ՍԱՏՄ-ն ստուգել է 237 առաքիչի․ սննդամթերք տեղափոխողների մոտ խախտումներ չեն արձանագրվել Վիլեն Գաբրիելյանը՝ Պաշտպանության և անվտանգային հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու Նիժնեկամսկում Ուկրաինայի հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել. Թաթարստանում սուգ է հայտարարվել ՔՊ-ն պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Վիլեն Գաբրիելյանին Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է Տարվա առաջին կիսամյակում Վրաստանը Հայաստանին վաճառել է 195 հազար դոլարի կարտոֆիլ Արմեն Այվազյանը՝ իր գրքի մասին․ «Թույլ դաշնակիցները հաճախ իրենց գլխի ճարն իրենք պետք է տեսնեն»․ 300 տարվա պատմությունը կրկնվում է ՀՀ-ի բեռները կմտնե՞ն Ադրբեջան, ԹՐԻՓՓ-ը միջա՞նցք է․ ի՞նչ են մտածում ՔՊ-ականները (տեսանյութ) ԱԺ մշտական հանձնաժողովները բաշխվել են խմբակցությունների միջև Քիմ Քարդաշյանի առանձնատուն են ներխուժել․ գողը փորձել է իրերով լի մեքենայով փախչել Նավթի գները աճել են Մարգարիտա Սիմոնյանն օգնություն է առաջարկել Նիժնեկամսկում ԱԹՍ-ների հարձակումից տուժածներին 

Չսիրեցի Տաջիկստանը

Բլոգոսֆերա

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի նախկին մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանը գրում է․

Տաջիկստանն այն քիչ երկրներից է, որ ինձ ընդհանրապես դուր չի եկել: Ի դեպ բացասկան տպավորությունն այս ձևավորվել է հենց ինքնաթիռի վայրեջքից սկսած, երբ վերևից նայում էի Դուշանբեի տների տանիքներին:

Ընդհանրապես տների կտուրները համակեցական կյանքի ու մշակութային միջավայրի ինքնատիպ բնութագրիչներն են: Չեք հավատում, նայեք Պետերբուրգի, Բուդապեշտի, Վիեննայի, Լվովի ու այլ քաղաքների կոկիկ տանիքներին ու դրանք, համեմատեք Մոսկվայի ու Կիևի թափթփվածության ու խառնիճաղանճության հետ:

Օրինակ, եթե որևէ բարձունքից նայեք Հայաստանի Գորիս քաղաքին, ապա չափազանց հետաքրքիր տեսարանի ականատես կլինեք՝ իրար կողք կամ էլ իրար վրա շարված միանման կարմիր կտուրների: Հա՛, Գորիսը կարմիր կտուրների քաղաք է, ու այդ տեսարանը յուրաքանչյուրին կարող է տպավորել:

Բայց Դուշանբեն այդ առումով նույնիսկ մեր հայկական Գորիսին է զիջում, քանի որ վերևից ոչ թե թափթփվածություն ես տեսնում՝ այլ ավերակներ ու փնթիություն, երբեմն էլ՝ ոսկեզօծ քաղքենի ճոխություն: Փաստորեն տաջիկները արևելյան բազարի գաղափարը վերակենդանացրել են կտուրների վրա:

Տաջիկստանում օդը կանգնած է և ոչ միայն այն պատճառով, որ անտանելի շոգ է, այլ ամեն քայլափոխի զգում ես դիկտատուրայի գարշահոտը:

Երևի քչերը գիտեն, բայց ես Դուշանբեում կորել էի, ավելի ճիշտ դուրս էի եկել ման գալու ու մի քանի թաղամաս անցնելուց հետո չգիտեի, թե ոնց վերադառնալ հյուրանոց: Տաջիկստանի քաղքենի չինովնիկները պետությունը ներկայացնելիս հազար ու մի բան կարող են ցույց տալ՝ ամենաանճաշակ հյուրասիրությունից մինչև ամենանողկալի հուշարձանը, բայց ինձ հետաքրքրող միակ բանն այն էր, թե ո՞ւր են Դուշանբեի կանայք, ախր ժամը 8-ն է, ո՞ւր են նրանք: Պարզապես Իսլամի ու ադաթների գերին դարձած հանրության մեջ այդ ուշ ժամին պարկեշտ կանայք տանից դուրս չեն գալիս՝ այն էլ մենակ: Քուչի լեզվով ասած՝ թեմա ա:

