BBC-ն անդրադարձել է ՀՀ Սփյուռքի նախարարի՝ Եգիպտոս կատարած այցին
Բլոգոսֆերա
Հայաստանի սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեհբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ նշել է, որ հանրահայտ BBC լրատվական ծառայությունն անդրադարձել է իր՝ Եգիպտոս կատարած պաշտոնական այցին և հրապարակել է հայկական համայնքի մասին հոդված: Գրառմանը կից նախարարը ներկայացրել է ՀՀ սփյուռքի նախարարության պարբերականում հրապարակված հոդվածի հայերեն տարբերակը:
Մ․ Հայրապետյանը գրառման մեջ, մասնավորապես, ասում է․
«BBC-ն ևս անդրադարձել է մեր պաշտոնական այցին:
Ի տարբերություն եգիպտական մի շարք լրատվամիջոցների՝ բրիտանական լրատվական գործակալության արաբական ծառայությունը Հայոց ցեղասպանություն եզրույթից խուսափել է՝ օգտագործելով պատմական տեսանկյունից սխալ «Առաջին աշխարհամարտի ընթացքում զոհված հայեր» արտահայտությունը, սակայն, այնուամենայնիվ, հոդվածում ծավալուն անդրադարձ է արվում Եգիպտոսի հայ համայնքին, ինչպես նաև ականավոր եգիպտահայ գործիչների ծավալած գործունեությանը»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)