Ամեն ինչ էլ հնարավոր է. Արմեն Ռուստամյանը՝ կառավարությունից ՀՅԴ-ական նախարարներին հետ կանչելու մասին
Հայաստան
Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կառավարությունից ՀՅԴ-ական նախարարներին հետ կանչելու հնարավորությունը հնարավոր է համարում: Այս մասին Արմեն Ռուստամյանն ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի առաջարկվող փոփոխություններին կողմ քվեարկեն և նախարարներին հետ կանչեն:
«Ամեն ինչ էլ հնարավոր է, նայած իրավիճակը ոնց կզարգանա: Այստեղ ամեն ինչ անկանխատեսելի է և որևէ տրամաբանական ընթացք ես չեմ տեսնում, որովհետև մենք ուղղակի քաոսի ենք վերածում ամեն ինչ: Շատ մեծ վերապահումով կարելի է այստեղ նորմալ քաղաքակիրթ հարաբերությունների մասին խոսել»,- ասաց Ռուստամյանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)