Բաղրամյան 26 են ժամանել նաև կառավարության «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացնող անդամները
Հայաստան
ՀՀ վարչապետի՝ Երևանի Բաղրամյան 26 հասցեում գտնվող նստավայր են ժամանել կառավարության «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացնող անդամները:
Ինչպես Բաղրամյան 26-ից հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, վարչապետի նստավայր են ժամանել փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և փոխնախարարներ: Բաղրամյան 26 հասցեում գտնվող վարչապետի նստավայրում է նաև Նիկոլ Փաշինյանը:
Ազգային ժողովի մոտ հավաքվելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչից հետո խորհրդարանի շենքի մոտ հավաքվել են բազմաթիվ քաղաքացիներ: «Արմենպրես»-ի թղթակիցը Բաղրամյան 26-ից փոխանցեց, որ մարդկանց հոսքը չի դադարում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)