող են հասնել 620 մլրդ եվրոյի․ FTՄեծարենցի փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Opel Zafira»-ում և բեռնատար «Գազել»-ումԹեհրանը հայտնում է Հորմուզի նեղուցի վրա ամերիկյան MQ-9 խոցելու մասինԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-9 անօդաչուի խոցման մասինՌոնալդուն վրիպեց 11-մետրանոցից․ Սպերցյանի անկյունայինից հետո հաշիվը դարձավ 3։1Կվերսկսի՞ Ռուսաստանն ավիակերոսինի արտահանումը․ որոշումը կառավարությանն էԹանկացումների դեմ վեցերորդ շաբաթ օրը․ Ֆրանսիայում 148 ցույց է նախատեսված34,5 միլիարդ եվրո՝ Սիենայի բանկի համար․ ինչո՞ւ խորհուրդը վերապահում ունիՄաքդոնալդը բարձր է գնահատել Digitec 2026–ն ու Հայաստանի հետ փոխգործակցությունը
Ամենադիտված