Մենք խնդիր ունեինք ժամանակահատվածի հետ, բայց պարզվում է՝ այն պետք է հարմար լինի բացառապես մեկ քաղաքական ուժի․ Արփինե Հովհաննիսյան
Քաղաքական
Էլեկտրոնային համակարգով քվերկությունը տեղի չէր ունեցել, որովհետեւ քարտերը հավաքել էին «Ելք» խմբակցության պարգամավորները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ–ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ անելու օրինագծի քվեարկությանը։
«Գիտեք ինչն է խնդիրը, ես անկեղծ եմ ուզում լինել ձեզ հետ։ Մենք ընդամենն օրենքի նախագիծ էինք բերում ՝ կարգավորելու համապատասխան իրավիճակները։ Սա մեկնաբանվեց որպես վարչապետի ընտրության ամենահավանական, փաստրեն այս խմբակցության կողմից պատկերացվող միակ տարբերակի դեմ ակցիա, ինչն այդպես չէր»,-նշեց Ա․ Հովհաննիսյանը։
Նա նաև նկատեց, որ ՀՀԿ պատրաստ է բանակացությունների և պատրաստ է արտահերթ խորհրդարանական ընտրությունների։
«Մենք ընդամենը խնդիր ունեինք ժամանակահատվածի հետ։ Բայց պարզվում է, որ ժամանակահատվածը պետք է հարմար լինի բացառապես մեկ քաղաքական ուժի։ Դրա մասին էր ընդամենը խոսքը», հավելեց Հովհաննիսյանը


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)