Սիրիայի զանգվածային սպանությունների հետ Մոսկվան կապ ունի. The Times
Համաշխարհային Մամուլ
Մոսկվան հայտնվել է ուժեղ դիվանագիտական ճնշման տակ, համացանցում հայտնված տեսանյութերի հետո, որտեղ պարզ երևում է՝ հերթական մարտերի ընթացքում ռուսական արտադրության ուղղաթիռները և տանկերը կրակում են ապստամբների և խաղաղ բնակչության ուղղությամբ, գրում է The Times–ը։
Այնուհետև խաղաղ բնակչությունը շեշտված հրթիռակոծման է ենթարկվել։ «Համացանցում հայտնված կադրերը նկարահանվել են Տրամասում, Համա նահանգում, որտեղ կառավարական զորքերը սպանել են՝ մոտ 100–200 մարդ», – գրում է The Times–ը։
Ըստ թերթի, Տրամասի զանգվածային սպանությունները ամենամասշտաբայինն է Սիրիայում 16 ամիս պարբերաբար տեղի ունեցող բռնությունների և սպանությունների ընթացքում։
Արևմուտքը և ՄԱԿ–ի և ԱՊԼ–ի հատուկ բանագնաց Քոֆի Անանը ավելի ակտիվ ջանքեր են գործադրում Մոսկվայի կողմից Ասադի ռեժիմին օգնության տրամադրումը դադարեցնելու ուղղությամբ։
«Առաջնային խնդիրը Սիրիա ռուսական զենքի մատակարարումը դադարեցնելն է, կանխել վերանորոգված 3 ռազմական ուղղաթիռների տեղափոխումը Սիրիա», – գրում է պարբերականը։
Ըստ պարբերականի, Տրամասում Ասադի կողմնակից ուժերը հարձակում են գործել ռուսական արտադրության Mi-25 տիպի ուղղաթիռներ։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)