Արա Բաբլոյանը պատրաստ է հրաժարական տալ
Քաղաքական
«Վերջին ժամանակները ես իմ պահվածքով անում էի այնպես, որպեսզի Ազգային ժողովում երկխոսության հնարավորություն ունենանք: Ինչ որ պահի դրան ոնց որ մենք դրան հասել էինք: Ինձ համար մեծ բավականություն էր, երբ վարչապետը Նյու Յորքից հայտարարեց, որ պետք է հետ գա և ԱԺ-ում քաղաքական ուժերի հետ քննարկենք հարցը: Հայտնի էր, որ ուժերի մի մասը, ասենք՝ ԵԼՔ-ը, կողմնակից է շուտ ընտրություններին, մյուս մասն՝ ավելի ուշ: Բայց բոլոր խմբակցությունները հայտարարել էին, որ պատրաստ են քննարկելու արտահերթ ընտրությունների հարցը»,- այս մասին Աժ-ում անդրադառնալով քիչ առաջ ընդունված ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն կատարելու օգտին քվեարկությանը՝ ասաց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
Անդրադառնալով իր և Լենա Նազարյանի միջև տեղի ունեցած միջադեպին՝ Բաբլոյանը նշեց. «Ես տիկին Նազարյանին մեղադրեցի նրանում, որ լրագրողի հարցին՝ եթե նրանք չգնան այդ քայլին, դուք ինչ կանեք, փոխանակ ասի, որ իր առաջնորդին կհետևի, ով հանդես է եկել հայտարարությամբ, որ քաղաքական գործիքներն օգտագործելով ու բանակցելով է հարցը լուծելու, հայտարարեց՝ եթե հանկարծ մեզ չլսեք, ժողովրդին կհանենք փողոց: Ու ստացան այն, ինչ ստացան այսօր»,- ասաց Բաբլոյանը:
Տեղի ունեցած նիստից հետո, որի ժամանակ չկար ուղիղ հեռարձակում և միացված չէին բարձրախոսները, հնարավո՞ր է հրաժարական տա՝ դիտարկմանն ի պատասխան Բաբլոյանն ասաց. «Եթե ժողովուրդն ասի, որ ես հրաժարական տամ, կտամ»:


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է