«Առաջին նկատառումը Բյուջե-2019-ի մասին՝ հեղափոխական չի»
Բլոգոսֆերա
Բաբկեն Թունյանը գրում է․
Տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Առաջին նկատառումը Բյուջե-2019-ի մասին՝ հեղափոխական չի։ Կամ եթե կուզեք՝ զգուշավոր է։ Ստվերի դեմ պայքարից ակնկալվող հարկերի աճ բյուջեում արտացոլված չի։
Ավելին ասեմ, ներկա կառավարությունն ավելի զգուշավոր է, քան նախկինը։ Ներկա կառավարությունը 2019 թվականի համար կանխատեսում է 4.9% տնտեսական աճ, մինչդեռ նախկինը կանխատեսում էր 5.3% աճ։
Բայց նորմալ է՝ էդպես էլ պիտի լիներ, ու դա պարզ էր դեռ հուլիսին, երբ կառավարությունն ընդունեց 2019-2021 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը։
Մնացած մանրամասները՝ հետո։ Ժամանակ է պետք ծանոթանալու համար»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)