ՔՊ-ն «նպատակահարմար չի գտնում պաշտպանել» Սասուն Միքայելյանի որդու թեկնածությունը
Բլոգոսֆերա
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հրազդանում սպասվող քաղաքապետի արտահերթ ընտրություններում ինքնաառաջադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սևակ Միքայելյանը։
Թույլ տվեք նշել, որ Քաղաքացիական պայմանագիրը նպատակահարմար չի գտնում պաշտպանել վերջինիս թեկնածությունը և ընտրություններին թեկնածու չի առաջադրելու։
Հաջողություն ենք մաղթում Հրազդանի ընտրություններին մասնակցող բոլոր թեկնածուներին»։
Նշենք, որ Սևակ Միքայելյանը ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Սասուն Միքաայելյանի որդին է:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)