Բողոքի ցույցերի ներքո ԱԺ-ն ընդունել է ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխությունների վիճահարույց նախագիծը
Քաղաքական
Ազգային ժողովն արտահերթ նիստում 67 կողմ ձայնով ընդունել է Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Նշենք, որ քվեարկությունը քարտերով չի իրականացվել, այլ ձեռքով:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանն էլ հայտնեց, որ նախագծին կողմ են քվեարկել ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն:
Հարցին, ինչու են սրել իրավիճակը, Շարմազանովն ընդգծեց, որ իրենք իրավիճակ չեն սրել` շեշտելով, որ այդ նախագիծն արտահերթ ընտրությունների դեմ չէ: «Այս օրենքը նրա համար էր, որպեսզի Ազգային ժողովը կարողանա իր սահմանադրական լիազորությունները կատարել»,- ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահը:
ԵԼՔ-ի պատգամավորները հավաքել էին գրանցման քարտերը: Այսպիսով՝ նրանք ձախողեցին արտահերթ նիստը, որպեսզի չընդունվի այդ աղմկոտ նախագիծը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)