Թուրքիայի Հայոց պատրիարքությունը զորակցում է Ամենայն Հայոց կաթողիկոսին Արամ Վարդևանյանը ընտրվեց ԱԺ փոխնախագահ. Աշխարհի ամենատարեց նախագահը անհետ կորել է (տեսանյութ) Թուրքիայի Հայոց պատրիարքությունը զորակցել է Գարեգին Բ-ին և Հայ Եկեղեցու եպիսկոպոսներին «Բարի գալուստ, մեր կյանք». լույս աշխարհ է եկել Կարո Հովհաննիսյանի առաջնեկը Մայրության նպաստից մինչև հիփոթեքի մարում․ ինչ աջակցություն է պետությունը տալիս երեխա ունեցող ընտանիքներին Պռոշյանում առաջացած խոշոր հրդեհը մարվել է Աշոցքի համայնքին է վերադարձվել 4,73 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածք․ Փաշինյան ԱԳՆ-ն Ռուբեն Վարդանյանի կնոջը հանդիպման առաջարկ է փոխանցել Արարատում և Արմավիրում 146 ապօրինի խորքային հոր է կասեցվել․ խնայվել է ավելի քան 15 մլն խմ ջուր Կարապետյանի թիմը կո՞ղմ է ՀՀ-ն ԵՄ-ին ինտեգրելուն Ֆիդան․ Հայաստանը և Ադրբեջանը գնում են դեպի կայուն խաղաղության համաձայնագիր Արգամ Աբրահամյանը չի ընդունում սպանություն պատվիրելու մեղադրանքը․ փաստաբան 

«Փոխանակ բուժեն՝ ձերբակալում են». զինհաշմանդամի մայրն ահազանգում է

Զինհաշմանդամ, պայմանագրային նախկին զինծառայող Դավիթ Հակոբյանի մայրն ահազանգում է. երեկ Մուրացանի հոսպիտալում ձերբակալել և Արմավիրի ՔԿՀ են տեղափոխել առաջին կարգի զինհաշմանդամ որդուն: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Դավիթի մայրը՝ տիկին Գայանեն փոխանցեց, որ մի քանի օր է` որդուն անհանգստացնում էին ոստիկանությունից:

Բանն այն է, որ դեռևս 2015-ին, ՊՆ-ի անգործությունից հուսալքված երիտասարդը 3 տարի առաջ կտրուկ քայլի է դիմել. նա իր մասին հիշեցնելու համար զանգել է ոստիկանություն՝ հայտնելով, որ Բաղրամյան 26-ում, նախկին Պնախարար Սեյրան Օհանյանի աշխատասենյակում և հոպիտալում ռումբ կա, որի համար կալանավորել են, բանտում 16 ամիս է անցկացրել, որից հետո էլի հանգիստ չեն տալիս:

«Որդուս առանց որևէ բան ասելու` հոսպիտալից ձերբակալել են: Ասում  եմ՝ ինչո՞ւ եք կալանավորել,  ասում են՝ խելոք մնա` քեզ էլ կկալանավորենք: Ես մանկապարտեզի երեխա՞ եմ, որ նման ձևով են խոսում ինձ հետ: Մենք պարբերաբար նամակներ ենք գրել պարոն Փաշինյանին, բայց ապարդյուն, որևէ պատասխան չենք ստացել: Մեր խնդրանքն է, որ մեզ ընդունի, լսի, ուսումնասիրի թղթերը: Իմ երեխան թուրք չի, իրենց զինվորն է եղել, փոխանակ բուժեն, ձերբակալում են: Էնքան են անելու՝ վերջը երեխաս ինքն իր գլուխն ուտի, երեկ ուզել է իրեն կախի, ինչքա՞ն կարելի նման քայլի դրդել, ինչի՞, նման քննիչ է լինո՞ւմ»,-մեզ հետ զրույցում նշեց տիկին Գայանեն: 

Դավիթ Հակոբյանը մշտապես նշել է, որ նաև Պնախարարներին է մի քանի անգամ նամակներ գրել, բայց անարդյունք, որևէ պատասխան չի ստացել. «Մարդ պետք է պարտադիր թշնամուց տուժած լինի, որ ուշադրություն դարձնե՞ն»,- նշել է Դավիթը:

Նախկին պայմանագրային զինծառայող Դավիթ Հակոբյանը Արմավիրի մարզի Մայիսյան գյուղից է: 2006-2008թ. Արցախում սահմանային զորամասում է ծառայել, առողջական խնդիրներ չի ունեցել նաև պայմանագրային ծառայության մտնելիս:

