Օլիմպիադա. շախմատի կանանց հավաքականը` առաջատար
Սպորտ
Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը միանձնյա գլխավորում է 43-րդ Օլիմպիադայի մրցաշարայի աղյուսակը:
7-րդ տուրից հետո կանանց թիմն ունի 13 միավոր և միանձնյա գլխավորում է աղյուսակը: 12-ական միավոր ունեն Չինաստանը, Ուկրաինան, Վրաստանի առաջին և Ռումինիայի թիմերը: Մրցաշարի 8-րդ տուրում կանանց մրցակիցն Ուկրաինայի ընտրանին է:
Տղամարդկանց հավաքականը 12 միավորով 4-րդն է: 13-ական միավորով առաջատարները Ադրբեջանի, Լեհաստանի և ԱՄՆ-ի թիմերն են: Հաջորդ տուրում Պետրոսյանի սաները կմրցեն Լեհաստանի հետ:
43-րդ Օլիմպիադայի ավարտին մնացել է 4 տուր:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)