Հայկակ Արշամյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից
Քաղաքական
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հայկակ Արշամյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝
Հայկակ Արշամյանին ազատել վարչապետի խորհրդականի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
Հիշեցնենք, որ Հայկակ Արշամյանը նշանակվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի պաշտոնում:


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»