Դավիթը 1-ին խմբի զինհաշմանդամ է, հաշմանդամություն ձեռք է բերել, ինչպես ինքն է նշում, հոսպիտալի «անորակ» բժիշկների անփույթ վերաբերմունքի պատճառով: Արդեն 6 տարի է`  կորցրել է առողջությունը, և արդեն 6 տարի անդադար դիմում է տարբեր մարմինների՝ առողջական վիճակի, դրա հետևանքների և պատճառների վրա ուշադրություն հրավիրելու համար, բայց ապարդյուն:

Ամեն ինչ սկսվել է 2012 թվականին, երբ նա ծառայում էր խաղաղապահ զորքերում: Ծառայության ժամանակ որովայնի շրջանում ցավեր է զգացել, վիճակը կտրուկ վատացել է և տեղափոխել են Մուրացանի հոսպիտալ: Այնտեղ առանց որևէ հետազոտություն կատարելու՝ վիրահատել են, ըստ էպիկրիզի ՝ աղիքի խոցն է կարվել աղեոլորքից հետո: Մոր խոսքով՝ սխալ վիրահատության պատճառով երկրորդ վիրահատության կարիք է առաջացել և 8 ժամ անց կրկին վիրահատել են: 2-րդ վիրահատության ժամանակ ընկել է կոմայի մեջ և 19 օր հետո միայն դուրս է եկել կոմայից, որից հետո շուրջ մեկուկես տարի անշարժացած, գամված է եղել անկողնուն, ոչ ոքի չի ճանաչել, չի ունեցել ո՛չ գիտակցություն, ո՛չ շարժունակություն: Հետո բուժում է ստացել «Կարմիր խաչ»-ում, որտեղ և սկսել է քիչ- քիչ վերականգնվել: Այժմ էլ ունի մի շարք առողջական խնդիրներ՝ կայուն մնացորդային ձախակողմյան հեմիպարեզ, ձախ թևի թուլություն, գլխուղեղի կիստա, տեսողության թուլացում:

Ըստ Դավիթի մոր՝ վերոնշյալ խնդիրներն առաջացել են հոսպիտալի բժիշկների անփույթ վերաբերմունքի հետևանքով, նրանց պատճառով ստիպված է հաշմանդամի կարգավիճակում մնալ: Հոսպիտալի բժիշկները քաջ գիտակցելով, որ իրենց մեղավորությամբ է կատարվել ամեն ինչ, խոստացել են ուղարկել Գերմանիա բուժման, սակայն հետո խաբել են և ոչ մի տեղ չեն ուղարկել, հետո նախկին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նույնպես խոստացել է ուղարկել բուժման և կրկին ոչինչ չարվեց:

Դավիթն իր վրա ուշադրություն հրավիրելու համար դիմել է ծայրահեղ քայլերի: Պարբերաբար զանգել է հոսպիտալ, ՊՆ և ասել, որ այնտեղ ռումբ կա դրված՝ փորձելով պատկան մարմինների ուշադրությունը սևեռել իր վրա:

Այնինչ, արդյունքում, 2015-ի դեկտեմբերի 17-ին՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել դատապարտել նրան 1 տարի 6 ամսվա ազատազրկման: Տիկին Գայանեի խոսքով՝ ազատազրկման մեջ եղած ժամանակահատվածում որդու առողջությունն ավելի է քայքայվել, այն դեպքում, երբ նա պետք է շարունակաբար վերականգնողական բուժումներ անցներ:

 

