Վալերի Օսիպյանն ԱԺ-ի դիմաց է
Հասարակություն
Այս պահին լարված իրավիճակ է Ազգային ժողովի դիմաց: Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը ևս այստեղ է:
Օսիպյանն իրավիճակը գնահատեց հանգիստ՝ ասելով, որ ամեն ինչ կարգին է, վերակարգերը ևս այստեղ են:
Նրա խոսքով՝ քաղաքացիները կարգ չեն խախտել և ամեն ինչ օրենքի սահմաններում է, հարակից շենքերից ահազանգեր չկան:
Ոստիկանապետը նշեց, որ ամեն ինչ անում են, որպեսզի բախումներ և սադրիչ գործողություններ չլինեն:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժողովրդին կոչ արեց գնալ Ազգային ժողով, քանի որ որոշել են տապալել արտահերթ խորհրդարանական ընտրությունները:
Նշենք, որ Աժ-ն արտահերթ նիստում 67 կողմ ձայնով ընդունեց Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)