Տեղի ունեցածը միջամտություն է ԱԺ-ի աշխատանքներին՝ կառավարության ղեկավարի կողմից․ Էդուարդ Շարմազանով
Քաղաքական
ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը ընդունելու նպատակը մեկն էր՝ որպեսզի օրենքով սահմանված կարգով պաշտպանենք ԱԺ-ի իրավունքները և ազատությունները։ Այս մասին Աժ-ում լարգորղներին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շամազանովը։
«Որևէ մեկը չի ասել արտահերթ չի լինելու, և մենք բանակցել ենք արտահերթի հետ կապված։ Երեկ մեր խմբակցության ղեկավարը վարչապետի հետ բանակցեց, նաև վարչապետը հայտարեց, որ երկրորդ ռաունդ է սպասվում բանակցությունների, բայց այսօր ինչ տեղի է ունեցել դա միջամտություն է ԱԺ-ի աշխատանքներին՝ կառավարություն ղեկավարի կողմից»,-ասաց Շարմազանովը
Հարցին՝ ինչո՞ւ հապշտապ գումարվեց արտահերթ նիստ՝ Շամազանովը պատասխանեց․
«ԱԺ-ն անկախ մարմին է, և ԱԺ պատգամավոներն ազատ են ըստ սահմանադրության քվեարկել իրենց խղճին և համոզմունքին համապատասխան»։
Անդրադառանոլվ փողոցում հավաքված մարդականց նա ասաց․
«Քաղաքացիները ինչո՞ւ են փողոց դուրս եկել, ո՞վ է ասում որ սա քաղաքացիների պահանջին դեմ է․ սա այլ բան է»,-ասաց Շարմազանովը և հավելեց, որ իրենք ժողովրդին դեմ չեն, այլ իրենց նպատակն է, որ ԱԺ-ն զերծ մնա որևէ մեկի ճնշումից։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)