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թուրքիայի Հայոց պատրիարքությունը զորակցում է Ամենայն Հայոց կաթողիկոսին Այսօր առավոտից Կալինինգրադի մարզում ամերիկյան հետախուզական ինքնաթիռ է թռչումԱրամ Վարդևանյանը ընտրվեց ԱԺ փոխնախագահ. Աշխարհի ամենատարեց նախագահը անհետ կորել է (տեսանյութ) Թուրքիայի Հայոց պատրիարքությունը զորակցել է Գարեգին Բ-ին և Հայ Եկեղեցու եպիսկոպոսներին«Բարի գալուստ, մեր կյանք». լույս աշխարհ է եկել Կարո Հովհաննիսյանի առաջնեկը Իրաքը ցանկացած չարտոնված անօդաչու թռչող սարքի արձակում կդիտարկի որպես ահաբեկչական հարձակումՄայրության նպաստից մինչև հիփոթեքի մարում․ ինչ աջակցություն է պետությունը տալիս երեխա ունեցող ընտանիքներին Պռոշյանում առաջացած խոշոր հրդեհը մարվել էԳեներալը հայտարարել է, որ Ռուսաստանում մոբիլիզացիայի անհրաժեշտություն չկաԱշոցքի համայնքին է վերադարձվել 4,73 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածք․ ՓաշինյանԵՄ-ն կոչ է արել Աֆրիկայում ստեղծել կենտրոններ՝ ԵՄ անդամ միգրանտներին վտարելու համարԱԳՆ-ն Ռուբեն Վարդանյանի կնոջը հանդիպման առաջարկ է փոխանցել Կիևը չի համոզել Թեհրանին, որ նավի վրա հարձակումը միտումնավոր չի եղել․ ԲաղայիԿոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 4200-ըԱրարատում և Արմավիրում 146 ապօրինի խորքային հոր է կասեցվել․ խնայվել է ավելի քան 15 մլն խմ ջուրԵվրոպան, Ասիան և Ամերիկան ​​միաձայն հանդես են եկել Ինֆանտինոյի դեմԵվրահանձնաժողովը ցանկանում է լուծել Իտալիայի և Իսպանիայի միջև Սեուտայում միգրանտների շուրջ վեճըԿարապետյանի թիմը կո՞ղմ է ՀՀ-ն ԵՄ-ին ինտեգրելունՍննդաբանը նշել է երիկամների համար սխտորի օգտակար հատկություններըՖիդան․ Հայաստանը և Ադրբեջանը գնում են դեպի կայուն խաղաղության համաձայնագիրՊենտագոնը վերահաստատել է զենքի արտադրությունը արագացնելու իր պահանջըԱրգամ Աբրահամյանը չի ընդունում սպանություն պատվիրելու մեղադրանքը․ փաստաբանԻսպանիայի պաշտպանության նախարարությունը չեղարկել է Սեուտայում զինվորականների արձակուրդները՝ միգրանտների հոսքի սպառնալիքի պատճառովՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈւ անձնակազմի համալրման աշխատանքների շուրջ95,5 հա համայնքային հողերի օտարման հետքերով․ դատախազությունը խախտումներ է բացահայտել ՄասիսումԽոշոր հրդեհ՝ Պռոշյանում գտնվող ՍՊԸ-ներից մեկի տարածքում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կմ-ից Հայտնի է դարձել Իրանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ի լուրջ խնդիրների մասինՍրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչԶելենսկու հայտարարությունը համարել են Ռուսաստանի դեմ ուկրաինական հարվածների թիրախների փոփոխության նշանԱՄՆ-ը վախենում է Ուկրաինայից Patriot հրթիռային տեխնոլոգիաների գողությունիցՀամաշխարհային շուկայում սննդամթերքը թանկանում է Զելենսկու այցը Սերբիա Վուչիչի քաղաքական կարիերայի համար սպառնալիք են անվանելԲրազիլիայում մարդու մազն օգտագործվում է օվկիանոսը պաշտպանելու համարՍԱՏՄ-ն ստուգել է 237 առաքիչի․ սննդամթերք տեղափոխողների մոտ խախտումներ չեն արձանագրվելՍանկտ Պետերբուրգում երկու ուղևորներով մեքենան ընկել է Նևա գետըՎիլեն Գաբրիելյանը՝ Պաշտպանության և անվտանգային հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածուՆիժնեկամսկում Ուկրաինայի հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել. Թաթարստանում սուգ է հայտարարվելՔՊ-ն պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Վիլեն ԳաբրիելյանինՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է Տարվա առաջին կիսամյակում Վրաստանը Հայաստանին վաճառել է 195 հազար դոլարի կարտոֆիլ Արմեն Այվազյանը՝ իր գրքի մասին․ «Թույլ դաշնակիցները հաճախ իրենց գլխի ճարն իրենք պետք է տեսնեն»․ 300 տարվա պատմությունը կրկնվում էԿադիրովն արձագանքել է Նիժնեկամսկի վրա Ուկրաինայի ԶՈւ հարձակմանըՀՀ-ի բեռները կմտնե՞ն Ադրբեջան, ԹՐԻՓՓ-ը միջա՞նցք է․ ի՞նչ են մտածում ՔՊ-ականները (տեսանյութ) Մեսսին դատի է տալու լրատվամիջոցներին՝ հոր հուղարկավորության ժամանակ անձնական կյանքի իրավունքը խախտելու համարԱԺ մշտական հանձնաժողովները բաշխվել են խմբակցությունների միջևՔիմ Քարդաշյանի առանձնատուն են ներխուժել․ գողը փորձել է իրերով լի մեքենայով փախչելՆավթի գները աճել են Մարգարիտա Սիմոնյանն օգնություն է առաջարկել Նիժնեկամսկում ԱԹՍ-ների հարձակումից տուժածներին Ադրբեջանն ու Ուկրաինան պայմանավորվել են առողջապահության ոլորտում համագործակցության մասին Մտածում էին՝ պապն ամեն օր փլավ է ուտելու, բայց մի օր կանգնեց պապի բգին. Խաչատրյանը՝ ԵԱՏՄ-ի մասին
Ամենադիտված