«Արարատ»-ի 5 ֆուտբոլիստ հեռացել է ակումբից
Սպորտ
Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբից հեռացել է 5 ֆուտբոլիստ:
Այս մասին տեղեկացրին ակումբից: Ալան Տատաևը, Դավիթ Զախարիանը, Վյաչեսլավ Մարիկոդան, Դմիտրի Մալյական, Մաքսիմ Ստարկովը սեփական նախաձեռնությամբ հեռացել են թիմից:
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբում «Արարատ»-ը վերջին տեղում է: Թիմն ունի միայն 5 միավոր: Մրցաշարային աղյուսակի առաջատարը 18 միավորով Երևանի «Փյունիկ»-ն է:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)