Լավ կանանց թողնենք հանգիստ, քանի դեռ կանանց իրավունքներով զբաղվողներն ինձ սեքսիզմի մեջ չեն մեղադրել, ու խոսենք մարդկանց հետ շփումների մասին: Առանց բացառության բոլորն ինձ հարցեր էին տալիս Թավշյա հեղափոխությունից ու չէին հավատում, որ իմ պես կառավարական մանր չինովնիկն ընդամենը մեկ ամիս առաջ պառկում էր ասֆալտներին: Դե եկեք ճշմարտությունից չխուսափենք ու փաստենք, որ արևելյան երկրներում մամուլի խոսնակները դիտարկվում են որպես խոսք տանող-բերող արքունական կռիսներ: Բայց նրանց զարմանքն այդքանով չսահմանափակվեց. մեր տաջիկ գործընկերները քիչ էր մնում ուշագնաց լինեին, երբ իմացան, որ այն եվրոպական արտաքինով կարևոր պաշտոնյան էլ է ասֆալտներին պառկել ու հեղափոխություն արել: Խոսքը ՀՀ առաջին փոխվարչապետի մասին է:

Բայց մարդիկ տխուր էին, մարդիկ աղքատ էին, մարդիկ խեղճ էին, մարդիկ... չգիտեմ էլ ինչ ասեմ նրանց դեմքերն ու հոգիները նկարագրելու համար: Նույնիսկ հյուրանոցի դռների մոտ կանգնող պարոնի երեսին կարելի էր նկատել ծանրագույն մի ընտրություն, ընտրություն՝ քաղաքացիական պատերազմի ու դիկտատորի միջև: Այդ մարդիկ կամովին համաձայնվել են ապրել ստրկության մեջՙ միայն թե պրծնեն իրենց ու իրենց երեխաներին լափող քաղաքացիական պատերազմից: Նրանք ստիպված են հանդուրժել, համակերպվել, ստիպված են խեղդված ապրել, լուռ տանել բոլոր զրկանքներն ու սպասումով ցնդել:

Տաջիկները միշտ վախով են նայում դեպի Աֆղանստանի կողմը: Դե գիտակցական վախ չէ, այլ՝ ենթագիտակցական, չնայած ենթագիտակցությունը կտրված է զգայություններից: Նրանք ամեն վայրկյան սպասում են ահաբեկիչների խելագար հրոսակների, որոնք չեն գալիս ռուս զինվորների շնորիվ: Նրանք շնորհակալ են ռուսներին, նրանք պարտք են ռուսներին, ու այդ պարտքի զգացողությունը դարձել է ինքնության կարևորագույն բաղադրիչը:

Վախենալու երկիր էր Տաջիկստանը, հատկապես վախենալու էին արևելյան ճոխ ու ոսկեզօծ պալատները, որոնք հեռու էին ժողովրդական տառապանքից, բայց տառապանքի ոգին ներկա էր բարձրաշխարհիկ շենքերի միջանցքներում:

