Հանրապետական կուսակցությունը պետք է արմատախիլ արվի ՀՀ-ից․ վարչապետ
Քաղաքական
Նախնական տեղեկություններով կողմ են քվերակել ՀՀԿ, ԲԿՀ, ՀՅԴ կուսակցություններից։ Այս մասին քիչ առաջ Գիտությունների Ազգային Ակադեմիայի բակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքին հաջորդեցին «դավաճաններ» վանկարկումները։
Նախքան սա վարչապետը նշել էր․
«Կարող ենք ասել, որ այդ քվեարկությամբ ՀՀԿ-ն ու դրան աջակցող ուժերը Հայաստանում պաշտոնապես հայտարարել են հակահեղափոխություն», - հարթակից ասաց Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով այսօր ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ նախագծին կողմ քվեարկած 67 պատգամավորներին։
«Հանրապետական կուսակցությունը պետք է արմատախիլ արվի Հայստանի Հանրապետությունից։ Պետք է արմատախիլ արվեն նաև այն ուժերը, ովքեր աջակցել են հակահեղափոխությանը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)