Չսիրեցի Տաջիկստանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՍԱՏՄ-ն ստուգել է 237 առաքիչի․ սննդամթերք տեղափոխողների մոտ խախտումներ չեն արձանագրվելՍանկտ Պետերբուրգում երկու ուղևորներով մեքենան ընկել է Նևա գետըՎիլեն Գաբրիելյանը՝ Պաշտպանության և անվտանգային հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածուՆիժնեկամսկում Ուկրաինայի հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել. Թաթարստանում սուգ է հայտարարվելՔՊ-ն պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Վիլեն ԳաբրիելյանինՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է Տարվա առաջին կիսամյակում Վրաստանը Հայաստանին վաճառել է 195 հազար դոլարի կարտոֆիլ Արմեն Այվազյանը՝ իր գրքի մասին․ «Թույլ դաշնակիցները հաճախ իրենց գլխի ճարն իրենք պետք է տեսնեն»․ 300 տարվա պատմությունը կրկնվում էԿադիրովն արձագանքել է Նիժնեկամսկի վրա Ուկրաինայի ԶՈւ հարձակմանըՀՀ-ի բեռները կմտնե՞ն Ադրբեջան, ԹՐԻՓՓ-ը միջա՞նցք է․ ի՞նչ են մտածում ՔՊ-ականները (տեսանյութ) Մեսսին դատի է տալու լրատվամիջոցներին՝ հոր հուղարկավորության ժամանակ անձնական կյանքի իրավունքը խախտելու համարԱԺ մշտական հանձնաժողովները բաշխվել են խմբակցությունների միջևՔիմ Քարդաշյանի առանձնատուն են ներխուժել․ գողը փորձել է իրերով լի մեքենայով փախչելՆավթի գները աճել են Մարգարիտա Սիմոնյանն օգնություն է առաջարկել Նիժնեկամսկում ԱԹՍ-ների հարձակումից տուժածներին Ադրբեջանն ու Ուկրաինան պայմանավորվել են առողջապահության ոլորտում համագործակցության մասին Մտածում էին՝ պապն ամեն օր փլավ է ուտելու, բայց մի օր կանգնեց պապի բգին. Խաչատրյանը՝ ԵԱՏՄ-ի մասինԹուրքիան, Անկարան և Իսլամաբադը համատեղ զորավարժություններ կանցկացնենԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցԳնդապետը պատմել է Թաթարստանի վրա Ուկրաինայի ԶՈւ հարձակման ժամանակ ԱՄՆ-ի հնարավոր դերի մասինՏաթև Հայրապետյան․ «Ադրբեջանի դպրոցներում երեխաներին սովորեցնում են, որ Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» է»Հայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալPolitico. Մելոնին ստիպված է արդարացնել Ուկրաինային իր աջակցությունըՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալՈղբերգական դեպք Երևանում․ շենքի բակում հայտնաբերվել է կնոջ դի․ առեղծվածը պարզում է քննությունըՇահանե Մնացականյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալՌումինիայում յոթ մարդ է ձերբակալվել շտապօգնության մեքենայի վրա կացնով հարձակման համարԱրգամ Աբրահամյանը կալանավորվել է.ԱՄՆ-ում օդ են բարձրացրել կործանիչներ (տեսանյութ) 12 զոհ, 39 վիրավոր. Նիժնեկամսկում անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո ստեղծվել է բժշկական արձագանքման կենտրոն Իրանի ԱԳ նախարարը և մեջլիսի խոսնակը կարող են այցելել ՊակիստանԵրևանում «երկրորդ շարքի» կայանատեղիների դեմ պայքարը խստացել է․ արձանագրությունների թիվը աճել է 172%-ովՊահպանե՛ք հրդեհային անվտանգության կանոնները․ ՆԳՆ ՓԾ իրազեկման միջոցառումները շարունակվում ենՉեռնոբիլի ԱԷԿ-ը սկսել են նախապատրաստել հնարավոր մարտական գործողություններիԻրանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ Մեքքայի համաձայնագիրը վկայում է տարածաշրջանում ԱՄՆ-ից հիասթափության մասինՌուսական անօդաչուների նկատմամբ հսկայական պահանջարկ է առաջացել9-րդ գումարման ԱԺ-ն կունենա 12 մշտական հանձնաժողով․ հայտնի է նաև ուժերի բաշխումըԹուրքիան նավագնացության ընկերություններին զգուշացնում է Սև ծովում տիրող իրավիճակի մասինՀանձնաժողովի ինչ թիվ էլ դնենք հաշտ չեք լինելու, սա ՔՊ-ի տարբերակն է․ Թունյան (տեսանյութ) Գիշերը յոթ տասնյակից ավելի անօդաչու թռչող սարքեր փորձել են հարձակվել ՌԴ-ի շրջաններից մեկի վրաՈստիկանները ձերբակալել են 10–ից ավելի անձանց․ մանրամասներ` Դաշտավանի խուլիգանությունից (տեսանյութ) Ոչ մեր անունն է տալիս, ոչ խոսում մեր հետ, մարգարեանալու շանսեր ունի․ ՔՊ-ականը՝ Ղազարյանին (տեսանյութ)Դանիայի վարչապետը հանդես է եկել ԵՄ-ում խիստ միգրացիոն քաղաքականության օգտին«Բոլոր քաղաքացիները կարող են զգալ, որ խաղաղություն է». Սոնա Ղազարյանը՝ Վաշինգտոնյան հռչակագրի մեկ տարվա մասին Գերմանական օդանավակայանում պայթուցիկով ԱԹՍ-ն բախվել է ուկրաինական ինքնաթիռի թևին, սակայն չի պայթել Կողմ՝ 53, դեմ՝ 0․ Վարդևանյանն ընտրվեց ԱԺ փոխխոսնակԻլոն Մասկի հայրը բացատրել է, թե ինչու է խորհուրդ տալիս իր ընկերներին տեղափոխվել ՌուսաստանԱԺ-ում պիտի մշակենք նոր մշակույթ, որին արժանի են մեր քաղաքացիները. ՎարդևանյանԳազավորված ըմպելիքների արտադրամասը փակվել է․ ՍԱՏՄ-ն մի շարք լուրջ խախտումներ է հայտնաբերելԱդրբեջանը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ կանգնած է իր եղբայր իրանցի ժողովրդի կողքին.Ալիև Առանց պահպանողական մոտեցման չենք կարողանա ապահովել ծնելիությունը․ի՞նչ է առաջարկում «Ուժեղ Հայաստանը»
Ամենադիտված